(ուժը կորցրել է 15.02.2024 թիվ 226-Ն որոշում)
i
040.1344.050905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2005 թվականի N 1344-Ն
i
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 1344-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Ցորեն
2. Գարի
3. Եգիպտացորեն
4. Կարտոֆիլ
5. Լոլիկ (պոմիդոր)
6. Կաղամբ
7. Վարունգ
8. Ձմերուկ
9. Սեխ
10. Սոխ