Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵ ...

 

 

501.0013.180405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         04           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50105162

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2005 թվականի N 13-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.06.2004 թ. «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշումը.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը»` ըստ հավելվածի:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի վրա:

 

Հավելված

ՀՀ Արագածոտնի մարզպետի

2005 թ. ապրիլի 7-ի

թիվ 13-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` մարզպետարան/ աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը /այսուհետ` կարգ/:

2. Սույն կարգի նպատակն է ապահովել վարչական վարույթի գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի /այսուհետ` դիմում/ հիման վրա, ինչպես նաև մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտն ընդունելն է:

4. Մարզպետարանի անունից վարչական վարույթի իրավունք ունեն մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները /այսուհետ` ստորաբաժանում/:

5. Մարզպետարանի աշխատակազմում սույն կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

6. Մարզպետարանի աշխատակազմում կարգի կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

7. Վարչական վարույթի առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում /այսուհետ` օրենք/:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Մարզպետարանի աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերը /այսուհետ` գործեր/ կազմվում և վարվում են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ մարզպետարանի նախաձեռնությամբ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցելու պահից:

9. Եթե մարզպետարանը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և նրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում սահմանված կարգով: Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով /սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով/ ենթակա է մարզպետարանի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

10. Մարզպետարանում գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա/ անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ/ մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը /ծանուցումներ, միջնորդություններ և այլն/, տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել մարզպետարան, ապա բողոքի վերաբերյալ մարզպետարանի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետ դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի /ակտերի պատճենները, որոնք առկա են մարզպետարանում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին են կցվում որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված մարզպետարանի աշխատակազմի կնիքով:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործի համարը իր մեջ ներառում է` դիմումի մուտքագրման համարը, կատարող ստորաբաժանման պայմանանիշը, վարչական վարույթի հաշվառման համարը, վարչական ակտի համարը /օրինակ` 67-1-05-01/:

12. Ակտերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ակտը բողոքարկվել է վարչական կարգով մարզպետարան կամ որևէ վերադաս մարմին, ապա մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում հանվում են նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները բողոքարկվող դիմումի հետ միասին, դրանց վերին աջ անկյունում նշվում է /Բողոքարկվել է/, հանձնվում է համապատասխան ստորաբաժանում: Բողոքարկման վարույթի ավարտից հետո հիմնական գործը և դրա կրկնօրինակն ամբողջությամբ հետ է վերադարձվում քարտուղարություն` ի պահ:

13. Եթե դիմումում արծարծված են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:

14. Ավարտած գործերը կարվում են և կնքվում մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի ավարտից հետո գործերը հանձնվում են մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության արարողակարգի և հասարակայնության հետ կապերի բաժին:

16. Գործերը պահպանվում են առանձին` ըստ ստորաբաժանումների:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերին, նյութերին փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ և պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Մարզպետարանի աշխատակազմում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան` ըստ վարույթներն իրականացնող ստորաբաժանումների:

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանները կազմվում և լրացվում են յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

20. Գրանցամատյանի շապիկի /կազմի/ վրա գրվում է մարզպետարանի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, խմբի պայմանանիշը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

21. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևի:

Դիմումի հիման վրա և մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանվում է 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա/ N 1 աղյուսակում նշել մարզպետարանում ստացված դիմումի հիման վրա կամ մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ/ N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը մարզպետարանում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ/ N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

22. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա/ հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է ընդգրկի տվյալ գործի շապիկի /կազմի/ վրա նշված համարը.

բ/ մարզպետարանում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և մուտքի համարը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է մարզպետարանի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ/ դիմողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/:

Եթե վարչական վարույթը հարուցվել է մարզպետարանի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ մարզպետարանը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ/ դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե մարզպետարանի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե/ դիմումի քննարկման կամ մարզպետարանի նախաձեռնության արդյունքում ընդունված վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ/ վարչական ակտի մասին դիմողին /դրա հասցեատիրոջը/ իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

23. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

24. N 2 աղյուսակը պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա/ բողոք բերելու տարեթիվը, ամսաթիվը, բողոքի մուտքի համարը.

բ/ բողոք բերողի անունը, ազգանունը, հայրանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/.

գ/ բողոքի համառոտ շարադրանքը.

դ/ բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե/ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ/ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթվի ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ վարչական մարմինները:

25. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել 3 հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

ա/ տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ/ հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա դատավարական կարգավիճակը.

