Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾԽԱԽ ...

 

 

040.1630.241005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1630-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1630-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

(2005-2009 թթ.)

 

ԵՐԵՎԱՆ-2005 թ.

 

I. Ներածություն

 

Ծխախոտը բարձր տեխնոլոգիական արտադրանք է: Դրա բաղադրիչներից շատերը թունավոր են և քաղցկեղածին: Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման (ՀՄԴ 10, WHO) և Ամերիկյան հոգեբանների ընկերակցության «Ախտորոշում և վիճակագրություն» ձեռնարկում (DSM-4) ծխախոտային կախվածությունը ներառված է վարքագծային խանգարումների խմբում:

Ծխելը բազմաթիվ հիվանդությունների առաջացման, հաշմանդամության, մահվան պատճառ է դառնում: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով 1990-ական թվականների վերջին, ծխելու հետևանքով, ամեն տարի մոտ 1,2 միլիոն մահվան դեպք է արձանագրվել (մահվան ընդհանուր դեպքերի 14%-ը): Հակածխախոտային միջոցառումներ ձեռնարկելու դեպքում կանխատեսվում է, որ 2020 թ.-ին այս ցուցանիշը կհասնի 2 միլիոնի (մահվան ընդհանուր դեպքերի 20%-ը):

Հայաստանում այսօր մեծահասակ բնակչության շուրջ 30%-ը (ՀՀ Ազգային վիճակագրության ծառայություն, (Ծխախոտի տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում 2001, պաշտոնական ինտերնետային կայք) կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր ընտանիքի հիմնական կերակրողի` տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 60%: Ծխելու սովորությունն աճում է նաև խոցելի խմբերի (կանայք, երեխաներ, երիտասարդներ և այլն) շրջանում:

Ծխախոտի պահանջարկի աճի տեմպերին դժվար է հետևել, քանի որ մեր երկրում ծխելու տարածվածության ուսումնասիրությունները հիմնականում ընտրանքային և գիտամեթոդական բնույթ են կրում:

Փորձը ցույց է տվել, որ հակածխախոտային միջոցառումներն արդյունավետ են միայն համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրման պայմաններում: Կանոնավոր դիտարկումները և միջոցառումների արդյունավետության գնահատումը հնարավորություն են տալիս բացահայտել առկա խնդիրները և կանոնակարգել ծխախոտի դեմ պայքարի գործողությունների հետագա ընթացքը:

Վերջին 3-4 տարվա ընթացքում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների բնագավառում իրավիճակը նշանակելի փոփոխվել է: Այսօր մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է բնակչության առողջ ապրելակերպը: Հայաստանը «Ծխախոտի դեմ պայքարի մասին» միջազգային շրջանակային կոնվենցիայի սահմաններում երկխոսային գործընթացին (ԾՊՇԿ) ակտիվ մասնակցության ուղի է ընտրել 2004 թ. հոկտեմբերի 12` վավերացնելով այն:

2004 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, ուր հոդված 2-ում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված` ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր:

Ներկայումս երկրում պայմաններ են ստեղծվում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման համար:

Հաշվի առնելով ծխախոտի օգտագործման վաղեմությունը և լայն տարածվածությունը, ինչպես նաև, նկատի ունենալով առկա տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները (ծխախոտագործության զարգացում և այդ ոլորտում մարդկանց ընդգրկվածություն և այլն)` ներկայումս դրանց կտրուկ արգելումն անիրագործելի է: Սակայն անհրաժեշտ է հետևողականորեն պայքարել ծխելու դեմ:

Ելնելով վերոհիշյալից, և գիտակցելով առողջապահական, սոցիալական, բարոյական, մշակութային անփոխարինելի կորուստները, կարևորվում է սույն ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ընդունումը:

Ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը պետք է ուղղված լինի հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի ու ծխելու տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված, համալիր գործողությունների իրականացմանը: Այդ գործողությունները պետք է նպաստեն բնակչության շրջանում ծխելուց հրաժարվելուն և երիտասարդության շրջանում վերջինիս կանխարգելմանը: Դրանք պետք է նպաստեն հանրային առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրում նշված են երկրում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների մեխանիզմները, մոտեցումները և հիմնական ուղղությունները:

