Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ...

 

 

040.1067.040805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1067-Ն

 

i

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին և 9.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի,

բ) հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1067-Ն որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

._______________________________________________________________________.

|NN |      ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԸ          |         ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ          |

|ը/կ|                                   |                               |

|___|___________________________________|_______________________________|

|I. |ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ              |                               |

|   |                                   |                               |

|1. |ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ            |                               |

|   |                                   |                               |

|ա) |վերականգնողական բուժում ամբուլատոր |պետական պատվեր իրականացնող     |

|   |պայմաններում                       |բժշկական կազմակերպություններ   |

|բ) |վերականգնողական բուժում ստացիոնար  |(պոլիկլինիկաներ և              |

|   |պայմաններում                       |հիվանդանոցներ)                 |

|   |                                   |                               |

|2. |ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ    |                               |

|   |                                   |                               |

|ա) |վերին և  ստորին վերջույթների բոլոր |պետական պատվեր իրականացնող     |

|   |տեսակների և  մակարդակների          |բժշկական կազմակերպություններ   |

|   |պրոթեզավորման նախապատրաստում       |(հիվանդանոցներ)                |

|բ) |շտկողական վիրահատություններ        |                               |

|   |                                   |                               |

|3. |ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ        |                               |

|   |                                   |                               |

|ա) |վերին և  ստորին վերջույթների բոլոր |                               |

|   |տեսակների և  մակարդակների պրոթեզներ|                               |

|բ) |կրծքագեղձի պրոթեզ                  |                               |

|գ) |օրթեզներ                           |                               |

|դ) |տուտորներ                          |պետական պատվեր իրականացնող     |

|ե) |ռեկլինատորներ                      |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|զ) |սեղմիրաններ                        |տրամադրող կազմակերպություններ  |

|է) |աղեկապեր                           |                               |

|ը) |կոշիկներ` պրոթեզի և  օրթոպեդիկ     |                               |

|թ) |ծայրատի ձեռնոց կամ գուլպա          |                               |

|ժ) |վերականգնողական պարագաների         |                               |

|   |վերանորոգում                       |                               |

|ժա)|աչքի պրոթեզավորում                 |պետական պատվեր իրականացնող     |

|ժբ)|ձայնաստեղծ սարք                    |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|   |                                   |տրամադրող կազմակերպություններ  |

|   |                                   |                               |

|ժգ)|ատամների պրոթեզավորում             |պետական պատվեր իրականացնող     |

|   |(բացառությամբ թանկարժեք մետաղներից |ատամնաբուժական                 |

|   |պատրաստվածների)                    |կազմակերպություններ            |

|ի) |ատամների պրոթեզավորում             |պետական պատվեր իրականացնող     |

|   |/բացառությամբ թանկարժեք մետաղներից |ատամնաբուժական                 |

|   |պատրաստվածների/                    |կազմակերպություններ            |

|   |                                   |                               |

|4. |ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ   |                               |

|   |                                   |                               |

|ա) |ձեռնափայտ                          |պետական պատվեր իրականացնող     |

|բ) |հենակ                              |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|գ) |քայլակ                             |տրամադրող կազմակերպություններ  |

|դ) |սուպինատոր                         |                               |

|ե) |լսողական սարք                      |                               |

|զ) |հաշմանդամի սայլակ                  |                               |

|է) |փոքր տրամաչափի սայլակ              |                               |

|   |                                   |                               |

|II.|ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ          |                               |

|   |                                   |                               |

|1. |ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ       |ՀՀ աշխատանքի և  սոցիալական     |

|   |ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ                   |հարցերի նախարարության ՀՀ       |

|   |                                   |բժշկասոցիալական փորձաքննության |

|   |                                   |գործակալություն                |

|   |                                   |«Հայաստանի Հանրապետության      |

|   |                                   |զբաղվածության ծառայություն»    |

|   |                                   |գործակալություն                |

|   |                                   |                               |

|2. |ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ          |ՀՀ կրթության և  գիտության      |

|   |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                         |նախարարություն                 |

|   |                                   |                               |

|   |                                   |                               |

|ա) |հիմնական կրթություն                |                               |

|բ) |միջնակարգ կրթություն               |                               |

|գ) |հատուկ ընդհանուր կրթություն        |                               |

|դ) |միջին մասնագիտական կրթություն      |«Հայաստանի Հանրապետության      |

|ե) |բարձրագույն կրթություն             |զբաղվածության ծառայություն»    |

|զ) |մասնագիտական վերապատրաստում        |գործակալություն                |

|   |                                   |                               |

|   |                                   |                               |

|3. |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ               |«Հայաստանի Հանրապետության      |

|   |                                   |զբաղվածության ծառայություն»    |

|   |                                   |գործակալություն                |

|   |                                   |                               |

|III|ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ            |                               |

|   |                                   |                               |

|   |ՍՈՑԻԱԼ-ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ    |                               |

|   |                                   |                               |

|ա) |սոցիալ-իրավական խորհրդատվություն   |սոցիալական պաշտպանության       |

|   |և  տեղեկատվությամբ ապահովում       |մարմիններ                      |

|   |                                   |                               |

|բ) |սուրդոթարգմանությամբ ապահովում     |պետական կառավարման և  տեղական  |

|   |                                   |ինքնակառավարման մարմինների     |

|   |                                   |հիմնած                         |

|   |                                   |հեռուստառադիոընկերություններ   |

|   |                                   |                               |

|գ) |հատուկ տառատեսակներով գրքերի       |ՀՀ կրթության և  գիտության      |

|   |(խոսող գրքեր) տրամադրում, ուշ      |նախարարություն, ՀՀ աշխատանքի և |

|   |տարիքում տեսողությունը կորցրած     |սոցիալական հարցերի             |

|   |անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ |նախարարություն                 |

|   |ուսուցում                          |                               |

|դ) |վերականգնողական տեխնիկական և  այլ  |պետական պատվեր իրականացնող     |

|   |օժանդակ միջոցներից օգտվելու        |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|   |հմտությունների ուսուցում և         |տրամադրող կազմակերպություններ  |

|   |հարմարեցում                        |                               |

|   |                                   |                               |

._______________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 26.06.08 թիվ 644-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1067-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետության կողմից երաշխավորված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցառումների ցանկ է:

2. Հաշմանդամների վերականգնումը իր մեջ ներառում է բժշկական վերականգնումը, մասնագիտական վերականգնումը և սոցիալական վերականգնումը:

3. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրում ընդգրկված վերականգնման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում պետական պատվեր իրականացնող առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունները:

4. Վերականգնման տեսակների և միջոցառումների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն իրականացվում է հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրով հաշմանդամների համար նախատեսված միջոցառումների իրագործմամբ և հաշմանդամների համար ունի երաշխավորված բնույթ:

6. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Վերականգնողական միջոցառումների իրագործման վերջնական որոշումը վերապահվում է հաշմանդամին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1067-Ն
Որոշում