040.0478.300405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2005 թվականի N 478-Ա
i
«ՀԱՅԿՈՆՏՐԱԿՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈՀԱՄԱԼԻՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի N 688 որոշմամբ լուծարվող «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկության լուծարման հանձնաժողովին` ձեռնարկության` հաշվեկշռային մեթոդով 70373,8 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված գույքը, որպես գույքի առանձին տարրեր, վաճառել դասական աճուրդով` համաձայն հավելվածի, մեկնարկային գինը սահմանելով հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքների 20 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 21-ի
N 478-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԿՈՆՏՐԱԿՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈՀԱՄԱԼԻՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ
(հազ. դրամ)
.___________________________________________________________________.
|NN |Անվանումը |Թիվը|Հաշվեկշռային|Գնահատված|Մեկնարկային|
|ը/կ| | |արժեքը |արժեքը |գինը |
| | | | |(ներառյալ|(ներառյալ |
| | | | |ԱԱՀ-ն) |ԱԱՀ-ն) |
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 1.|Էլ. ագրեգատ | 4| 5501,8| 9071,4| 1814,3|
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 2.|Խոտ արտադրող մեքենա | 1| 14376,7| 23704,4| 4740,9|
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 3.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21063» | 1| 796,9| 1314,1| 262,8|
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 4.|Ցանկապատ` ամառային հավ.| -| 18000,0| 29678,4| 5935,7|
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 5.|Մետաղյա տարողություն | 1| 1256,0| 2070,6| 414,1|
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 6.|Մոդուլ | 1| 2594,0| 4276,9| 855,4|
|___|_______________________|____|____________|_________|___________|
| 7.|Փոքրարժեք և արագամաշ | | 215,0| 258,0| 51,6|
| |առարկաներ | | | | |
.___________________________________________________________________.