040.1596.111005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2005 թվականի N 1596-Ն
i
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 4-ի
N 1596-Ն որոշման
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) հավատարմագրման կարգը:
2. Հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման համար հիմք են ծառայում հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի, այդ հավաստագրերին համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների ու իր կողմից մատուցվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատները` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից միակողմանիորեն կամ երկկողմանիորեն ճանաչված տեղական կամ միջազգային սերտիֆիկացնող մարմնի կողմից:
4. Հավաստագրման կենտրոնը կարող է հավատարմագրվել`
1) լիազոր մարմնի կողմից ճանաչման կարգով, եթե լիազոր մարմնին հայտնի են հավաստագրման կենտրոնի մասին սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը.
2) հավաստագրման կենտրոնի կողմից լիազոր մարմնին դիմելու կարգով, եթե դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը:
5. Լիազոր մարմինն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում հավատարմագրում է հավաստագրման կենտրոնը և կատարում համապատասխան գրառում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանում (ռեգիստրում), ինչի մասին տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին:
6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հավատարմագրումը մերժելու հիմք կարող է լինել հավաստագրման կենտրոնի կողմից կեղծ հիմքեր ներկայացնելը, որի մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին` համապատասխան հիմնավորմամբ:
7. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում լիազոր մարմինը տրամադրում է հավաստագրման կենտրոնի հավատարմագրման մասին տեղեկանք:
III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
8. Լիազոր մարմինը կարող է հավաստագրման կենտրոնին դատական կարգով զրկել հավատարմագրումից, եթե վերահսկման ընթացքում լիազոր մարմնի կողմից բացահայտվել են հավաստագրման կենտրոնի տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի, դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների ու էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված` մատուցվող այլ ծառայությունների անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և (կամ) սերտիֆիկատներում նշված չափանիշներին:
(հավելվածը խմբ. 08.10.08 թիվ 1157-Ն որոշում)