040.1366.050905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2005 թվականի N 1366-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`
1) (1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
2) (1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
3) (1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
4) Կողեսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 4՛ հավելվածների:
5) (1-ին կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
6) (1-ին կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
7) (1-ին կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
8) (1-ին կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշմամբ սահմանված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
---------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(1, 1.1, 2, 2.1, 3, 3.1, 5, 5.1, 6, 6.1, 7, 7.1, 8, 8.1 հավելվածներնն ուժը կորցրել են 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)