Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼ ...

 

 

040.0657.090605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 657-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 121664 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել`

ա) «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 47182 հազ. դրամ, որը համապատասխանում է 47182 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով,

բ) «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 47182 հազ. դրամ,

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 11796 հազ. դրամ:

1.3. «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 74482 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 39155 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 14547 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 19694 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքեր` 1086 հազ. դրամ:

Վաճառողը, նշված պարտավորություններից բացի, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

1.4. «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

«Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության նկատմամբ` դատարանի վճռով հաստատված ծավալով (չափով) ունեցած պահանջի իրավունքը մինչև ընկերության մասնավորեցումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը,

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 44562 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գուգարքի Գեո» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել`

ա) «Գուգարքի Գեո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 39001 հազ. դրամ, որը համապատասխանում է 39001 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով,

բ) «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 39001 հազ. դրամ,

գ) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 9750 հազ. դրամ:

2.3. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5561 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 636 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 114 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 1927 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 2009 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 219 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 656 հազ. դրամ:

Վաճառողը, նշված պարտավորություններից բացի, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

2.4. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 3464 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ջրհոս» բաց բաժնետիրական ընկերության` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, համապատասխան չափով նվազեցնելով «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է հաշվարկման և վճարման` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով:

3.2. Սահմանել`

ա) «Ջրհոս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1873 հազ. դրամ, որը համապատասխանում է 1873 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով,

բ) «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1873 հազ. դրամ,

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 937 հազ. դրամ:

3.3. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1591 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 206 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 828 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 218 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 70 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 269 հազ. դրամ:

Վաճառողը, նշված պարտավորություններից բացի, մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում պատասխանատվություն չի կրում:

3.4. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 113 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող և 12130 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Կապանի բազայի գույքը (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, գ. Դավիթ Բեկ)` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է հաշվարկման և վճարման` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով:

4.2. «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Կապանի բազայի գույքը մասնավորեցնել մրցույթով:

4.3. Սահմանել`

ա) Կապանի բազայի գույքի գնահատված արժեքը` 12130 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 3033 հազ. դրամ:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.7. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Նոր երկիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 959,7 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող ամբողջ հիմնական միջոցները` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Նոր երկիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը, և դրանք հանձնել «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերությանը:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 5.1-ին կետում նշված աշխատանքների կատարումը,

բ) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Նոր երկիր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը:

5.3. Սահմանել, որ սույն որոշման 5.1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  ԻՐՏԵԿ համակարգում կա 2004 թվականի 657 համարով ՀՀ կառավարության

N 657-Ա թվագրված որոշումը, որն ընդունվել է 29.04.04

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2004
N 657-Ն
Որոշում