Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔ ...

 

 

040.1349.050905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2005 թվականի N 1349-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 30-ի N 692 և 2005 թվականի մարտի 24-ի N 443-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Համալիր փորձաքննությունն անցկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մայիսի 18-ի N 326-Ա որոշմամբ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում ավարտել համալիր փորձաքննության աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 25-ի

N 1349-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Արշակյան  - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական

փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի

նախագահ)

Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Է. Կարապետյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի

ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ

    Ս. Ազարյան    - ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ

                    իրավիճակների վարչության բնակչության և տարածքների

                    պաշտպանության վարչության պետ

Բ. Ղազարյան   - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

Ա. Լալայանց  - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և

քաղաքաշինության վարչության պետի տեղակալ

Հ. Խաչատրյան - Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի

խորհրդական

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2005
N 1349-Ն
Որոշում