Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ՀԱՐՈՂ` ՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ՀԱՐՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐ ...

 

 

040.0446.250405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2005 թվականի N 446-Ա

 

i

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ՀԱՐՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշման և Մոսկվա ու Երևան քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2005-2007 թվականների համագործակցության ծրագրի, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Մոսկվայի քաղաքապետարանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով` Երևանի Արգիշտիի փողոցի Երևանի գինու կոմբինատին հարող տարածքից 3500.0 քառ. մետր մակերեսով հողամաս օգտագործելու նպատակով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետի համաձայն կառուցապատման իրավունք ձեռք բերած անձի համապատասխան հողամասում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք է բերում այդ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով.

բ) հողամասը գույքային իրավունքով ծանրաբեռնվածությունից և շինություններից ազատվում ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի միջոցների հաշվին:

3. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 31-ի

N 446-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՄՈՍԿՎԱՅԻ ՏՈՒՆ» ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

_______________________________________

ԻՐՏԵԿ - հողամասի սահմանները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2005
N 446-Ա
Որոշում