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունները կիրառվում են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության նվազեցման, բնակչության առողջական վիճակի բարելավման ու կյանքի միջին տևողության երկարաձգման համար:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի նպատակը Հայաստանում ծխելու աճի կանխումը, ինչպես նաև հեռանկարում ծխելու բացասական հետևանքների շարունակական նվազեցումն է (տարեկան 1,5-2%):

 

Խնդիրները

 

1. Հիմնական խնդիր` նպաստել ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող

անձանց թվաքանակի մեծացմանն ուղղված նպատակային քաղաքականության

իրականացմանը: 2. Մշակել և ներդնել ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության

գործուն համակարգ: 3. Պահպանել երեխաների և մեծահասակների առողջությունը` կանխարգելելով ծխախոտի

ծխի երկրորդային ազդեցությանն ակամա ենթարկվելը: 4. Բնակչությանը տեղեկացնել ինչպես ծխելու հետևանքով հիվանդությունների

առաջացման վտանգի, այնպես էլ ծխախոտի բաղադրության մասին: 5. Ծխելու դեմ պայքարի գործընթացում համագործակցել հասարակական

կազմակերպությունների հետ` իրենց համաձայնությամբ:

Ծխախոտի դեմ պայքարին ուղղված գործողությունները շարունակական բնույթ ունեն: Դրանք անհրաժեշտ է պարբերաբար վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել ռազմավարական փոփոխություններ, կազմել աշխատանքային ծրագրեր` որոշակի ժամանակահատվածի համար: Հակածխախոտային գործողությունների հաջողությունը կախված է վերահսկողության և գնահատման արդյունավետ համակարգերի առկայությունից:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը, նախատեսվում է իրականացնել 2005-2009 թթ. ընթացքում:

Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ֆինանսավորում ակնկալվում է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից:

Վերոհիշյալ նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:

Առաջարկվող ռազմավարությունները, գործողությունները և միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության), Եվրոպայի, ԱՊՀ և մերձբալթյան երկրների փորձի, մոտեցումների և առաջարկությունների վրա` հաշվի առնելով Հայաստանի առկա հնարավորությունները, ազգային առանձնահատկությունները, գործող օրենսդրությունը և այլն:

 

1. Ծխախոտի դեմ պայքարի նպատակային ռազմավարությունը

 

Ռազմավարության նպատակ` ծխելու տարածվածության կայուն և իրական նվազեցում

 

1.1. Ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում:

 

Ռազմավարություն 1

 

Ծխախոտի դեմ պայքարին ուղղված գործողությունների կառավարման համակարգի ստեղծում

 

Միջոցառումները

 

1) Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի գործադրման մոնիթորինգի իրականացում`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

 

Ռազմավարություն 2

 

Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործում

 

Միջոցառումները

 

1) ծխախոտի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերի

մշակում, 2) մասնակցություն «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մշակմանը`

2.1. ծխախոտի գովազդի լիակատար արգելքի

2.2. հակածխախոտային բովանդակությամբ սոցիալական գովազդի անվճար տեղակայման մասերով:

 

Ռազմավարություն 3

 

Ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված և ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակում:

 

Միջոցառումները

 

1) Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի մշակում և

ներդնում: 2) Ծխելու տարածվածության, ծխախոտային կախվածության բուժման և ծխելու

տարածվածության վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեցող այլ

գործոնների հաշվառման տեղեկատվական համակարգի ստեղծում: 3) Առողջապահության համակարգի աշխատողների, ինչպես նաև ուսանողների,

մանկավարժների, քաղաքականություն մշակող անձանց և այլ խմբերի կարծիքի

ձևավորմանն ուղղված` ծխելու դեմ պայքարի ուսումնական ծրագրերի մշակում և

ներդնում: 4) Առողջապահության բնագավառի աշխատողների` բժիշկների, միջին բուժանձնակազմի,

դեղագործների, ինչպես նաև ուսուցիչների, համայնքների և սոցիալական

ոլորտի աշխատողների վերապատրաստման համար ծխելու դեմ պայքարի մեթոդներին

նվիրված ուսումնական ծրագրերի մշակում և ներդնում: 5) Բժշկական հաստատություններում ծխախոտային կախվածության ախտորոշման

