Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» I ԵՎ ...

 

 

040.1835.141105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1835-Ն

 

i

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» I ԵՎ II ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I և II աստիճանների մեդալների նկարագրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1835-Ն որոշման

 

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» I ԵՎ II ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի 2 աստիճան` I և II` համաձայն ձևի:

Մեդալը բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով:

I աստիճանի մեդալի ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի` 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ, իսկ II աստիճանի մեդալի ժապավենի վրայով` 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ, իսկ հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսին ամրացված է գնդասեղ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալի սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Սկավառակի կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով և 1,5 մմ հաստությամբ` արիության խորհրդանիշ հանդիսացող խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 միլիմետրով հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճան թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիր գույնով և ունեն 1,5 մմ լայնությամբ արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյունի, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան միջնամասերում տեղադրված են մեկական` 0,3 կարատ չափի ադամանդե քարեր: Եռանկյան դրսի կողմը 2 միլիմետրով դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Սկավառակի հակառակ երեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Տողերից ներքև` սկավառակի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալի նկարագիրը նույնն է, միայն խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կապույտ գույնով և սկավառակի հակառակ երեսին «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերի փոխարեն գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ II ԱՍՏԻՃԱՆ» բառերը:

Մեդալի շերտաձողի չափերն են` 24 x 12 մ: Շերտաձողը պաստառապատված է մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: I աստիճանի մեդալի դեպքում ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ, իսկ II աստիճանի մեդալի դեպքում` 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - մեդալների ձևերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2005
N 1835-Ն
Որոշում