040.1566.051005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1566-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 81121907 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 1166724 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 446535326 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 2209341 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ոռոգման համակարգերի և գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերն ու գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քարահունջի ջրամբար» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Որորտան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
(որոշումը փոփ. 08.02.07 թիվ 156-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1566-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները | Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Շինուհայր-Քարահունջի աջ թևի ջրանցք | 22125583|
|___|________________________________________________|____________________|
|2. |Շինուհայր-Քարահունջի ձախ թևի ջրանցք | 43689820|
|___|________________________________________________|____________________|
|3. |Ձկնային տնտեսություն | 101542|
|___|________________________________________________|____________________|
|4. |Շինուհայր-Քարահունջի ջրհան կայան | 15204962|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 81121907|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
| 1.|Տրակտոր «Կ-701» | 393765|
|___|________________________________________________|____________________|
| 2.|Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» | 214992|
|___|________________________________________________|____________________|
| 3.|Ավտոգրեյդեր «ԻԶ-99» | 287123|
|___|________________________________________________|____________________|
| 4.|Պոլիէթիլենային խողովակների զոդման սարք | 2540|
|___|________________________________________________|____________________|
| 5.|Զոդման տրանսֆորմատոր | 758|
|___|________________________________________________|____________________|
| 6.|Համակարգչային լրակազմ | 216818|
|___|________________________________________________|____________________|
| 7.|Տպիչ սարք | 50728|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 1166724|
|___|________________________________________________|____________________|
| |Ընդամենը | 82288631|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 1-ի
N 1566-Ա որոշման
«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները | Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Գորիս քաղաքի վարչական շենքից` մեկ հարկ | 3150675|
|___|________________________________________________|____________________|
|2. |Փակ ավտոտնակներ` 3 հատ (3,3 x 4,2 x 12,7) | 745138|
|___|________________________________________________|____________________|
|3. |Փայտամշակման արհեստանոց` վարչական տարածքում | 2839042|
| |(քաղ. Գորիս) | |
|___|________________________________________________|____________________|
|4. |(4-րդ կետն ուժը կորցրել է 17.05.12 թիվ 626-Ա որոշում) |
|___|________________________________________________|____________________|
|5. |Շինուհայր-Հալիձոր-Հարճիս ջրհան կայան | 111672964|
|___|________________________________________________|____________________|
|6. |Ծլուկի ջրանցք | 0|
|___|________________________________________________|____________________|
|7. |Զոր-Զորի ջրարբիացման համակարգ | 0|
|___|________________________________________________|____________________|
|8. |Քարահունջի ջրամբար (հեռացնող ջրանցք, մոտեցնող | 327315084|
| |ջրանցք (ցածր լարում), մոտեցնող ջրանցք (դոտացիա),| |
| |ջրամբարի պատվար, ջրաչափական կետ, գծային տուն) | |
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 446535326|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
| 1.|Ավտոկռունկ (ԿՍ-3575Ա) | 142957|
|___|________________________________________________|____________________|
| 2.|Փայտամշակման հաստոց (ՍՊԿ-019/4-25) | 49655|
|___|________________________________________________|____________________|
| 3.|Ռեզերվուար` 5 տ (հողածածկ) | 32657|
|___|________________________________________________|____________________|
| 4.|Ռեզերվուար` 16,5 տ (հողածածկ) | 313303|
|___|________________________________________________|____________________|
| 5.|Ռադիոկայան | 1670769|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 2209341|
|___|________________________________________________|____________________|
| |Ընդամենը | 448744667|
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 17.05.12 թիվ 626-Ա որոշում)