(ուժը կորցրել է 13.07.17 թիվ 884-Ն որոշում)
i
040.0932.130705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2005 թվականի N 932-Ն
i
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 559 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 4-ի «Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկման կարգը հաստատելու մասին» N 559 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 932-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և կազմակերպությունների, մասնավորեցված (սեփականաշնորհված), լուծարված և անվճարունակ (սնանկ) ճանաչված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ` կազմակերպություն) արխիվային փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ` ՀՀԱՀ) կազմում ընդգրկելու կարգը:
2. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը դրանց ուսումնասիրումն է որոշակի սկզբունքների ու չափանիշների հիման վրա պահպանության ժամկետները սահմանելու կամ ոչնչացման համար առանձնացնելու նպատակով:
3. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման սկզբունքներն են պատմականությունը, համակարգվածությունը և ամբողջականությունը:
4. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման չափանիշներն են փաստաթղթի ծագումը, բովանդակությունը և արտաքին առանձնահատկությունները.
ա) «ծագում» չափանիշին են վերաբերում`
փաստաթուղթ ստեղծող կազմակերպության դերը և տեղը պետական կառավարման համակարգում կամ որոշակի բնագավառում, նրա իրականացրած գործառույթների նշանակությունը,
անձնական ծագման փաստաթղթերի դեպքում` ֆիզիկական անձի կարևորությունը հասարակական կյանքում,
փաստաթղթի առաջացման (ծագման) վայրը և ժամանակը.
բ) «բովանդակություն» չափանիշին են վերաբերում`
փաստաթղթում արտացոլված իրադարձության (երևույթի) նշանակությունը,
փաստաթղթում արտացոլված տեղեկատվության կարևորությունը,
փաստաթղթում պարունակվող տեղեկատվության կրկնությունն այլ փաստաթղթերում,
փաստաթղթի տեսակը (տարատեսակը),
փաստաթղթի իսկությունը (ստորագրությունների, կնիքների, թվագրման և այլ անհրաժեշտ վավերապայմանների առկայությունը),
գ) «արտաքին առանձնահատկություններ» չափանիշին են վերաբերում`
փաստաթղթի բովանդակության գրառման և հաղորդման ձևը,
փաստաթղթի վավերացումը և ձևակերպման եղանակը (այդ թվում` փաստաթղթերի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական և այլ առանձնահատկությունները),
փաստաթղթի ֆիզիկական վիճակը:
5. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումն իրականացվում է`
ա) կազմակերպության գործավարությունում` գործերի անվանակարգը կազմելիս, գործերը ձևավորելիս, դրանք աշխատակազմի արխիվ պահպանության հանձնման նախապատրաստելիս.
բ) աշխատակազմի արխիվում` փաստաթղթերը պետական արխիվ մշտական պահպանության հանձնման նախապատրաստելիս.
գ) պետական և համայնքային արխիվներում` չկարգավորված փաստաթղթերը գիտատեխնիկական մշակման ենթարկելիս, մեծ քանակությամբ կրկնօրինակ և գիտական ու գործնական արժեք չունեցող փաստաթղթեր պարունակող ֆոնդերն ու ցուցակները վերամշակելիս:
6. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու համար ստեղծվում են`
ա) կազմակերպությունում` փորձագիտական հանձնաժողով.
բ) պետական և համայնքային արխիվներում` մեթոդական-փորձագիտական հանձնաժողով:
7. Փորձագիտական հանձնաժողովի և մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը, խնդիրները, իրավասություններն ու աշխատանքների կազմակերպումը սահմանվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով:
8. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումն իրականացվում է ամեն տարի` կազմակերպության արխիվային գործի մասնագետների կողմից` համապատասխան պետական կամ համայնքային արխիվների մեթոդական աջակցությամբ կամ պետական կամ համայնքային արխիվների կողմից` պայմանագրի հիման վրա:
9. Փաստաթղթերի կարգավորումը (գիտատեխնիկական մշակումը), դրանց ընտրությունը մշտական և երկարաժամկետ պահպանության ենթակա գործերի ձևավորումը, գործերի ցուցակների կազմումը և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի կազմումն ու պետական կամ համայնքային արխիվներ հանձնումն իրականացվում են գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերով սահմանած կարգով:
10. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքում կազմվում են մշտական (N 1 ձև) և երկարաժամկետ (N 2 ձև) պահպանության ու անձնակազմին վերաբերող (N 3 ձև) գործերի ցուցակներ, ինչպես նաև պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտ (N 4 ձև):
11. Կազմակերպության փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական և երկարաժամկետ պահպանության ու անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության արժանանալուց հետո ներկայացվում են համապատասխան պետական կամ համայնքային արխիվ, որի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակը հաստատվելուց, երկարաժամկետ պահպանության ենթակա և անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության արժանանալուց հետո հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից:
12. Համապատասխան պետական կամ համայնքային արխիվի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակը չհաստատվելու կամ երկարաժամկետ պահպանության և անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության չարժանանալու դեպքում դրանց պատճառների մասին գրավոր տեղյակ է պահվում կազմակերպությանը, որը պարտավոր է վերացնել տեղ գտած թերությունները և գործերի ցուցակները կրկին ներկայացնել պետական կամ համայնքային արխիվ:
13. Մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակի հաստատումից հետո այդ գործերն ընդգրկված են համարվում ՀՀԱՀ-ի կազմում, որի մասին հաշվառման փաստաթղթերում կատարվում են համապատասխան գրառումներ:
14. Կազմակերպությունն իրավունք ունի ոչնչացնելու պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտում ընդգրկված փաստաթղթերը (գործերը)` մշտական պահպանության գործերի ցուցակի հաստատումից հետո:
15. Մինչև 1923 թվականն ստեղծված փաստաթղթերը, մինչև 1946 թվականը գործավարությամբ ավարտված անձնական գործերը և կենսագրական բնույթի փաստաթղթերը ոչնչացման համար չեն առանձնացվում: 1923-1945 թվականներին ստեղծված գործավարական փաստաթղթերը ոչնչացման համար առանձնացվում են միայն համապատասխան պետական արխիվի համաձայնությամբ:
Ձև N 1
Կազմակերպության ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
անվանումը
______________________________________
(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)
______________________________________
(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)
_____ _______________ 200 թ.
Կ.Տ.
