Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ...

 

 

040.1934.241105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2005 թվականի N 1934-Ն

 

i

ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 24, 34 և 48-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 04.08.11 թիվ 1119-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 9-ի

N 1934-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով (այսուհետ` համապատասխան մաքսային ռեժիմ) ապրանքի (ապրանքների) բացթողումը` մեկ տարուց ավելի ժամկետով:

2. Համապատասխան մաքսային ռեժիմով ապրանքի (ապրանքների) բացթողումը մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգելու նպատակով թույլտվություն ստանալու համար ապրանքներ տեղափոխող անձը կարող է դիմել, եթե ապրանքը (ապրանքները) արդեն իսկ համապատասխան մաքսային ռեժիմի շրջանակներում գտնվում է (գտնվում են) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում (տարածքից դուրս)` ունենալով համապատասխան մաքսային ռեժիմի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:

3. Սույն կարգի 2-րդ կետին համապատասխան թույլտվությունն ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) ապրանքներ տեղափոխող անձի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,

բ) ապրանքի անվանումը, ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ),

գ) համապատասխան մաքսային ռեժիմի համար թույլտվության խնդրարկվող ժամկետը,

դ) ապրանքներ տեղափոխող անձի կողմից հիմնավորում` մեկ տարուց ավելի ժամկետով համապատասխան մաքսային ռեժիմով հայտարարագրման վերաբերյալ,

ե) մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի բացթողումը համապատասխան մաքսային ռեժիմով,

զ) համապատասխան պայմանագրի պատճենը (առկայության դեպքում):

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում դիմումի մուտքագրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ այն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:

5. Համապատասխան պետական կառավարման մարմինը հանձնարարականն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան մաքսային ռեժիմով ապրանքների մեկ տարուց ավելի ժամկետով բացթողման թույլտվության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն կարգի 5-րդ կետում նշված որոշման նախագծի`

ա) ընդունման դեպքում վերադաս մաքսային մարմինը երկարաձգում է տվյալ ապրանքի (ապրանքների) համապատասխան մաքսային ռեժիմով նախատեսված ժամկետը` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետի ավարտը,

բ) չընդունվելու դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված պետական կառավարման մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:

(6-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

(կարգը փոփ. 04.08.11 թիվ 1119-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2005
N 1934-Ն
Որոշում