041.0399.270897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1997 թ. թիվ 399
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկեր տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 60 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վարկերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 331 որոշմամբ սահմանված կարգով: