041.0268.020797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 1997 թ. թիվ 268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետի հետ ու Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 1 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը` որպես ազգային անվտանգության Ճամբարակի բաժանմունքի վարչական շենք:
i
2. Ճամբարակի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ավարտել նշված շենքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Ճամբարակի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ ճշտել նշված շենքի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում: