Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀ ...

 

 

040.2073.121205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2005 թվականի N 2073-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները վերագնահատելու մասին» N 1383-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող բաց կոլեկտորադրենաժային ցանցերի վերագնահատման արդյունքները և դրանք արտացոլել ընկերության 2005 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաշվառումից դուրս մնացած փակ կոլեկտորադրենաժային ցանցերը` 641754711 դրամ հաշվեկշռային արժեքով (N 2 հավելված), և բաց կոլեկտորադրենաժային ցանցերը` 88708007 դրամ հաշվեկշռային արժեքով (N 3 հավելված), ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի հաշվեկշռային արժեքի չափով, ավելացնելով կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 20-ի

N 2073-Ն որոշման

 

ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՑ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2004 Թ.)` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

(դրամ)

.________________________________________________________________.

|NN |Մարզերի     |Վերագնահատված|Մաշվածությունը|Մնացորդային արժեքը|

|ը/կ|անվանումները|հաշվեկշռային |              |(հաշվեկշռային     |

|   |            |արժեքը       |              |արժեքը)           |

|___|____________|_____________|______________|__________________|

|1. |Արարատի     |5331803142   |5051410612    |280392530         |

|___|____________|_____________|______________|__________________|

|2. |Արմավիրի    |2567587673   |2424211682    |143375991         |

|___|____________|_____________|______________|__________________|

|3. |Գեղարքունիքի|90678373     |85976211      |4702161           |

|___|____________|_____________|______________|__________________|

|4. |Լոռու       |139442738    |132293710     |7149027           |

|___|____________|_____________|______________|__________________|

|5. |Շիրակի      |125836250    |119150238     |6686012           |

|___|____________|_____________|______________|__________________|

|6. |Կոտայքի     |6150500      |5842975       |307525            |

|___|____________|_____________|______________|__________________|

|   |Ընդամենը    |8261498676   |7818885431    |442613245         |

.________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 20-ի

N 2073-Ն որոշման

 

ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ

 

ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՓԱԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԴՐԵՆԱԺՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2004 Թ.)` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

(դրամ)

.________________________________________________________________.

|NN |Մարզերի     |Գնահատված    |Մաշվածությունը|Մնացորդային արժեքը|

|ը/կ|անվանումները|հաշվեկշռային |              |(հաշվեկշռային     |

|   |            |արժեքը       |              |արժեքը)           |

|___|____________|_____________|______________|__________________|

|1. |Արարատի     |3442453872   |3151620115    |290833757         |

|___|____________|_____________|______________|__________________|

|2. |Արմավիրի    |3979024462   |3628103509    |350920955         |

|___|____________|_____________|______________|__________________|

|   |Ընդամենը    |7421478334   |6779723623    |641754711         |

.________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 20-ի

N 2073-Ն որոշման

 

ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ

 

ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԲԱՑ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2004 Թ.)` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

(դրամ)

.________________________________________________________________.

|NN |Մարզերի     |Գնահատված    |Մաշվածությունը|Մնացորդային արժեքը|

|ը/կ|անվանումները|հաշվեկշռային |              |(հաշվեկշռային     |

|   |            |արժեքը       |              |արժեքը)           |

|___|____________|_____________|______________|__________________|

|1. |Արարատի     |571783808    |539886987     |31896821          |

|___|____________|_____________|______________|__________________|

|2. |Արմավիրի    |418030481    |396876231     |21154250          |

|___|____________|_____________|______________|__________________|

|3. |Գեղարքունիքի|300334630    |285383622     |14951008          |

|___|____________|_____________|______________|__________________|

|4. |Լոռու       |70943850     |67386254      |3557596           |

|___|____________|_____________|______________|__________________|

|5. |Շիրակի      |117725363    |111839094     |5886269           |

|___|____________|_____________|______________|__________________|

|6. |Կոտայքի     |91991900     |87392305      |4599595           |

|___|____________|_____________|______________|__________________|

|7. |Արագածոտնի  |133249355    |126586887     |6662468           |

|___|____________|_____________|______________|__________________|

|   |Ընդամենը    |1704059387   |1615351380    |88708007          |

.________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2005
N 2073-Ն
Որոշում