սկզբունքների, խորհրդատվության համակարգերի, ինչպես նաև բուժման ծրագրերի

ստեղծում` շեշտը դնելով առաջնային բուժօգնության հիմնարկների վրա: 6) Ծխախոտային կախվածության բուժման նորագույն և արդյունավետ մոտեցումների

մշակում և ներդնում: 7) Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդնում, ինչպես

նաև դրանց ընդգրկում ազգային, առողջապահական ծրագրերում և

ռազմավարություններում, այդ թվում` առաջնային բուժօգնության, ալկոհոլիզմի

և թմրամոլության դեմ պայքարի, վերարտադրողական առողջության պահպանման,

տուբերկուլյոզի դեմ պայքարի և այլն:

 

1.2. Ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին բնակչության իրազեկում

 

Ռազմավարություն 1

 

ՈՒսուցում, կադրերի պատրաստում և բնակչության իրազեկում` վտանգի մասին

 

Միջոցառումները

 

1) Կրթական, կադրերի պատրաստման և բնակչության իրազեկման ծրագրերի մշակում

և իրագործում: 2) Լայն հասարակայնության, հատկապես` խոցելի խմբերի (կանայք, երեխաներ,

երիտասարդներ և այլն) իրազեկում ծխախոտի օգտագործման և առողջության վրա

ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև ծխելուց հրաժարվելու և ծխելուց

զերծ ապրելակերպի մասին: 3) Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում

համագործակցություն հասարակական, կազմակերպությունների և քաղաքացիական

հասարակության հետ:

 

1.3. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողության իրականացում և իրազեկում սպառողներին ծխախոտային արտադրատեսակների մասին

 

Ռազմավարություն 1

 

Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն և իրազեկում սպառողներին ծխախոտային արտադրատեսակների մասին

 

Միջոցառումները

 

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ՀՀ-ում կիրառվող

ծխախոտային արտադրատեսակների վրա տարածվող` տեխնիկական կանոնակարգով

սահմանված պահանջների համապատասխանության վերահսկողություն:

 

2. Դիտարկում (մոնիթորինգ)` գործողությունների նպատակային ծրագրի

իրականացման ուղղությամբ:

 

Նպատակ` Ընթացիկ իրավիճակի բնորոշում, փոփոխությունների գնահատում և աշխատանքի ճշգրտում:

 

Միջոցառումները

 

1) Դիտարկման (մոնիթորինգի), գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և

դրանից բխող հետևանքների մասին առողջապահության նախարարության կողմից

տպագիր տարեկան վերլուծական զեկուցումների իրականացում Հայաստանի

Հանրապետության կառավարությանը, հասարակական և միջազգային

կազմակերպություններին: 2) Համապատասխան տեղեկատվության տարածում հասարակության, զանգվածային

լրատվության և առողջապահության բնագավառի աշխատողների շրջանում`

հետագայում նրանց աջակցության ակնկալումով: 3) Հակածխախոտային ազգային ռազմավարությունների, ծխելու տարածվածության և

դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների կանոնավոր

հրապարակում:

 

3. Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորումը

 

Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

2) միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական

աղբյուրներ:

 

4. Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրում նախատեսվող միջոցառումների

իրականացման արդյունավետության նախադրյալները

 

4.1. Ծխելու տարածվածության նվազեցման և չծխողների թվաքանակի ավելացման ուղղությամբ նպատակային քաղաքականության իրականացում:

 

Ռազմավարություն 1

 

Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում միջոցառումների կառավարման համակարգի ստեղծումը

 

Ծրագրվող արդյունք

 

1) Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ընթացքի մասին իրազեկելու նպատակով ՀՀ

առողջապահության նախարարության կողմից կհրապարակվեն ամենամյա զեկույցներ`

2005-2009 թթ.

