040.1351.050905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2005 թվականի N 1351-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ (ծրագրային նյութի կատարումն ապահովող քարտեզներ, ատլասներ, էլեկտրոնային նյութեր, պլակատներ) ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.01.06 թիվ 126-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 12.01.06 թիվ 126-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 25-ի
N 1351-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու գործընթացը:
2. Դասագրքերի հրատարակման պատվերը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում` հիմք ընդունելով հանրապետության մարզերից (Երևան քաղաքից) ստացված համալրման ցուցանիշները:
3. Տարրական դասարանների պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների անվճար հատկացվող դասագրքերի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
4. Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետությունը պետական միջոցների հաշվին անվճար ապահովում է պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների դասագրքերով` բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` նաև պետական պարտադիր ծրագրերով նախատեսված բոլոր առարկաների դասագրքերով:
5. Տարրական դասարանների դասագրքերը հրատարակվում են 3 տարին մեկ անգամ և տրվում են դպրոցներին որպես գրադարանային ֆոնդ: Դպրոցից այդ դասագրքերը հատկացվում են աշակերտներին օգտագործման` մեկ ուսումնական տարի ժամկետով:
6. Այբբենարանը և մաթեմատիկայի «Մաթեմատիկա-1» (1-ին մաս) դասագիրքն առաջին դասարանցիներին հատկացվում են անվերադարձ օգտագործման սկզբունքով:
i
7. Տարրական դասարանների պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների դասագրքերը և ուսումնական գրականությունը հաշվառվում են դպրոցներում:
(7-րդ կետը փոփ. 12.01.06 թիվ 126-Ն որոշում)
i
7.1. Տարրական դասարանների ուսուցիչներին դասագրքերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, անվճար:
(7.1-րդ կետը լրաց. 12.01.06 թիվ 126-Ն որոշում)
7.2. Միջնակարգ դպրոցներն անվճար ապահովվում են պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումն ապահովող ուսումնական գրականությամբ:
(7.2-րդ կետը լրաց. 12.01.06 թիվ 126-Ն որոշում)
7.3. ՈՒսումնական գրականությունը դպրոցներին տրվում է որպես գրադարանային ֆոնդ, և սովորողներն այդ ուսումնական գրականությունից օգտվում են անվճար:
(7.3-րդ կետը լրաց. 12.01.06 թիվ 126-Ն որոշում)