գ/ հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման, դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով, և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց ամբողջացվում են:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2, 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

27. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին:

Գրանցամատյանի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնակատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գրանցամատյանը կարվում է և կնքվում մարզպետարանի աշխատակազմի կնիքով:

28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ /այսուհետ ակտերի հաշվառման գրանցամատյան/ ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացվում է N 2 ձևում/:

30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի /կազմի/ վրա գրվում է մարզպետարանի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են մարզպետարանի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են մարզպետարանի ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա/ անձի դիմումի հիման վրա կամ մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը, այդ թվում օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ մարզպետարանի ընդունած ակտը.

բ/ վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ մարզպետարանի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ/ օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտերը.

դ/ վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը:

Մարզպետարանը հաշվառվում է նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը /օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն/:

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա/ վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը /բողոքը/ կամ մարզպետարանի նախաձեռնությունը.

բ/ հաշվառվող ակտի անվանումը /որոշում, հրաման, կարգադրություն և այլն/, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ/ վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/:

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի /օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն/, ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ/ վարչական ակտի եզրափակիչ մասի /օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ/ շարադրանքը.

ե/ վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ/ վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է/ վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թվի մասին:

33. Ելնելով անհրաժեշտությունից` մարզպետարանը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

35. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` ուսումնասիրում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը:

36. Վարչական վարույթի գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են քարտուղարությունում` ՀՀ արդարադատության նախարարության կողմից 26.04.2004 թ. թիվ 50103374 պետական գրանցում ստացած ՀՀ Արագածոտնի մարզպետի 20.11.2003 թ. թիվ 307-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գործավարության կարգ»-ին համապատասխան:

 

Ձև 1

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|NN |Դիմումն     |Դիմողի (ակտի|Դիմումի հիման|Վարույթի     |Նշում վարչական |

|ը/կ|ստանալու    |հասցեատիրոջ)|վրա (վարչական|արդյունքում  |ակտի մասին     |

|   |(վարչական   |անունը,     |մարմնի       |ընդունված    |դիմողին        |

|   |մարմնի      |հայրանունը, |նախաձեռնու-  |վարչական ակտի|(վարչական ակտի |

|   |նախաձեռնու- |ազգանունը   |թյամբ)       |տարեթիվը,    |հասցեատիրոջը)  |

|   |թյունը      |(անվանումը) |հայցվող      |ամիսը,       |իրազեկելու     |

|   |դրսևորելու) |            |(ներկայացվող)|ամսաթիվը,    |եղանակի        |

|   |տարեթիվը,   |            |պահանջի      |համարը և     |(փոստով, առձեռն|

|   |ամիսը,      |            |համառոտ      |դրանով       |և  այլն),      |

|   |ամսաթիվը    |            |շարադրանքը   |ընդունված    |տարեթվի, ամսվա,|

|   |            |            |             |որոշման      |ամսաթվի մասին  |

|   |            |            |             |համառոտ      |               |

|   |            |            |             |շարադրանքը   |               |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

| 1 |      2     |      3     |      4      |      5      |       6       |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

|   |            |            |             |             |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|Բողոքը   |Բողոքը     |Բողոքի    |Բողոքը     |Բողոքի      |Նշում բողոք    |

|բերելու  |բերողի     |համառոտ   |քննարկող   |վերաբերյալ  |բերողին        |

|տարեթիվը,|անունը,    |շարադրանքը|և  դրա     |ակտի        |վարչական       |

|ամիսը,   |հայրանունը,|          |վերաբերյալ |ընդունման   |ակտի մասին     |

|ամսաթիվը |ազգանունը  |          |ըստ էության|տարեթիվը,   |իրազեկելու     |

|         |(անվանումը)|          |որոշում    |ամիսը,      |եղանակի        |

|         |նրա        |          |ընդունող   |ամսաթիվը,   |(փոստով,       |

|         |կարգավիճակը|          |վարչական   |համարը և    |առձեռն և       |

|         |(դիմող,    |          |մարմնի     |այդ ակտով   |այլն),         |

|         |երրորդ անձ)|          |անվանումը  |ընդունված   |տարեթվի, ամսվա,|

|         |           |          |           |որոշման     |ամսաթվի մասին  |

|         |           |          |           |համառոտ     |               |

|         |           |          |           |շարադրանքը  |               |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|    7    |     8     |     9    |     10    |     11     |       12      |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|         |           |          |           |            |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Տեղեկություններ հայցը /բողոքը/ դատարանում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|    Հայցի քննարկումը      |      Բողոքի քննությունը գործը վերստին        |

