040.0379.150997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 1997 թ. թիվ 379
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան, ինչպես նաև զբաղվածության ոլորտում բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
(2-րդ կետն ուժը կորցրել է 16.05.01 թիվ 428 որոշում)
i
3. (3-րդ կետը խմբ. 16.05.01 թիվ 428, ուժը կորցրել է 27.11.02 թիվ 1823-Ն որոշումներ)
i
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայությանն ու դրա տարածքային կենտրոններին հատկացնել համապատասխան աշխատանքային տարածքներ և աջակցել դրանց գործունեության կազմակերպմանը:
(4-րդ կետը փոփ. 16.05.01 թիվ 428 որոշում)
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 27-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 55 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 15-ից:
(որոշումը փոփ. 16.05.01 թիվ 428 որոշում)