(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 208-Ն որոշում)
i
600.0166.291105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2005 թվականի N 166-Ն
i
ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող անձանց կողմից`
ա) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 2,0 ԱՄՆ ցենտը` 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի,
բ) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 3,0 ԱՄՆ ցենտը` 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշները գործում են 15 տարի` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: