Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ Ե ...

 

 

040.2007.301105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2005 թվականի N 2007-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետությունում սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում սերմերի խմբաքանակից նմուշառման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 15-ի

N 2007-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն սերմերի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից սերմերի արտահանման, Հայաստանի Հանրապետությունում հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու (այսուհետ` նմուշառում) ընթացակարգը:

2. Սերմերի նմուշառում կատարվում է սերմերի խմբաքանակներից, որոնք նույնականացված են սերմերի խմբաքանակների հղման (վկայակոչման) թվերով:

 

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

նմուշառում` սերմերի հավաստագրման փորձաքննությունների անցկացման նպատակով սերմերի խմբաքանակից սերմերի նմուշներ վերցնելու գործողությունների համալիր.

կետային նմուշ` սերմերի խմբաքանակից մեկ գործողության ընթացքում վերցված սերմերի ոչ մեծ քանակություն, որը վերցված է միացյալ նմուշի ձևավորման համար.

միացյալ նմուշ` սերմերի խմբաքանակից վերցված, կետային նմուշների միացմամբ ստացված սերմերի քանակություն, որից ստացվում է լաբորատոր փորձաքննության համար ներկայացվելիք միջին նմուշ (նմուշներ).

միջին նմուշ` միացյալ նմուշի մի մասը, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.

սերմերի խմբաքանակի հղման (վկայակոչման) թիվ` սերմերի խմբաքանակների նույնականացման համար կազմվող և կիրառվող թվանշաններից ու տառանշաններից բաղկացած ծածկագիր, որը ներառում է բերքահավաքի տարվա վերջին թիվը, սերմի դասի ծածկագիրը, սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում հաշվառման համարը և բերքահավաքի տարվա արտադրության խմբաքանակի հաջորդական համարը:

 

III. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Նմուշառման ժամանակ, սերմի խմբաքանակում առկա բոլոր սերմերը պետք է լինեն նույն վիճակում` բեռնամաններով կամ կույտերով, ախտահանված կամ չախտահանված: Եթե սերմերն ախտահանված են տարբեր թունաքիմիկատներով, ապա կազմվում է առանձին խմբաքանակ` միևնույն թունաքիմիկատով ախտահանված սերմերից: Բեռնամանները կամ կույտերը, որտեղից վերցվում է նմուշը, պետք է լինեն նույն չափի և նույն տիպի, պարունակեն սերմի միևնույն քանակությունը:

5. Հայտատուն սերմի խմբաքանակը կազմելուց հետո լիազորված մարմին է ներկայացնում սերմի նմուշառման և փորձաքննության մասին հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն որոշմամբ հաստատված կարգի N 6 ձևին համապատասխան:

6. Նմուշառման հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կատարում է նմուշառում:

7. Սերմերի խմբաքանակից նմուշառման համար տարբեր մասերից պատահական վերցվում են մոտավորապես նույն քանակությամբ կետային նմուշներ:

8. Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացվում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (նմուշներ): Սերմերի միջին նմուշի նվազագույն զանգվածը ներկայացված է N 1 աղյուսակում:

 

ՍԵՐՄԵՐԻ ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ

 

Աղյուսակ 1

.____________________________________.

|  Սերմի տեսակը |Փորձաքննության համար|

|               |ներկայացվող միջին   |

|               |նմուշի նվազագույն   |

|               |զանգվածը (գրամ)     |

|_______________|____________________|

|Ցորեն          |2000                |

|_______________|____________________|

|Գարի           |2000                |

|_______________|____________________|

|Եգիպտացորեն    |2000                |

|_______________|____________________|

|Առվույտ        |600                 |

|_______________|____________________|

|Արևածաղիկ      |2000                |

|_______________|____________________|

|Գետնանուշ      |1000                |

|_______________|____________________|

|Լոլիկ (պոմիդոր)|20                  |

|_______________|____________________|

|Սմբուկ         |20                  |

|_______________|____________________|

|Պղպեղ          |40                  |

|_______________|____________________|

|Վարունգ        |25                  |

|_______________|____________________|

|Լոբի           |1000                |

|_______________|____________________|

|Ոլոռ           |500                 |

|_______________|____________________|

|Սոյա           |1000                |

|_______________|____________________|

|Բակլա          |1000                |

|_______________|____________________|

|Գազար          |10                  |

|_______________|____________________|

|Կաղամբ         |25                  |

|_______________|____________________|

|Ծաղկակաղամբ    |25                  |

|_______________|____________________|

|Շաղգամ         |20                  |

|_______________|____________________|

|Բողկ           |50                  |

|_______________|____________________|

|Սոխ            |25                  |

|_______________|____________________|

|Մաղադանոս      |10                  |

|_______________|____________________|

|Սամիթ          |25                  |

|_______________|____________________|

|Հազար          |10                  |

|_______________|____________________|

|Նեխուր         |5                   |

|_______________|____________________|

|Սպանախ         |75                  |

|_______________|____________________|

|Ծնեբեկ         |100                 |

|_______________|____________________|

|Ձմերուկ        |250                 |

|_______________|____________________|

|Սեխ            |100                 |

|_______________|____________________|

|Դդում          |250                 |

|_______________|____________________|

|Դդմիկ          |150                 |

.____________________________________.

