040.1195.180805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2005 թվականի N 1195-Ա
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 100-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին (Երևանի վարչական սահմաններում գտնվող հատվածների ներառմամբ) հարող տարածքներն ընդգրկող գոտիներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիների կառուցապատման սխեմաների մշակման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման հավելվածի`
ա) 3.1-ին կետում «50 000.0» թիվը փոխարինել «14 815.0» թվով.
բ) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.5-րդ կետով.
«3.5. Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին հարող տարածքների կառուցապատման սխեմաների մշակման աշխատանքներ - 35 185.0»:
3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3-ամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 749-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կազմված առաջադրանքին համապատասխան` կառուցապատման սխեմաների և քաղաքաշինական գործունեության կանոնակարգման միջոցառումների մշակումը և համապատասխան որոշման նախագիծը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններին` աջակցել սույն որոշման 1-ին կետով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի տրամադրմանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1195-Ա որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
_________________________________
ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում