040.0949.160705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2005 թվականի N 949-Ն
i
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների գործողությունների պլանը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 232-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 4.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մանկական մահացության, կենդանածնության և մեռելածնության չափանիշներին անցնելու կապակցությամբ, ծնունդների ու մանկական մահացության հետ կապված գրանցման և դասակարգման ընթացակարգերի, վիճակագրական հաշվառման ու հաշվետվության համակարգի բարելավման, այդ ծառայության ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործընթացը համակարգող միջգերատեսչական խորհուրդ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել`
ա) մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մոր և մանկան ծառայության ոլորտի բժշկադեմոգրաֆիկ հիմնական հասկացությունների սահմանումները` համաձայն N 3 հավելվածի.
գ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ դեպքերի հաշվառման ու գրանցման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համատեղ ապահովել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման ընթացակարգերի հետ կապված հիմնախնդիրների բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպումը:
i
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել ծննդի բժշկական վկայականի, պերինատալ մահվան բժշկական վկայականի և մահվան բժշկական վկայականի ձևանմուշները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 949-Ն որոշման
ԿԱԶՄ
i
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ,
համակարգող միջգերատեսչական խորհրդի ղեկավար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա. Աղաջանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին
տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Թադևոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
քաղաքացիական կացության ակտերի գրանցման
գործակալության պետ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ
Է. Միրզոյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
իրավական ապահովման և տեղեկատվական հոսքերի
կառավարման բաժնի պետ
Ռ. Աբրահամյան - պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի
կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի
խորհրդական ծննդօգնության հարցերով
Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և
մանկան առողջության պահպանման բաժնի պետ, խորհրդի
քարտուղար
(կազմը փոփ. 22.12.05 թիվ 2219-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 949-Ն որոշման
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Հիմնախնդիրը | Միջոցառումները | Պատասխանատուն | Ժամկետը |
|ը/կ| | | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|___________________|____________________|__________________|_________|
|1. |Միջգերատեսչական |միջգերատեսչական |ՀՀ տարածքային |2005 թ. |
| |համագործակցության |համակարգող խորհրդի |կառավարման |III |
| |արդյունավետության |(աշխատանքային խմբի) |նախարարություն |եռամսյակ |
| |բարձրացման |ստեղծում` շահագրգիռ |ՀՀ ազգային | |
| |անհրաժեշտություն |մարմինների |վիճակագրական | |
| | |ներգրավմամբ |ծառայություն | |
| | | |(համաձայնությամբ) | |
| | | |ՀՀ առողջապահության| |
| | | |նախարարություն | |
| | | |ՀՀ արդարադատության| |
| | | |նախարարություն | |
| | | |ՀՀ աշխատանքի և | |
| | | |սոցիալական հարցերի| |
