(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0015.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605262
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 15-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու կարգը (Հավելված 1):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. նոյեմբերի 20-ի «Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 18/3-Ն որոշումը:
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 15-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ
1. Ընտրական տեղամասերի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կազմում է ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և յուրաքանչյուր ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ` համաձայն սույն կարգի թիվ 1/1 և 1/2 հավելվածների:
2. Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված հայտարարությունների երկուական օրինակ ուղարկում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:
3. Սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում, համայնքի ղեկավարը համայնքի վարչական շենքում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) տեսանելի վայրում փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ հայտարարություն:
4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը` հայտարարությունները ստանալուց հետո, տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է համայնքի ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և տվյալ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ հայտարարություններ` համաձայն սույն կարգի թիվ 1/1 և թիվ 1/2 հավելվածների:
5. Նման հայտարարություններ փակցվում են նաև համայնքի ենթակայության կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (թաղապետարանների բնակշահագործման գրասենյակներ, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում:
Հավելված 1/1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 15-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
----------- ՄԱՐԶԻ ----------------------------- ՀԱՄԱՅՆՔԻ
ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ
._________________________________________________________________________.
| Ընտրական | Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն և անվանումը |
|տեղամասի համարը| |
|_______________|_________________________________________________________|
|_______________|_________________________________________________________|
._________________________________________________________________________.
Համայնքի ղեկավար _________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Հավելված 1/2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 15-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
----------- ՄԱՐԶԻ ----------------------------- ՀԱՄԱՅՆՔԻ
թիվ ________ ընտրական տեղամասի նկարագրի
վերաբերյալ
._________________________________________________________________________.
| Տեղամասային կենտրոնի գտնվելու | Ընտրական տեղամասի նկարագիրը |
| վայրի հասցեն և անվանումը | (նշվում է տվյալ ընտրական տեղամասում |
| | ընդգրկված բնակելի շենքերի, տների |
| | հասցեները) |
|_______________________________|_________________________________________|
| | |
._________________________________________________________________________.
Համայնքի ղեկավար _________________________
(ստորագրություն)
Կ.Տ.