(ուժը կորցրել է 06.11.09 թիվ 1258-Ա որոշում)
i
040.0697.130605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2005 թվականի N 697-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 294 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 697-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Լ. Վալեսյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության
ֆակուլտետի ամբիոնի վարիչ, աշխարհագրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Կ. Ալեքսանյան - աշխարհագրական գիտությունների թեկնածու
Գ. Բադալյան - Երևանի պետական համալսարանի պատմական
աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի
գիտաշխատող
Ջ. Եսայան - Երևանի պետական համալսարանի տեղանունների կաբինետի
ավագ գիտաշխատող
Մ. Հասրաթյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի
ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, ճարտարապետության
դոկտոր
Լ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի
անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լ. Միրզոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի
պետական տեսչության պետ
Ն. Մկրտչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պ. Մուրադյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
արևելագիտության ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խ. Նազարյան - աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ա. Սաֆարյան - Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի
վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գ. Վարդանյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական
գիտությունների դոկտոր
Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման
և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Յու. Վարյան - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպության աշխարհագրական
անվանումների բաժնի պետ
Ա. Ավդալյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի քարտեզագրության
վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի
քարտուղար)