 

9. Սերմերի խոնավության որոշման փորձաքննության համար սերմերի կետային նմուշները վերցվում են այնպես, որ նվազագույնի հասցվի մթնոլորտի ազդեցությունը: Այդ կերպ ստացված միացյալ նմուշն ամբողջությամբ ներկայացվում է փորձաքննության` հերմետիկ փակվող տարայով (ինքնակնքվող պլաստիկ պարկ, շիշ): Այն պահվում է այլ փորձաքննությունների համար նախատեսված սերմերից առանձին:

10. 15 կիլոգրամը չգերազանցող բեռնամաններից նմուշառումը կատարվում է որպես նմուշառման հիմնական միավոր` ընդունելով 100 կիլոգրամ զանգվածը, իսկ փոքր բեռնամանները համակցվում են այնպես, որ կազմեն 100 կիլոգրամը չգերազանցող նմուշառման միավորներ: Նմուշառման նպատակով յուրաքանչյուր միավոր դիտարկվում է որպես մեկ պայմանական բեռնաման:

11. Սերմերը փոքր ծրարներով (ոչ ավելի, քան 100 գրամ) ներմուծելու կամ արտահանելու դեպքում յուրաքանչյուր ծրար դիտարկվում է որպես կետային նմուշ, և միջին նմուշ ստանալու համար պատահական ընտրությամբ վերցվում են N 1 աղյուսակում ներկայացված միջին նմուշի քանակությունն ապահովող թվով ծրարներ:

12. Միևնույն չափի բեռնամաններում (15 կիլոգրամից ավելի և 100 կիլոգրամից պակաս) պահվող սերմերի դեպքում վերցվող կետային նմուշների քանակը ներկայացված է N 2 աղյուսակում:

 

Միևնույն չափի բեռնամաններում պահվող սերմերի դեպքում վերցվող

կետային նմուշների քանակը

 

Աղյուսակ 2

.______________________________________________________________.

|Սերմերի խմբաքանակում|     Կետային նմուշների քանակը            |

|բեռնամանների քանակը |                                         |

|____________________|_________________________________________|

|1-4                 |3 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից|

|____________________|_________________________________________|

|5-8                 |2 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից|

|____________________|_________________________________________|

|9-15                |1 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից|

|____________________|_________________________________________|

|16-30               |15 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից    |

|____________________|_________________________________________|

|31-59               |20 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից    |

|____________________|_________________________________________|

|60 և  ավելի         |30 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից    |

.______________________________________________________________.

 

13. 15-100 կիլոգրամանոց բեռնամանների դեպքում նմուշառման ենթակա բեռնամաններն ընտրվում են պատահականորեն, իսկ կետային նմուշները վերցվում են բեռնամանների վերին, միջին ու ստորին մասերից:

14. 100 կիլոգրամից ավելի տարողությամբ բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշները վերցվում են պատահական ընտրված տարբեր հորիզոնական և ուղղահայաց դիրքերից, որը ներկայացված է N 3 աղյուսակում:

 

Բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային

նմուշների քանակը

 

Աղյուսակ 3

._____________________________________________________________________.

|Սերմերի խմբաքանակի  |            Կետային նմուշների քանակը            |

|       քաշը         |                                                |

|____________________|________________________________________________|

|Մինչև  500 կգ       |առնվազն 5 կետային նմուշ                         |

|____________________|________________________________________________|

|501-3000 կգ         |մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 300 կգ-ի համար,|

|                    |բայց ոչ պակաս, քան 5 նմուշ                      |

|____________________|________________________________________________|

|3001-20000 կգ       |մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 500 կգ-ի համար,|

|                    |բայց ոչ պակաս, քան 10 նմուշ                     |

|____________________|________________________________________________|

|20001 կգ և  ավելի   |մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 700 կգ-ի համար,|

|                    |բայց ոչ պակաս, քան 40 նմուշ                     |

._____________________________________________________________________.