| | | |նախարարություն | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|2. |Մանկական |ա) մանկական |ՀՀ ազգային |2005- |
| |մահացության (ՄՄ), |մահացության, |վիճակագրական |2006 թթ. |
| |մեռելածնության, |մեռելածնության, |ծառայություն | |
| |կենդանածնության, |կենդանածնության, |(համաձայնությամբ) | |
| |տերմինաբանության |տերմինաբանության |ՀՀ առողջապահության| |
| |հստակեցման, |վերլուծություն` |նախարարություն | |
| |գրանցման և |միջազգային |ՀՀ արդարադատության| |
| |դասակարգման |համադրելիության |նախարարություն | |
| |ընթացակարգերի հետ |տեսանկյունից. |ՀՀ աշխատանքի և | |
| |կապված |բ) ենթաօրենսդրական |սոցիալական հարցերի| |
| |օրենսդրության |իրավական ակտերի |նախարարություն | |
| |վերլուծության և |մշակման և | | |
| |պարզաբանման |ընդլայնման անհրաժեշտ| | |
| |անհրաժեշտություն |ծավալների հստակեցում| | |
| | |գ) ՄՄ-ի, | | |
| | |մեռելածնության, | | |
| | |կենդանածնության, | | |
| | |գրանցման | | |
| | |ընթացակարգերի հետ | | |
| | |կապված օրենսդրության| | |
| | |պարզաբանում | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|3. |ԱՀԿ-ի 10-րդ |ա) ՀՄԴ-ի 10-ի |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| |դասակարգման |վերանայված տարբերակի|նախարարություն |II |
| |ընդունման և |ներդրում, տարեկան |ՀՀ ազգային |եռամսյակ |
| |ցուցանիշների |վարչական և |վիճակագրական | |
| |միջազգային |առաջնային հաշվառման |ծառայություն | |
| |համադրելիության |վիճակագրական |(համաձայնությամբ) | |
| |բարձրացման |հաշվետվությունների |ՀՀ արդարադատության| |
| |անհրաժեշտություն |ձևերի փոփոխում, |նախարարություն | |
| | |հաստատում ու | | |
| | |ներդրում և դրանց | | |
| | |լրացման վերաբերյալ | | |
| | |մեթոդական | | |
| | |հրահանգների մշակում | | |
| | |ու տարածքում | | |
| | |բ) ՀՄԴ-ի 10-ի | | |
| | |այբբենական ցանկի | | |
| | |ստեղծում | | |
| | |գ) ըստ ՀՄԴ-ի 10-ի | | |
| | |միջազգային | | |
| | |սահմանումների | | |
| | |(մեռելածնության, | | |
| | |կենդանածնության ու | | |
| | |պերինատալ շրջանի և | | |
| | |այլնի) լրիվ | | |
| | |ներդրում` մոր և | | |
| | |մանկան ծառայության | | |
| | |ոլորտում | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|4. |ՄՄ-ի տեղեկատվության|ծնունդների և ՄՄ-ի |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| |համակարգերի |վերաբերյալ |նախարարություն |և շարու-|
| |բարելավման և |տեղեկատվության |ՀՀ ազգային |նակական |
| |միջգերատեսչական |միջգերատեսչական |վիճակագրական | |
| |փոխանակման |փոխանակում, |ծառայություն | |
| |անհրաժեշտություն |շարունակական |(համաձայնությամբ) | |
| | |հսկողության | | |
| | |համակարգի բարելավում| | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|5. |Մանկական |մահվան, պերինատալ |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| |մահացության և |մահացության և ծննդի|նախարարություն |III |
| |ծնունդների |բժշկական |ՀՀ ազգային |եռամսյակ |
| |վերաբերյալ բժշկական|վկայականների |վիճակագրական | |
| |տեղեկանքների, |փոփոխում, դրանց |ծառայություն | |
| |ձևանմուշների և |լրացման վերաբերյալ |(համաձայնությամբ) | |
| |դրանց լրացման կարգի|մեթոդական |ՀՀ արդարադատության| |
| |իրավական ակտերի |ցուցումների մշակում |նախարարություն | |
| |անկատարություն | | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|6. |0-5 տարեկան |ա) մարզային |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| |երեխաների մահվան |առողջապահական |նախարարություն | |