 

Ռազմավարություն 2

 

Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործումը

 

Ծրագրվող արդյունք

 

1) ՀՀ առողջապահության նախարարության կողմից կմշակվեն և շահագրգիռ

կազմակերպությունների քննարկմանը կներկայացվեն ծխախոտի դեմ պայքարի

գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծեր` 2005-2006 թթ. 2) Ծրագրի գործադրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը

 

._________________________________________________________________________.

|Իրավական ակտի անվանումը              |Պատասխանատու         | Ներկայացման |

|                                     |կատարողները          | ժամկետները  |

|_____________________________________|_____________________|_____________|

|1. «Ծխախոտի օգտագործման              |ՀՀ առողջապահության   |2006 թ., 3-րդ|

|   համաճարակաբանական հսկողության     |նախարարություն       |եռամսյակ     |

|   համակարգ» սանիտարահամաճարակային   |                     |             |

|   կանոններ                          |                     |             |

|_____________________________________|_____________________|_____________|

|2. «Ծխախոտի իրացման սպառման և        |ՀՀ առողջապահության   |2007 թ., 3-րդ|

|   օգտագործման սահմանափակումների     |նախարարություն       |եռամսյակ     |

|   մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ|ՀՀ առևտրի  և         |             |

|                                     |տնտեսական զարգացման  |             |

|                                     |նախարարություն       |             |

._________________________________________________________________________.

 

Ռազմավարություն 3

 

Ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված և ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակում:

 

Ծրագրվող արդյունք

 

1) Կստեղծվի ծխախոտի դեմ պայքարի գործողությունների տեղեկատվական համակարգ`

2005-2008 թթ. 2) Կպատրաստվեն ծխախոտի դեմ պայքարի գործողությունների բնագավառում

ծխախոտային կախվածության բուժման հարցերի մասնագետներ` 2005-2008 թթ. 3) Բժշկական հաստատություններում կմշակվեն ծխախոտային կախվածության

խորհրդատվության և բուժման ծրագրեր` 2006-2009 թթ. 4) Առողջապահության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, հանրային և

սոցիալական բնագավառի աշխատողների համար կմշակվեն ուսումնական ծրագրեր`

2005-2009 թթ. 5) Կմշակվեն ծխախոտային կախվածության բուժման ժամանակակից և արդյունավետ

մոտեցումներ: Կմշակվեն և կներկայացվեն ծխելու դադարեցման վերաբերյալ

առաջարկություններ, ինչպես նաև դրանք կընդգրկվեն նպատակային,

առողջապահական ծրագրերում և ռազմավարություններում, այդ թվում` առաջնային

բուժօգնության, ալկոհոլի և թմրամոլության դեմ պայքարի, վերարտադրողական

առողջության պահպանման, տուբերկուլյոզի դեմ պայքարի և այլն`

2005-2009 թթ.:

 

4.2. Բնակչության իրազեկություն ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին

 

Ռազմավարություն 1

 

ՈՒսուցում, կադրերի պատրաստում և վտանգների մասին տեղեկատվություն` բնակչությանը

 

Ծրագրվող արդյունք

 

1) Կիրականացվեն կրթական ծրագրեր` ընդգրկելով հակագովազդը, զանգվածային

լրատվության միջոցներով ծխախոտի վնասակարությունների մասին բնակչության

նախազգուշացմանն ուղղված առողջապահական հաղորդագրությունները, տարատեսակ

տեղեկատվություն` ելնելով հանրության տարբեր շերտերի համար` աշխատանքում

ընդգրկելով կազմակերպություններին` 2005-2009 թթ.: 2) Կապահովվի ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին

կանոնավոր իրազեկում, այդ թվում` ծխախոտային արտադրատեսակների

գովազդներում, փաթեթի և տուփի վրա առողջապահական նախազգուշացումը`

2005-2009 թթ.:

 

4.3. Հսկողություն խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման որակի նկատմամբ

 

Ռազմավարություն 1

 

Ծխախոտային արտադրանքների որակի հսկողություն և ծխախոտային արտադրատեսակների մասին տեղեկատվություն սպառողներին

 

Ծրագրվող արդյունք

 

1) Կպահպանվեն Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծխախոտային

արտադրատեսակների վրա տարածվող ստանդարտների պահանջները (նման

արտադրանքների պատրաստման, մշակման, ձևավորման, թեսթավորման, չափման և

այլ)` 2005-2009 թթ.: 2) Իրավասու մարմինների կողմից կմշակվեն և սահմանված կարգով կգրանցվեն

