Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒ ...

29.03.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2007  -ից մինչեւ   29.03.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)

i

606.0049.111005

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         10           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2005 թվականի N 49-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 6-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 51-րդ հոդվածով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգը (Հավելված 1):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 27/1-Ն, 2003թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումները:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005թ. հոկտեմբերի 10-ի

թիվ 49 -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին (այսուհետ` ընտրություններ) և (կամ) հանրաքվեին մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

2. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքն ապահովում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:

3. Օտարերկրյա պետություններում քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում, քվեարկության օրը` տեղական ժամանակով ժամը 800-ից մինչև 2000-ն:

i

4. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

5. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ստորագրում և կնքում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:

i

6. Օտարերկրյա պետություններում կազմվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող, ընտրելու իրավունք ունեցող և հայտ ներկայացրած քաղաքացիները: Քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել մինչև քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտը:

(6-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները քվեարկության օրվանից առնվազը 7 օր առաջ ուղարկում է լիազոր մարմնին, այդ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից հանելու համար:

(7-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

8. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի անցկացումը նախապատրաստելու, քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կազմավորում է ընտրական տեղամասեր և ձևավորում ընտրական հանձնաժողովներ` ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

i

9. Օտարերկրյա պետություններում տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում, համարակալվում են համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(9-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

i

10. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնները համարակալվում են m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի (քաղաքի) անվանումն է, իսկ n-ը` այդ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում (քաղաքում) կազմավորված տեղամասային կենտրոնի հերթական համարը` յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից` մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասային կենտրոնը:

(10-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

i

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով քվեարկությունից 7 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում.

ա) ընտրությունների և հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի օրինակները.

բ) քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրական և (կամ) հանրաքվեի փաստաթղթերի նմուշները.

գ) Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները.

դ) հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:

(11-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

i

12. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեարկության ծրարների, քվեաթերթիկների տպագրումը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան:

(12-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

i

13. Օտարերկրյա պետություններում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով:

(13-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

i

14. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունների և (կամ) հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփում է քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 10 ժամ հետո և այդ տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(14-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 13-Ն որոշում)

15. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ընտրությունների և (կամ) հանրաքվեի մյուս փաստաթղթերը` զմռսված կամ սոսնձված և կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
10.10.2005
N 49-Ն
Որոշում