| |դեպքերի հաշվառման, |կառույցների հետ |ՀՀ ազգային | |
| |ցուցանիշի |ծնունդների և 0-5 |վիճակագրական | |
| |վերլուծության և |տարեկան երեխաների |ծառայություն | |
| |հավաստիության |մահվան դեպքերի |(համաձայնությամբ) | |
| |դժվարություններ |վերաբերյալ | | |
| | |տեղեկատվության | | |
| | |փոխանակման համակարգի| | |
| | |արդյունավետության | | |
| | |բարելավում | | |
| | | | | |
| | |բ) ԱՎԾ-ում ՄՄ-ի |ՀՀ առողջապահության|սկսած |
| | |դեպքերի հաշվառում |նախարարություն |2006 թ. |
| | |և վերլուծություն ոչ|ՀՀ ազգային | |
| | |միայն անձնագրային |վիճակագրական | |
| | |կամ մահվան գրանցման |ծառայություն | |
| | |վայրի, այլ նաև ըստ |(համաձայնությամբ) | |
| | |փաստացի բնակության |ՀՀ մարզպետարաններ | |
| | |վայրի | | |
| | | | | |
| | |գ) մինչև 5 տարեկան |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| | |երեխաների |նախարարություն |III |
| | |հիվանդության, |ՀՀ ազգային |եռամսյակ |
| | |մահացության և |վիճակագրական | |
| | |հաշմանդամության |ծառայություն | |
| | |վարչական |(համաձայնությամբ) | |
| | |վիճակագրական |ՀՀ արդարադատության| |
| | |հաշվետվության ձևի |նախարարություն | |
| | |և դրա լրացման | | |
| | |մեթոդական հրահանգի | | |
| | |մշակում | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|7. |0-5 տարեկան |համայնքների առավել |ՀՀ տարածքային |2005- |
| |երեխաների մահվան |ակտիվ ներգրավում |կառավարման |2006 թթ. |
| |դեպքերի գրանցման |նորածինների մահվան |նախարարություն | |
| |գործընթացի |և ծնունդների | | |
| |մատչելիության հետ |գրանցման | | |
| |կապված |գործընթացում, | | |
| |դժվարություններ |տեղեկատվության | | |
| | |փոխանակում և | | |
| | |համադրում իրավասու | | |
| | |մարմինների հետ | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|8. |Ծնողների կողմից |երեխայի ծննդյան |ՀՀ աշխատանքի և |2005- |
| |ծնունդների գրանցման|կապակցությամբ տրվող |սոցիալական հարցերի|2007 թթ. |
| |խթանների սոցիալական|նպաստի չափի |նախարարություն | |
| |մոտիվացիայի ոչ |տարբերակում` ելնելով| | |
| |բավարար մակարդակ |ընտանիքի | | |
| | |անապահովվածության | | |
| | |աստիճանից | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|9. |Երեխայի մահվան |ա) առանց մահվան |ՀՀ տարածքային |2005- |
| |դեպքում թաղման |վկայականի թաղման |կառավարման |2006 թթ. |
| |ծախսերի |արարողակարգի |նախարարություն | |
| |փոխհատուցման |արգելման գործընթացի |ՀՀ աշխատանքի և | |
| |բացակայություն, |նկատմամբ հսկողության|սոցիալական հարցերի| |
| |երեխաների |ուժեղացում |նախարարություն | |
| |մահացության |բ) երեխայի մահվան | | |
| |գրանցման խթանման |դեպքերում թաղման | | |
| |այլ մեխանիզմների |ծախսերի մասնակի | | |
| |անհրաժեշտություն |փոխհատուցման | | |
| | |մեխանիզմների մշակում| | |
| | |և կիրառում | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|10.|ՄՄ-ի գրանցման |ա) առողջապահական |ՀՀ առողջապահության|2005- |
| |գործընթացում |կազմակերպությունների|նախարարություն |2006 թթ. |
| |բուժաշխատողների |և ՔԿԱԳ-ի մարմինների|ՀՀ մարզպետարաններ | |
| |հնարավոր |համագործակցության | | |
| |միջամտության |հստակեցում | | |
| |գործում |տարածաշրջանային | | |
| |մեխանիզմների |պատասխանատու | | |
| |բացակայություն |մանկաբույժների | | |
| | |ինստիտուտի | | |
| | |ուժեղացում | | |
| | | | | |
| | |բ) մարզպետարանների |ՀՀ առողջապահության| |
| | |կողմից ՔԿԱԳ-ի |նախարարություն | |
