(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0039.160805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2005 թվականի N 39-Ն
i
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49.2 հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը (Հավելված 1):
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005թ. օգոստոսի 3-ի
թիվ 39-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
1. Նույն օրը տարբեր ընտրություններ (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) համար` քվեարկությունը կազմակերպելու նպատակով, տեղամասային կենտրոնում տեղադրվում է առնվազն մեկ քվեատուփ:
i
2. 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում քվեարկությունը կազմակերպելու նպատակով, մեկ ընտրության համար կարող է օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր` տեղադրելով դրանք իրար վրա:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 23-Ն որոշում)
3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփի (քվեատուփերի) դատարկ լինելը, փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփը (քվեատուփերը) և տեղադրում տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
4. Միևնույն ընտրության համար նախատեսված` իրար վրա դասավորված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը` լցված քվեատուփը տեղադրելով ներքևում:
5. Տեղամասային կենտրոնում միևնույն ընտրության համար մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաջորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները սահմանված կարգով տեսակավորելուց հետո: