Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ ...

 

 

040.1629.241005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1629-Ա

 

i

«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշմամբ լուծարվող «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

1.1. Հաշվեկշռային մեթոդով 159457,83 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքերը և կառուցվածքները` համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով` որպես 2 լոտ:

1.2. Մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 5 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1629-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |              Անվանումը                 |Գնահատված    |Մեկնարկային   |

|ը/կ|                                        |մեծությունը  |գինը (ներառյալ|

|   |                                        |(ներառյալ    |ավելացված     |

|   |                                        |ավելացված    |արժեքի հարկը) |

|   |                                        |արժեքի հարկը)|              |

|_________________________________________________________________________|

|                              ԱՌԱՋԻՆ ԼՈՏ                                 |

|_________________________________________________________________________|

|1. |Գլխավոր մասնաշենք (սառնարան)            |             |              |

|   |(11583 քառ. մ)                          |140227,42    |7011,5        |

|___|________________________________________|_____________|______________|

|2. |Բեռնման կայան (949 քառ. մ)              |6569,85      |328,5         |

|___|________________________________________|_____________|______________|

|3. |Երկաթբետոնե ջրամբար                     |524,87       |26            |

|___|________________________________________|_____________|______________|

|4. |Տարածքի բարեկարգում                     |1789,76      |89,5          |

|___|________________________________________|_____________|______________|

|5. |Ցանկապատ (710 գծմ)                      |543,08       |27            |

|____________________________________________|_____________|______________|

|    Ընդամենը                                |             |7482,5        |

|_________________________________________________________________________|

|                              ԵՐԿՐՈՐԴ ԼՈՏ                                |

|_________________________________________________________________________|

|1. |Կոմպրեսորային կայան (1200 քառ. մ)       |8307,5       |415,5         |

|___|________________________________________|_____________|______________|

|2. |Խտացուցիչ` պոմպակայանով (216 քառ. մ)    |1495,35      |75            |

|____________________________________________|_____________|______________|

|    Ընդամենը                                |             |490,5         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2005
N 1629-Ա
Որոշում