սանիտարական նորմեր և կանոններ, որոնց համաձայն ծխախոտային բոլոր

ընկերությունները կհաղորդեն իրենց արտադրատեսակների մասին ողջ

տեղեկատվությունը, ներառյալ մանրամասն տվյալներ դրանց հիմնական

բաղադրիչների և հավելումների մասին` 2005-2009 թթ.: 3) Համապատասխան իրավասու մարմնի կողմից կիրականացվի հսկողություն ծխախոտային

արտադրատեսակներում թունավոր նյութերի, հատկապես խեժի, նիկոտինի և այլնի

պարունակության մասին հստակ և պարզ տեղեկատվության ներկայացում, այդ

թվում` դրանց մակարդակների փաստացի չափումների արդյունքների`

2005-2009 թթ.: 5) Կապահովվի ծխախոտային արտադրատեսակների վաճառվող յուրաքանչյուր միավորի,

տուփի կամ փաթեթի վրա առողջապահական նախազգուշացման առկայությունը`

2005-2009 թթ.:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1630-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |     Միջոցառումները     |  Կատարողները      |Կատարման  |Ֆինանսավորման|

|ը/կ|                        |                   |ժամկետները|աղբյուրը     |

|___|_____________________________________________________________________|

|1. |Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների համակարգի մշակում              |

|___|_____________________________________________________________________|

|.  |Ծխախոտի դեմ պայքարի     |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |գործողությունների ծրագրի|նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |գործադրման մոնիթորինգի  |                   |          |             |

|   |իրականացում             |                   |          |             |

|___|_____________________________________________________________________|

|2. |Օրենսդրության կատարելագործում                                        |

|___|_____________________________________________________________________|

|.  |Ծխախոտի դեմ պայքարի     |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |գործողությունների       |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |վերաբերյալ օրենսդրական  |                   |          |             |

|   |նախագծերի մշակում       |                   |          |             |

|___|_____________________________________________________________________|

|3. |Ծխախոտի օգտագործման դադարեցման քարոզչությանն ուղղված և  ծխելու դեմ   |

|   |պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և          |

|   |գիտականորեն հիմնավորված բժշկական, կրթական ծրագրերի մշակում           |

|___|_____________________________________________________________________|

|.  |Ծխախոտի օգտագործման     |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |համաճարակաբանական       |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |հսկողության համակարգի   |                   |          |             |

|   |մշակում և  ներդրում     |                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Ծխելու տարածվածության,  |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |ծխախոտային կախվածության |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |բուժման և  ծխելու       |                   |          |Հայաստանի    |

|   |տարածվածության վրա      |                   |          |Հանրապետու-  |

|   |ուղղակի և  անուղղակի    |                   |          |թյան օրենս-  |

|   |ազդեցություն ունեցող    |                   |          |դրությամբ    |

|   |այլ գործոնների հաշվառման|                   |          |չարգելվող այլ|

|   |տեղեկատվական համակարգի  |                   |          |ֆինանսական   |

|   |ստեղծում                |                   |          |աղբյուրներ   |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Առողջապահության         |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |համակարգի աշխատողների,  |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |ինչպես նաև  ուսանողների,|ՀՀ կրթության և     |          |Հայաստանի    |

|   |մանկավարժների,          |գիտության          |          |Հանրապետու-  |

|   |քաղաքականություն մշակող |նախարարություն     |          |թյան օրենս-  |

|   |անձանց և  այլ           |                   |          |դրությամբ    |

|   |համապատասխան խմբերի     |                   |          |չարգելվող այլ|

|   |ձևավորմանն  ուղղված`    |                   |          |ֆինանսական   |

|   |ծխելու դեմ պայքարի      |                   |          |աղբյուրներ   |

|   |ուսումնական ծրագրերի    |                   |          |             |

|   |մշակում և  ներդրում     |                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Բժշկական                |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |հաստատություններում     |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |ծխախոտային կախվածության |                   |          |Հայաստանի    |

