040.0748.200605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2005 թվականի N 748-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԱՀՆՕՁԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԻԺԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը անդրկովկասյան սահնօձի և հայկական իժի որսի թույլտվություն տալու մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին Հայաստանի Հանրապետության տարածքից (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) 2005 թվականի ընթացքում կատարել 4 առանձնյակ անդրկովկասյան սահնօձի և 4 առանձնյակ հայկական իժի որս` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի, ԱՄՆ-ի Սենթ Լուիսի կենդանաբանական այգու և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության շրջանակներում կարգաբանական և էկոլոգիական հետազոտություններ կատարելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