|       դատարանում         |               քննող դատարանում               |

|__________________________|______________________________________________|

|Հայցը        |Հայցը       |Հայցի     |Գործը     |Բողոքը     |Բողոքի      |

|ներկայացնելու|ներկայացնողի|վերաբերյալ|վարույթ   |բերողի     |վերաբերյալ  |

|տարեթիվը,    |անունը,     |կայացված  |ընդունելու|անունը,    |կայացված    |

|ամիսը,       |հայրանունը, |դատական   |տարեթիվը, |հայրանունը,|դատական ակտի|

|ամսաթիվը և   |ազգանունը   |ակտի      |ամիսը,    |ազգանունը  |տարեթիվը,   |

|հայցի համառոտ|/անվանումը/ |տարեթիվը, |ամսաթիվը  |/անվանումը/|ամիսը,      |

|շարադրանքը   |            |ամիսը,    |և  համառոտ|նրա        |ամսաթիվը    |

|             |            |ամսաթիվը  |շարադրանքը|դատավարական|և  որոշման  |

|             |            |և  համառոտ|          |կարգավիճակը|համառոտ     |

|             |            |շարադրանքը|          |           |շարադրանքը  |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|     13      |     14     |    15    |    16    |     17    |     18     |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|             |            |          |          |           |            |

._________________________________________________________________________.

_____________________________________.

Բողոքի քննությունը վճռաբեկ     |

դատարանում             |

_____________________________________|

Բողոքը    |Բողոքը      |Բողոքի      |

վարույթ   |բերողի      |վերաբերյալ  |

ընդունելու|անունը,     |կայացված    |

տարեթիվը, |հայրանունը, |որոշման     |

ամիսը,    |ազգանունը   |տարեթիվը,   |

ամսաթիվը  |(անվանումը),|ամիսը,      |

և  որոշման|նրա         |ամսաթիվը    |

համառոտ   |դատավարական |և  համառոտ  |

շարադրանքը|կարգավիճակը |շարադրանքը  |

___________|____________|____________|

19    |     20     |     21     |

___________|____________|____________|

|            |            |

_____________________________________.

 

Ձև 2

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Վարչական   |Վարչական   |Վարչական ակտի|Վարչական ակտի |Վարչական ակտին  |

|ը/կ|վարույթ    |ակտի       |հասցեատիրոջ  |եզրափակիչ     |կից             |

|   |հարուցելու |անվանումը  |անունը,      |մասի (օրենքի  |ներդիրների,     |

|   |հիմքը` անձի|(որոշում,  |հայրանունը,  |55-րդ հոդվածի |հավելվածների,   |

|   |դիմումը    |հրաման,    |ազգանունը    |4-րդ մասի     |այլ փաստաթղթերի |

|   |(բողոքը)   |կարգադրու- |(անվանումը), |«զ» կետ)      |անվանումները    |

|   |կամ        |թյուն և    |նրա հասցեն   |համառոտ       |(դրանց ընդհանուր|

|   |վարչական   |այլն),     |(գտնվելու    |շարադրանքը    |թիվը)           |

|   |մարմնի     |ընդունման  |վայրը),      |              |                |

|   |նախաձեռնու-|տարեթիվը,  |խմբային      |              |                |

|   |թյունը     |ամիսը,     |չափանիշներով |              |                |

|   |           |ամսաթիվը   |առանձնացվող  |              |                |

|   |           |և  համարը  |հասցեատերերի |              |                |

|   |           |           |դեպքում` խմբի|              |                |

|   |           |           |անվանումը    |              |                |

|___|___________|___________|_____________|______________|________________|

| 1 |     2     |     3     |      4      |       5      |        6       |

|___|___________|___________|_____________|______________|________________|

|   |           |           |             |              |                |

._________________________________________________________________________.

_________________________________________________________.

Վարչական ակտի  |Վարչական ակտի   |Վարչական ակտի` ներառյալ|

ընդունմանը     |ընդունման համար |ներդիրների էջերի և     |

մասնակցած այլ  |անհրաժեշտ այլ   |ակտի բաղկացուցիչ մասը  |

վարչական մարմնի|վարչական ակտերի |կազմող հավելվածների,   |

(մարմինների)   |(թույլտվություն,|այլ փաստաթղթերի էջերի  |

անվանումը      |համաձայնություն |ընդհանուր թիվը         |

(անվանումները) |և  այլն)        |(օրենքի 55-րդ հոդվածի  |

(օրենքի 52-րդ  |անվանումները    |3-րդ մաս)              |

հոդված)        |(դրանց ընդհանուր|                       |

|թիվը)           |                       |

________________|________________|_______________________|

7       |        8       |           9           |

________________|________________|_______________________|

|                |                       |

_________________________________________________________.

 

1. Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտի հերթական համարները /1,2,3..../:

2. Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ` «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

 

 

pin
Արագածոտի մարզպետ
07.04.2005
N 13-Ն
Որոշում