|   |ախտորոշման սկզբունքների,|                   |          |Հանրապետու-  |

|   |խորհրդատվության         |                   |          |թյան օրենս-  |

|   |համակարգերի, ինչպես նաև |                   |          |դրությամբ    |

|   |բուժման ծրագրերի        |                   |          |չարգելվող այլ|

|   |ստեղծում` շեշտը դնելով  |                   |          |ֆինանսական   |

|   |առաջնային բուժօգնության |                   |          |աղբյուրներ   |

|   |կազմակերպությունների վրա|                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Առողջապահության         |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |բնագավառի աշխատողների`  |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |բժիշկների, միջին        |                   |          |Հայաստանի    |

|   |բուժանձնակազմի,         |                   |          |Հանրապետու-  |

|   |դեղագործների, ինչպես    |                   |          |թյան օրենս-  |

|   |նաև  ուսուցիչների և     |                   |          |դրությամբ    |

|   |սոցիալական ոլորտի       |                   |          |չարգելվող այլ|

|   |աշխատողների             |                   |          |ֆինանսական   |

|   |վերապատրաստման համար    |                   |          |աղբյուրներ   |

|   |ծխելու դեմ պայքարի      |                   |          |             |

|   |մեթոդներին նվիրված      |                   |          |             |

|   |ուսումնական ծրագրերի    |                   |          |             |

|   |մշակում և  ներդրում     |                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Ծխախոտային կախվածության |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |բուժման նորագույն և     |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |արդյունավետ մոտեցումների|                   |          |Հայաստանի    |

|   |մշակում                 |                   |          |Հանրապետու-  |

|   |                        |                   |          |թյան օրենս-  |

|   |                        |                   |          |դրությամբ    |

|   |                        |                   |          |չարգելվող այլ|

|   |                        |                   |          |ֆինանսական   |

|   |                        |                   |          |աղբյուրներ   |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Ծխելու դադարեցմանն      |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |ուղղված միջոցառումների  |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |մշակում, ինչպես նաև     |                   |          |Հայաստանի    |

|   |դրանց ընդգրկում ազգային,|                   |          |Հանրապետու-  |

|   |առողջապահական ծրագրերում|                   |          |թյան օրենս-  |

|   |և                       |                   |          |դրությամբ    |

|   |ռազմավարություններում,  |                   |          |չարգելվող այլ|

|   |այդ թվում` առաջնային    |                   |          |ֆինանսական   |

|   |բուժօգնության,          |                   |          |աղբյուրներ   |

|   |ալկոհոլիզմի և           |                   |          |             |

|   |թմրամոլության դեմ       |                   |          |             |

|   |պայքարի, վերարտադրողական|                   |          |             |

|   |առողջության պահպանման,  |                   |          |             |

|   |տուբերկուլյոզի դեմ      |                   |          |             |

|   |պայքարի և  այլն         |                   |          |             |

|___|_____________________________________________________________________|

|4. |ՈՒսուցում, կադրերի պատրաստում և  տեղեկատվություն բնակչությանը        |

|___|_____________________________________________________________________|

|.  |Կրթական, կադրերի        |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |պատրաստման և            |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |բնակչության իրազեկման   |ՀՀ կրթության և     |          |Հայաստանի    |

|   |ծրագրերի մշակում և      |գիտության          |          |Հանրապետու-  |

|   |իրագործում              |նախարարություն     |          |թյան օրենս-  |

|   |                        |                   |          |դրությամբ    |

|   |                        |                   |          |չարգելվող այլ|

|   |                        |                   |          |ֆինանսական   |

|   |                        |                   |          |աղբյուրներ   |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Լայն հասարակայնության,  |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |հատկապես, խոցելի խմբերի |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |(կանայք, երեխաներ,      |ՀՀ կրթության և     |          |Հայաստանի    |

|   |երիտասարդներ և  այլն)   |գիտության          |          |Հանրապետու-  |

|   |իրազեկում ծխախոտի       |նախարարություն     |          |թյան օրենս-  |

|   |օգտագործման և           |                   |          |դրությամբ    |

|   |առողջության վրա ծխախոտի |                   |          |չարգելվող այլ|

|   |ծխի ազդեցության, ինչպես |                   |          |ֆինանսական   |

|   |նաև  ծխելուց զերծ       |                   |          |աղբյուրներ   |

|   |ապրելակերպի մասին       |                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Ծխախոտի դեմ պայքարի     |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |գործողությունների       |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |իրականացման բնագավառում |ՀՀ կրթության և     |          |Հայաստանի    |