ՖՈՆԴ N ՑՈՒՑԱԿ N ______________ թթ. մշտական պահպանության գործերի
.________________________________________________________________________.
|NN |Կառուցվածքային ստորաբաժանումների |Գործերի |Գործերի|Ծանոթագրություն|
|ը/կ|անվանումները և գործերի վերնագրերը|թվագրումը|թերթերի| |
| | | |քանակը | |
|___|__________________________________|_________|_______|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________________________________|_________|_______|_______________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
Ցուցակում ընդգրկված է _____________________________________ գործ` NN
(տառերով և թվերով)
այդ թվում`
բաց թողնված համարները ______________________________ տառանշովի համարները ________________________________
___________________________ ___________________ _____________________
(ցուցակը կազմողի պաշտոնը) (ստորագրությունը) (ստորագր. վերծանումը)
Հավանության է արժանացել Հաստատված է
_________________________ ____________________________
_________________________ ____________________________
ՓՀ-ի ____ __________ 200 թ. ՄՓՀ-ի ____ __________ 200 թ.
N____ արձանագրությամբ: N____ արձանագրությամբ:
Հանձնաժողովի նախագահ Հանձնաժողովի նախագահ
_________________ _____________________ _________________ ____________ (ստորագրությունը) (ստորագր. վերծանումը) (ստորագրությունը) (ստորագր.
վերծանումը)
Հանձնաժողովի քարտուղար Հանձնաժողովի քարտուղար
_________________ _____________________ _________________ ____________ (ստորագրությունը) (ստորագր. վերծանումը) (ստորագրությունը) (ստորագր.
վերծանումը)
Ձև N 2
Կազմակերպության ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
անվանումը
______________________________________
(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)
______________________________________
(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)
_____ _______________ 200 թ.
Կ.Տ.
ՖՈՆԴ N ՑՈՒՑԱԿ N
______________ թթ.
երկարաժամկետ պահպանության ենթակա գործերի
.________________________________________________________________________.
|NN |Կառուցվածքային |Գործերի |Գործերի|Գործերի |Ծանոթագրություն|
|ը/կ|ստորաբաժանումների |թվագրումը|թերթերի|պահպանման| |
| |անվանումները և գործերի | |քանակը |ժամկետը | |
| |վերնագրերը | | | | |
|___|________________________|_________|_______|_________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|________________________|_________|_______|_________|_______________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
Ցուցակում ընդգրկված է _____________________________________ գործ` NN
(տառերով և թվերով)
այդ թվում`
բաց թողնված համարները ______________________________ տառանշովի համարները ________________________________
___________________________ ___________________ _____________________
(ցուցակը կազմողի պաշտոնը) (ստորագրությունը) (ստորագր. վերծանումը)
Հավանության է արժանացել Հավանության է արժանացել

Ձև N 3
Կազմակերպության ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
անվանումը
______________________________________
(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)
______________________________________
(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)
_____ _______________ 200 թ.
Կ.Տ.
ՖՈՆԴ N ՑՈՒՑԱԿ N
______________ թթ.
անձնակազմին վերաբերող գործերի

Ձև N 4
Կազմակերպության ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
անվանումը
______________________________________
(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)
______________________________________
(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)
_____ _______________ 200 թ.
Կ.Տ.
ԱԿՏ
________________
(թվագրումը)
_________________
(կազմման վայրը)
պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության _________________ N _______ որոշմամբ հաստատված` պահպանման ժամկետների նշմամբ արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկով` ոչնչացման համար առանձնացվել են ____________ ____________________________________________________________ գիտապատմական
(կազմակերպության անվանումը)
արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած հետևյալ փաստաթղթերն ու գործերը`
.________________________________________________________________________.
|NN |Կառուցվածքային |Գործերի |Գործերի|Գործերի |Ծանոթագրություն|
|ը/կ|ստորաբաժանումների |ծայրային |քանակը |պահպանման | |
| |անվանումները և գործերի|տարեթվերը| |ժամկետը | |
| |վերնագրերը | | |և կետերը | |
| | | | |համարները`| |
| | | | |ըստ ցանկի | |
|___|_______________________|_________|_______|__________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_______________________|_________|_______|__________|_______________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
Ընդամենը` ______________________________________ գործ:
(տառերով և թվերով)
________________________ ___________________ _____________________
(ակտը կազմողի պաշտոնը) (ստորագրությունը) (ստորագր. վերծանումը)
Փորձագիտական հանձնաժողովի նախագահ _______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) Անդամներ ________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
________________________________________________________________
________________________________________________________________
Հավանության է արժանացել
ՓՀ-ի _____ ___________ 200 թ.
N ________ արձանագրությամբ:
Հանձնաժողովի նախագահ __________________ _______________________
(ստորագրությունը) (ստորագր. վերծանումը)
Հանձնաժողովի քարտուղար __________________ _______________________
(ստորագրությունը) (ստորագր. վերծանումը)
Ակտում ներառված փաստաթղթերն ու գործերը`
ոչնչացված են այրման միջոցով,
հանձնված են վերամշակման (անհրաժեշտն ընդգծել):