| | |մարմիններին |ՀՀ մարզպետարաններ | |
| | |ծնունդների և մահվան|Երևանի | |
| | |տեղեկանք տալու |քաղաքապետարան | |
| | |իրավասություն | | |
| | |ունեցող | | |
| | |առողջապահական | | |
| | |կազմակերպությունների| | |
| | |ցանկ ներկայացնելը | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|11.|0-28 օրական մահերի |0-28 օրական մահերի |ՀՀ առողջապահության|սկսած |
| |չգրանցման առավել |գրանցման գործընթացն |նախարարություն |2005 թ. |
| |մեծ տեսակարար կշիռ |իրականացնել | | |
| |(կեսից ավելին) ՄՄ-ի|պերինատալ մահերի | | |
| |չգրանցված դեպքերի |(0-7 օր) համար | | |
| |թվում |սահմանված կարգով | | |
| | |(գրանցումն | | |
| | |իրականացնել | | |
| | |առողջապահական | | |
| | |կազմակերպությունների| | |
| | |կողմից ծննդյան և | | |
| | |մահվան վերաբերյալ | | |
| | |բժշկական | | |
| | |տեղեկանքների հիման | | |
| | |վրա) | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|12.|Պերինատալ |պերինատալ | | |
| |մահացության և այդ |մահացության և | | |
| |դեպքերի հետ կապված |ծնունդների գրանցման | | |
| |նաև ծնունդների |օրենսդրության | | |
| |գրանցման |բարելավում | | |
| |դժվարություններ | | | |
| | | | | |
| | | | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
| |12.1. |մեռելածնության և |ՀՀ արդարադատության|2005 թ. |
| |Մեռելածնության և |նորածնային |նախարարություն |III |
| |նորածնային |մահացության գրանցման|ՀՀ առողջապահության|եռամսյակ |
| |մահացության |մասին նոր |նախարարություն | |
| |գրանցման խիստ |օրենսդրությամբ | | |
| |սահմանափակ ժամկետ |սահմանված կարգի | | |
| |(3 օր) |մասին տեղեկատվության| | |
| | |ապահովում և | | |
| | |պարզաբանումներ | | |
| | |շահագրգիռ | | |
| | |կազմակերպու- | | |
| | |թյուններին | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
| |12.2. Ծննդատնից |ծննդատներից |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| |դուրսգրման |դուրսգրման |նախարարություն |IV |
| |դժվարություններ` |գործելակերպի |ՀՀ արդարադատության|եռամսյակ |
| |նշված պատճառներով |վերաբերյալ |նախարարություն | |
| |պայմանավորված ծննդի|գերատեսչական | | |
| |չգրանցման դեպքեր |նորմատիվ ակտի | | |
| | |մշակում` ՀՀ | | |
| | |օրենսդրության | | |
| | |պարզաբանմամբ | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|13.|Ծննդատնից դուրս |ա) տնային ծնունդների|ՀՀ առողջապահության|տարեկան |
| |ծնունդներով |նվազեցման և |նախարարություն |(ընթացիկ)|
| |պայմանավորված թե |միջոցառումների | | |
| |ծնունդների և թե |իրականացում | | |
| |մահերի թերգրանցման | | | |
| |հիմնախնդիրը |բ) տնային ծնունդների|ՀՀ արդարադատության|2005 թ. |
| | |դեպքում` ծննդյան |նախարարություն |IV |
| | |տեղեկանքներ տալու |ՀՀ առողջապահության|եռամսյակ |
| | |մասին ՀՀ |նախարարություն | |
| | |օրենսդրության | | |
| | |պարզաբանում | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|14.|ՄՄ-ի, |ա) ՄՄ-ի, |ՀՀ առողջապահության|2005 թ. |
| |մեռելածնության, |մեռելածնության, |նախարարություն |ընթացքում|
| |կենդանածնության և |կենդանածնության և |ՀՀ ազգային | |
| |պերինատալ շրջանի |պերինատալ շրջանի |վիճակագրական | |
| |ԱՀԿ-ի բնորոշումների|ԱՀԿ-ի լրիվ |ծառայություն | |
| |ոչ լրիվ կիրառմամբ |բնորոշումներին |(համաձայնությամբ) | |
| |պայմանավորված |անցում, ՀՄԴ-ի 10-ին | | |
| |խնդիրներ (500-1000 |համապատասխան | | |
| |գ ծնված և մինչև | | | |
| |7-րդ օրը մահացած |բ) ՄՄ-ի, |ՀՀ առողջապահության| |