 

15. Նմուշառումից անմիջապես հետո սերմերի բեռնամանները կնքվում են նմուշառուի կողմից կամ նրա հսկողությամբ: Սերմերի խմբաքանակը կնքվում է այնպես, որ անհնար լինի սերմերի բեռնամանը բացել առանց կնիքը խախտելու (վնասելու):

16. Նմուշառման գործիքները պետք է սերմերի խմբաքանակի բոլոր մասերից նմուշ վերցնելու հնարավորություն ընձեռեն: Կետային նմուշ վերցնելու համար օգտագործվում են տարբեր տեսակի զննաձողեր, շերեփներ և այլ գործիքներ:

17. Միացյալ նմուշը կարող է օգտագործվել որպես միջին նմուշ, եթե միացյալ նմուշի քաշը փոքր չէ տվյալ տեսակի սերմերի միջին նմուշի համար սահմանված նվազագույն քաշից (N 1 աղյուսակ): Եթե միացյալ նմուշի քաշը գերազանցում է միջին նմուշի համար սահմանված քաշը, ապա միջին նմուշ ստանալու համար օգտագործվում են համապատասխան գործիքներ:

18. Նմուշառուն նմուշառումից հետո`

ա) լրացնում և ստորագրում է N 6 ձևի 4 օրինակ.

բ) վերցված նմուշը փաթեթավորում է, պիտակավորում և կնքում.

գ) N 6 ձևի 2 օրինակը փակցնում է նմուշի փաթեթի պիտակի վրա և նմուշն ուղարկում փորձաքննության.

դ) N 6 ձևի երրորդ օրինակն ուղարկում է լիազորված պետական մարմին.

ե) գրանցում է տեղեկություններ վերցրած նմուշների, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում կիրառված նմուշառման եղանակի ու օգտագործված պիտակների վերաբերյալ.

զ) N 6 ձևի չորրորդ օրինակը հանձնում է հայտատուին:

 

IV. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

19. Նմուշառման ակտը ճանաչվում է անվավեր, եթե`

ա) նմուշառումը չի կատարվել սույն կարգի համաձայն,

բ) նմուշառումը չի կատարվել նմուշառուի կողմից:

20. Անվավեր ճանաչված նմուշառմամբ կատարված փորձաքննությունների արդյունքները համարվում են անվավեր:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 15-ի

N 2007-Ն որոշման

 

ԱԿՏ

 

ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

Հայտատու ____________________________

Նմուշառու ____________________________    ____________________________

          (անունը, ազգանունը, պաշտոնը)     (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Կատարվել են սերմերի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. նոյեմբերի 15-ի 2007-Ն որոշմամբ հաստատված կարգի, որը պահպանվում է

_________________________________________________________________________

                          (պահպանության վայրը)

 

Տեղեկություններ սերմերի մասին

 

.__________________________________________________________________________

|Մշակա-|Սորտը|Սորտային  |Սորտային|Վերարտադրու-|Բերքի|Խմբա- |Խմբա-  |Տեղերի|

|բույսը|     |փաստա-    |մաքրու- |թյունը      |տարին|քանակի|քանակի |քանակը|

|      |     |թղթերի    |թյունը  |            |     |համարը|կշիռը  |      |

|      |     |անվանումը,|(տոկոս) |            |     |      |(տոննա)|      |

|      |     |համարը և  |        |            |     |      |       |      |

|      |     |ամսաթիվը  |        |            |     |      |       |      |

|______|_____|__________|________|____________|_____|______|_______|______|

|  1   |  2  |     3    |   4    |      5     |  6  |  7   |   8   |  9   |

|______|_____|__________|________|____________|_____|______|_______|______|

|______|_____|__________|________|____________|_____|______|_______|______|

.__________________________________________________________________________

._______________________________________________________________________

|Սերմերի  |Որտեղից են|Վերջին        |կատարվել է   |Ինչ փորձա-|Սերմերի  |

|պահպանման|ստացվել   |փորձաքննության|քիմիական     |քննության |նշանակու-|

|վայրը    |սերմերը   |ամսաթիվը և    |մշակում      |համար է   |թյունը   |

|         |          |համարը        |(ախտահանում) |վերցվել   |         |

|         |          |              |և  ինչ բուժա-|նմուշը    |         |

|         |          |              |նյութով      |          |         |

|_________|__________|______________|_____________|__________|_________|

|   10    |    11    |      12      |      13     |    14    |   15    |

|_________|__________|______________|_____________|__________|_________|

|_________|__________|______________|_____________|__________|_________|

._______________________________________________________________________

._____________________.

|Ներկայացված նմուշների|

|      քանակը         |

|_____________________|

|պարկով |շշով |փաթեթով|

|_______|_____|_______|

|   16  |  17 |  18   |

|_______|_____|_______|

|_______|_____|_______|

._____________________.

 

Փորձանմուշներն ուղարկվել են __________ սերմերի փորձաքննության լաբորատորիա

 

Նմուշառու ___________________     Հայտատու ____________________

           (ստորագրությունը)                (ստորագրությունը)

 

Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ _____________________

(անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2005
N 2007-Ն
Որոշում