040.1533.290905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1533-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության միջև ձեռք բերված` Բանգկոկում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
2005 թվականի սեպտեմբերի 21-24-ը Բանգկոկում (Թաիլանդի Թագավորություն) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մինչև 3525,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումներ և «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 3525,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