| |նորածինները լրիվ |մեռելածնության, |նախարարություն | |
| |դուրս են մնում |կենդանածնության և |ՀՀ ազգային | |
| |վիճակագրության |պերինատալ շրջանի |վիճակագրական | |
| |պաշտոնական |ԱՀԿ-ի բնորոշումներին|ծառայություն | |
| |համակարգից) |անցման հետ կապված |(համաձայնությամբ) | |
| | |իրավական և | | |
| | |գերատեսչական ակտերի | | |
| | |մշակում և | | |
| | |կիրարկման ապահովում | | |
| | | | | |
| | |գ) մեթոդական |ՀՀ առողջապահության| |
| | |ցուցումների մշակում |նախարարություն | |
| | |ու բուժաշխատողների | | |
| | |ուսուցում` ԱՀԿ ՀՄԴ-ի| | |
| | |10-ին և նոր | | |
| | |բնորոշումներին | | |
| | |անցնելու | | |
| | |կապակցությամբ | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|15.|ՄՄ-ի մահացության |մանկական և |ՀՀ առողջապահության|2005- |
| |ցուցանիշների տարբեր|պերինատալ |նախարարություն |2006 թթ. |
| |գնահատականների |մահացության դեպքերի |ՀՀ ազգային | |
| |համադրելիության |նկատմամբ |վիճակագրական | |
| |բարելավման և |այլընտրանքային |ծառայություն | |
| |տարբերությունների |շարունակական |(համաձայնությամբ) | |
| |կրճատման հիմնախնդիր|հսկողության | | |
| | |համակարգի | | |
| | |կատարելագործում | | |
|___|___________________|____________________|__________________|_________|
|16.|Ծնունդների և |ա) ծնունդների և |ՀՀ առողջապահության|2005- |
| |մանկական |մանկական |նախարարություն |2006 թթ. |
| |մահացության |մահացությանն |ՀՀ ազգային | |
| |գրանցման ու |առնչվող օրենսդրական |վիճակագրական | |
| |դասակարգման |և նորմատիվ գործող |ծառայություն | |
| |ընթացակարգերի հետ |և փոփոխության |(համաձայնությամբ) | |
| |կապված ՀՀ |ենթարկվող ակտերի |ՀՀ արդարադատության| |
| |օրենսդրության |պարբերական |նախարարություն | |
| |լուսաբանման, |լուսաբանում | | |
| |իրազեկության |հասարակությանը և | | |
| |բարձրացման |մասնավորապես, | | |
| |անհրաժեշտություն |բուժանձնակազմին | | |
| | |բ) վերապատրաստման | | |
| | |կազմակերպում` | | |
| | |առողջապահական այն | | |
| | |անձնակազմի համար, | | |
| | |որը դասակարգում և | | |
| | |տալիս է մահվան | | |
| | |բժշկական վկայականներ| | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 949-Ն որոշման
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԺՇԿԱԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Մանկական մահացություն (Մլադենչեսկայա սմեռտնոստ, infant mortality)
Մանկական մահացությունը կյանքի առաջին տարվա ընթացքում մանուկների մահվան դեպքերն են (հաշվարկվում է մեկ տարվա կտրվածքով` 1000 կենդանածնության նկատմամբ` o/oo): Այն մանկան մահանալու հավանականությունն է ծնվելուց հետո մինչև մեկ տարեկան դառնալը ժամանակահատվածում:
2. Պերինատալ մահացություն (Պերինատալնայա սմեռտնոստ, Perinatal mortality)
Պերինատալ մահացությունը պտղի մահն է մինչև ծննդաբերելը, ծննդաբերության ժամանակ կամ ծնունդից հետո` վաղ նեոնատալ (մինչև 7 լրիվ օրը) շրջանում (հաշվարկվում է մեկ տարվա կտրվածքով` մեռելածնություն + 0-7 օրական մահվան դեպքերը` 1000 ծննդի (մեռելածիններ + կենդանածիններ) նկատմամբ` o/oo):
3. Երեխաների (մինչև 5 տարեկան) մահացություն (Դետսկայա/դօ 5-ի լետ/ սմեռտնոստ, Under 5 mortality)
Երեխաների (մինչև 5 տարեկան) մահացությունը մեկ տարվա ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն է (մահվան դեպքերը` 1000 կենդանածնության նկատմամբ` o/oo կամ մինչև 5 տարեկան տարիքային խմբի 1000 երեխայի նկատմամբ): Այն երեխայի մահանալու հավանականությունն է ծնվելուց հետո մինչև 5 տարեկան դառնալը ժամանակահատվածում:
