Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ...

 

 

040.1449.140905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1449-Ն

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1449-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Իրավական ակտի անվանումը           |Իրավական ակտի      |Իրավական ակտի |

|ը/կ|                                  |նախագիծը ՀՀ        |նախագիծը ՀՀ   |

|   |                                  |կառավարություն     |կառավարություն|

|   |                                  |ներկայացնելու      |ներկայացնելու |

|   |                                  |համար պատասխանատու |ժամկետը       |

|   |                                  |պետական կառավարման |              |

|   |                                  |մարմինները         |              |

|___|__________________________________|___________________|______________|

|1. |«Էներգատեղակայանքների էներգետիկ   |ՀՀ էներգետիկայի    |2006 թ.       |

|   |փորձաքննության կարգը հաստատելու   |նախարարություն     |հուլիս        |

|   |մասին» ՀՀ կառավարության որոշում   |                   |              |

|___|__________________________________|___________________|______________|

|2. |«Շենքերի և  շինությունների, ինչպես|ՀՀ էներգետիկայի    |2006 թ.       |

|   |նաև  շինարարությունում կիրառվող   |նախարարություն     |սեպտեմբեր     |

|   |ջերմամեկուսիչ և  հերմետիկացնող    |                   |              |

|   |նյութերի ու շինվածքների էներգետիկ |                   |              |

|   |փորձաքննության կարգը հաստատելու   |                   |              |

|   |մասին» ՀՀ կառավարության որոշում   |                   |              |

|___|__________________________________|___________________|______________|

|3. |«Արդյունաբերության, այդ թվում`    |ՀՀ էներգետիկայի    |2006 թ.       |

|   |գյուղմթերքների վերամշակման        |նախարարություն     |հոկտեմբեր     |

|   |ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական|ՀՀ առևտրի  և       |              |

|   |գործընթացների և  սարքավորումների  |տնտեսական զարգացման|              |

|   |էներգետիկ փորձաքննության կարգը    |նախարարություն     |              |

|   |հաստատելու մասին» ՀՀ կառավարության|ՀՀ                 |              |

|   |որոշում                           |գյուղատնտեսության  |              |

|   |                                  |նախարարություն     |              |

|___|__________________________________|___________________|______________|

|4. |«Էներգակիր սպառող                 |ՀՀ էներգետիկայի    |2006 թ.       |

|   |արտադրատեխնիկական համալիրների     |նախարարություն     |նոյեմբեր      |

|   |(լուսավորության,                  |                   |              |

|   |ջերմամատակարարման, օդափոխության,  |                   |              |

|   |ջրամատակարարման և  ջրահեռացման)   |                   |              |

|   |էներգետիկ փորձաքննության կարգը    |                   |              |

|   |հաստատելու մասին» ՀՀ կառավարության|                   |              |

|   |որոշում                           |                   |              |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2005
N 1449-Ն
Որոշում