Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆ ...

25.12.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   25.12.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 08.12.97 թիվ 565 որոշում/

 

i

040.0318.310797

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 1997 թ. թիվ 318

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ նախկին պատգամավորների գյուղական, քաղաքային և շրջանային խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների, ինչպես նաև նախկին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի` Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված պետական պահուստային ֆոնդի հողերը սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության հանձնելու ժամանակավոր լիազորություններ իրականացնում են`

i

գյուղական և քաղաքային համայնքի ղեկավարները` համապատասխան մարզպետի համաձայնությամբ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստային հողերի նկատմամբ.

i

մարզպետները` համայնքների վարչական սահմաններից դուրս, բացի մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային հողերի նկատմամբ.

i

Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքի տարածքում գտնվող պետական պահուստային հողերի նկատմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.1997
N 318
Որոշում