4. Կենդանածնություն
Կենդանածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումն անկախ հղիության ժամկետից, որից հետո պտուղը շնչում կամ ցուցաբերում է կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները, անկախ նրանից, թե արդյոք կտրված է պորտալարը, և (կամ) անջատված է ընկերքը: Այսպիսի ծննդի յուրաքանչյուր արգասիք համարվում է կենդանածին:
ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցման ենթակա են 500 գ և ավելի քաշով կենդանածնության բոլոր դեպքերը:
5. Պտղի մահ
Պտղի մահ է համարվում բեղմնավորման արգասիքի մահը մինչև մոր օրգանիզմից նրա լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, անկախ հղիության ժամկետից: Մահվան մասին են վկայում մոր օրգանիզմից պտղի անջատումից հետո շնչառության կամ կյանքի որևէ այլ նշանի (ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները) բացակայությունը:
Պտղի վաղ մահ` պտղի մահը մինչև հղիության 20 շաբաթական ժամկետը
Պտղի միջանկյալ մահ` պտղի մահը մինչև 20-28 շաբաթական ժամկետում
Պտղի ուշ մահ` պտղի մահը հղիության 28 շաբաթական ժամկետից հետո:
6. Մեռելածնություն (մահացած պտղի ծնունդ)
Մեռելածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, որից հետո պտուղը չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները:
ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցվում և պերինատալ մահացության ցուցանիշում ներառվում են 500 գ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մեռելածնության դեպքերը:
7. Ծնունդ
Ծնունդը` 500 գրամ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մահացած պտղի (մեռելածնության դեպքում) կամ անկախ հղիության ժամկետից կենդանի պտղի (կենդանածնության դեպքում) ամբողջական արտամղումն է կամ դուրսբերումը մոր օրգանիզմից:
8. Ծննդաբերություն (ծննդալուծում)
Ծննդաբերությունը գործընթաց է, որի ժամանակ ծնվում է պտուղը:
Բազմապտղության դեպքում ծննդաբերությունը մեկն է, իսկ ծնունդների թիվը համապատասխանում է պտուղների թվին:
Վաղաժամկետ ծննդաբերություն (անհասություն)
Ծննդաբերությունը մինչև հղիության 37 շաբաթական ժամկետը (259 օրից քիչ):
Ժամկետային ծննդաբերություն (հասունություն)
Ծննդաբերությունը հղիության 37 լրացած շաբաթից մինչև 42 լրացած շաբաթը ժամանակահատվածում (259-293 օր):
Ժամկետանց ծննդաբերություն (գերհասություն)
Ծննդաբերությունը հղիության 42 լրացած շաբաթ և ավելի ուշ ժամկետում (294 և ավելի օր):
9. Կեսարյան հատում
Կեսարյան հատումը որովայնային ծննդալուծումն է որովայնահատման (լապարոտոմիայի) և արգանդի հատման ճանապարհով:
10. Հղիության (գեստացիայի) ժամկետ
Հղիության (գեստացիայի) ժամկետը հաշվարկվում է վերջին նորմալ դաշտանի առաջին օրից և արտահայտվում է լրացած օրերով կամ լրացած շաբաթներով (օրինակ` վերջին նորմալ դաշտանի սկզբից 280-286 օրերում եղած իրադարձությունը հավասար է համարվում հղիության 40 լրիվ շաբաթներին):
Հղիության առաջին օրը «0» օրն է և ոչ թե 1-ը, հետևաբար 0-6 օրերը կազմում են «լրացած 0 լուսնային շաբաթը» և համապատասխանաբար` հղիության 40-րդ շաբաթը նույնացվում է լրացած 39-րդ շաբաթին: Թյուրիմացությունները կանխելու համար վիճակագրական աղյուսակներում հղիության ժամկետի հաշվարկների արդյունքը պետք է ցույց տալ ինչպես շաբաթներով, այնպես էլ օրերով:
11. Ծննդյան քաշ (մարմնի զանգված)
Ծննդյան քաշը նորածնի կամ պտղի քաշն է` գրանցված ծնվելուց անմիջապես հետո:
Ծննդյան «ցածր» քաշ`
մարմնի զանգվածը 2500 գրամից (մինչև ներառյալ 2499 գ)
