Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0017.120705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2005 թվականի N 17-Ն

 

i

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԻ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ԿՆԻՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 53-րդ հոդվածի 1-ին կետով և 56-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, կնիքի և օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման կարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 19-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. սեպտեմբերի 4-ի «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը սահմանելու մասին» N 11/3-Ն որոշումը:

(վերնագիրը փոփ. 01.02.07 թիվ 19-Ն որոշում)

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 17-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԻ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ԿՆԻՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

i

1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ստորագրված և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կապված քվեաթերթիկների կապերը (փաթեթները), նույն նիստում ստորագրված ընտրողների ցուցակները, քվեարկության ծրարների փաթեթները, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև ընտրողների լրացուցիչ ցուցակներն ու դրոշմակնիքը և տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի փաթեթը դրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված հատուկ չհրկիզվող պահարանում:

(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 19-Ն, 24.11.07 թիվ 173-Ն որոշումներ)

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո, չհրկիզվող պահարանը փակում, փակման մասում թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը, հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս կարող են ստորագրել, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

3. Հատուկ չհրկիզվող պահարանը, հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է պահպանման ոստիկանության աշխատակիցներին, որի մասին` հանձնաժողովի գործավարության մատյանում, կազմվում է հանձնման-ընդունման արձանագրություն:

4. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգելով հատուկ չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության աշխատակիցներից ընդունում է պահարանը, որի մասին կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի գործավարության մատյանում:

i

5. Քվեարկության ընթացքում, քվեաթերթիկների սպառման դեպքում քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Հանձնաժողովի նախագահը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը դնում է չհրկիզվող պահարանում, իսկ քվեաթերթիկներ հատկացնող անդամին տալիս է քվեաթերթիկների, իսկ քվեարկության ծրարների սպառման դեպքում նաև քվեարկության ծրարների նոր կապ (փաթեթ)` համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:

(5-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 19-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.06.2005
N 17-Ն
Որոշում