041.0675.020905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2005 թվականի N 675-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի`
i
ա) 3-րդ և 19-րդ կետերը «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերից առաջ լրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.
բ) 18-րդ կետից հանել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