ծննդյան «շատ ցածր» քաշ`
մարմնի զանգվածը 1500 գրամից պակաս (մինչև ներառյալ 1499 գ)
ծննդյան «ծայրահեղ ցածր» քաշ`
մարմնի զանգվածը 1000 գրամից պակաս (մինչև և ներառյալ 999 գ):
12. Պտղի քաշը պերինատալ վիճակագրության համար
Պերինատալ վիճակագրության համար պտղի քաշի միջակայքը 500 գրամն է` 500 գ - 900 գ, 1000 գ - 1499 գ, 1500 գ - 1999 գ, 2000 գ - 2499 գ:
13. Ապգարի սանդղակ`
Ապգարի սանդղակը պտղի ֆիզիկական վիճակի գնահատումն է միավորներով (0-2), որոնք տրվում են 5 ախտանիշներից յուրաքանչյուրին`
սրտի բաբախի հաճախականությունը,
շնչառությունը,
մաշկի գունավորումը,
ռեֆլեկտոր գրգռականությունը,
մկանային տոնուսը:
8-10 միավոր գնահատականը վկայում է նորածնի լավ վիճակի մասին:
Ապգարի ցածր սանդղակ
Ծնվելուց 5 րոպե անց 6 միավոր ստացած նորածինների տոկոսը բոլոր կենդանածինների մեջ:
14. Պերինատալ (շուրջծննդյան) շրջան
Պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրից), երբ ծննդյան քաշը նորմայում 500 գրամ է և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո:
15. Նորածնային շրջան
Նորածնային շրջանը սկսվում է ծննդով և վերջանում է ծննդից 28 լրացած օր (4 շաբաթ) հետո:
16. Նորածնային մահացություն
Նորածնային մահացությունը կենդանածինների մահացությունն է կյանքի առաջին 28 լրացած օրերի (4 շաբաթվա) ընթացքում: Այն բաժանվում է վաղ նորածնային մահացության` մանկական մահը կյանքի առաջին 7 լրիվ օրերի ընթացքում և ուշ նորածնային մահացության` մանկան մահը կյանքի 7-րդ օրվանից հետո, բայց մինչև 28 լրացած օրը:
Կյանքի առաջին օրվա ընթացքում (օր 0) առաջացած մահվան տարիքը գրանցվում է կյանքի լրացած րոպեներով կամ ժամերով: Կյանքի 2-րդ (օր 1), 3-րդ (օր 2) և մինչև 27-րդ լրացած օրերում մահվան տարիքը պետք է գրանցվի օրերով:
17. Հետնորածնային շրջան
Հետնորածնային շրջանը սկսվում է երեխայի ծննդից 28 լրացած օր հետո և ավարտվում մեկ տարին լրանալուց հետո:
18. Հետնորածնային մահացություն
Հետնորածնային մահացությունը մանկան մահացությունն է կյանքի 28 լրացած օրվանից հետո մինչև մեկ տարեկան լրանալը ժամանակահատվածում:
19. Վիժում (աբորտ)
Վիժումը հղիության ընդհատումն է (սաղմի/պտղի ինքնաբեր արտամղումը կամ սաղմի/պտղի դուրսբերումը) մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը կամ մինչև պտղի քաշի 500 գ դառնալը:
20. Արհեստական վիժում (աբորտ)
Արհեստական վիժումը (աբորտը) կնոջ կամքով հղիության արհեստական ընդհատումն է մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը:
Հղիության 12 շաբաթական ժամկետից հետո կնոջ կամքով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է միայն բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում:
21. Ոչ անվտանգ վիժում (աբորտ)
Ոչ անվտանգ աբորտ` բնորոշվում է որպես անցանկալի հղիության ընդհատման միջոցառում` կատարված ոչ բավականաչափ գիտելիքներ և գործնական հմտություն ունեցող անձի կողմից կամ նվազագույն բժշկական պահանջները չապահովող պայմաններում:
22. Մայրական մահացություն
Մայրական մահացությունը բնորոշվում է որպես հղիությամբ պայմանավորված կնոջ մահ, անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի:
23. ՈՒշ մայրական մահացություն
ՈՒշ մայրական մահացությունը կնոջ մահն է անմիջական կամ անուղղակի մանկաբարձական պատճառներից, ծննդաբերությունից 42 օր անց, բայց ոչ ուշ, քան ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում:
ԱՀԿ-ի կողմից առաջարկվում է այս դեպքերը ներառել միայն վարչական (ոլորտային) վիճակագրության մեջ:
24. Մահ` ուղղակիորեն կապված մանկաբարձական պատճառի հետ