|   |համագործակցություն      |գիտության          |          |Հանրապետու-  |

|   |հասարակական             |նախարարություն     |          |թյան օրենս-  |

|   |կազմակերպությունների և  |                   |          |դրությամբ    |

|   |քաղաքացիական            |                   |          |չարգելվող այլ|

|   |հասարակության հետ       |                   |          |ֆինանսական   |

|   |                        |                   |          |աղբյուրներ   |

|___|_____________________________________________________________________|

|5. |Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն և  իրազեկում          |

|   |սպառողներին ծխախոտային արտադրատեսակների մասին                        |

|___|_____________________________________________________________________|

|.  |Հայաստանի Հանրապետության|ՀՀ առևտրի  և       |2005-     |ՀՀ պետական   |

|   |օրենսդրությամբ ամրագրված|տնտեսական զարգացման|2009 թթ.  |բյուջե       |

|   |տեխնիկական              |նախարարություն     |          |             |

|   |կանոնակարգերով սահմանված|                   |          |             |

|   |պահանջներին ծխախոտային  |                   |          |             |

|   |արտադրատեսակների        |                   |          |             |

|   |համապատասխանության      |                   |          |             |

|   |պետական վերահսկողություն|                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Ծխախոտային              |ՀՀ առևտրի  և       |2005-     |ՀՀ պետական   |

|   |արտադրատեսակների        |տնտեսական զարգացման|2009 թթ.  |բյուջե       |

|   |վաճառվող յուրաքանչյուր  |նախարարություն     |          |Հայաստանի    |

|   |միավորի, տուփի կամ      |                   |          |Հանրապետու-  |

|   |փաթեթի վրա ընդհանուր    |                   |          |թյան օրենս-  |

|   |բժշկական նախազգուշացման |                   |          |դրությամբ    |

|   |առկայության ապահովում   |                   |          |չարգելվող այլ|

|   |                        |                   |          |ֆինանսական   |

|   |                        |                   |          |աղբյուրներ   |

|___|_____________________________________________________________________|

|6. |Դիտարկում (մոնիթորինգ)` գործողությունների նպատակային ծրագրի          |

|   |իրականացման նկատմամբ                                                 |

|___|_____________________________________________________________________|

|.  |Դիտարկման (մոնիթորինգի),|ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |գնահատման և  ծխախոտի    |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |օգտագործման ծավալների և |                   |          |             |

|   |դրանից բխող հետևանքների |                   |          |             |

|   |մասին առողջապահության   |                   |          |             |

|   |նախարարության կողմից    |                   |          |             |

|   |պարբերական զեկուցումների|                   |          |             |

|   |իրականացում             |                   |          |             |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Համապատասխան            |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |տեղեկատվության տարածում |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |հասարակության,          |                   |          |Հայաստանի    |

|   |զանգվածային լրատվության |                   |          |Հանրապետու-  |

|   |և  առողջապահության      |                   |          |թյան օրենս-  |

|   |բնագավառի աշխատողների   |                   |          |դրությամբ    |

|   |շրջանում                |                   |          |չարգելվող այլ|

|   |                        |                   |          |ֆինանսական   |

|   |                        |                   |          |աղբյուրներ   |

|___|________________________|___________________|__________|_____________|

|.  |Ծխախոտի դեմ պայքարի     |ՀՀ առողջապահության |2005-     |ՀՀ պետական   |

|   |ազգային ռազմավարության, |նախարարություն     |2009 թթ.  |բյուջե       |

|   |ծխելու տարածվածության և |                   |          |             |

|   |դրանից բխող հետևանքների |                   |          |             |

|   |գնահատման մասին         |                   |          |             |

|   |զեկույցների կանոնավոր   |                   |          |             |

|   |հրապարակում             |                   |          |             |

._________________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրում 4.3. ենթակետում «Ծրագրվող արդյունք» բաժնում

բաց է թողնված 4) կետը

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2005
N 1630-Ն
Որոշում