Մանկաբարձական բարդացած իրավիճակով պայմանավորված մահն է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում, ինչպես նաև մահ` պայմանավորված միջամտություններով, բացթողումներով, ոչ ճիշտ բուժմամբ կամ թվարկված ցանկացած պատճառներից մեկով:
25. Մահ` անուղղակիորեն կապված հղիության հետ
Կնոջ մահն է նախկին հիվանդության կամ հղիության ընթացքում առաջացած հիվանդության արդյունքում, բարդացած հղիության ֆիզիոլոգիական ընթացքով, սակայն անմիջականորեն չկապված մանկաբարձական պատճառների հետ:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 949-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԵՆԴԱՆԱԾՆՈՒԹՅԱՆ, ՄԵՌԵԼԱԾՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՐԻՆԱՏԱԼ ՇՐՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ, ինչպես նաև ծնունդների և մանկական մահացության հետ կապված հաշվառման, գրանցման և հաշվետվության համակարգի բարելավման, ծառայության ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման նպատակով, առողջապահական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ է անցնել մոր և մանկան ծառայության ոլորտի առողջապահական և ժողովրդագրական հիմնական հասկացությունների (այդ թվում` կենդանածնության և մեռելածնության և պերինատալ շրջանի)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված սահմանումներին:
2. Առողջապահական կազմակերպությունները բժշկական փաստաթղթերում ապահովում են 500 գրամ և ավելի մարմնի քաշով բոլոր ծնունդների հաշվառումը և գրանցումը, անկախ այն բանից կենդանի են նրանք ծնվել թե մահացած: Եթե ծննդյան քաշն անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ):
3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցման ենթակա են 500 գրամ և ավելի մարմնի քաշով կենդանի (կենդանածին) կամ մահացած (մեռելածին) ծնված բոլոր նորածինները: Եթե ծննդյան քաշն անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ):
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին ներկայացնելու համար երեխայի ծննդյան կամ մահվան մասին (ներառյալ 500-1000 գ մեռելածինները և կենդանածինները) բժշկական կազմակերպության կողմից լրացվում (տրվում) են հետևյալ բժշկական տեղեկանքները`
ա) կենդանածնության դեպքում` «Ծննդի բժշկական վկայական»,
բ) մեռելածնության և վաղ նորածնային մահացության դեպքում` «Պերինատալ մահվան բժշկական վկայական»,
գ) վաղ նորածնային շրջանից հետո (հետծննդյան լրիվ 7 օրից հետո) երեխայի մահվան դեպքում` «Մահվան բժշկական վկայական»:
5. Նշված բոլոր դեպքերը ներառվում են ինչպես վարչական (ոլորտային), այնպես էլ պետական (ազգային) վիճակագրության համակարգում:
6. Մեռելածնության և նորածնային շրջանում (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) մանկան մահացության դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է այն բուժհաստատությունների կողմից, որտեղ տեղի է ունեցել մահը (տնային մահացության դեպքում` տարածքային սպասարկման բուժհաստատության կողմից):
7. Մեռելածնության և նորածնային շրջանում (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) մանկան մահացության դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է մահվանը հաջորդող 7 օրվա ընթացքում:
8. Պերինատալ մահացության բոլոր դեպքերը (ներառյալ 500-1000 գ ծնվածները) ենթակա են պաթանատոմիական հետազոտության:
9. Միջազգային համադրելիության նպատակով վարչական (ոլորտային) վիճակագրության մեջ իրականացվում է նաև մարմնի քաշի հաշվառմամբ (1000 գ և ավելի) ցուցանիշների հաշվարկում: