Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄ ...

 

 

041.0259.190405

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2005 թվականի N 259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

ա) որոշման վերնագրում և 1-ին, 2-րդ ու 4-րդ կետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին, 4-րդ ու 5-րդ կետերում, 7-րդ կետի «ա» ենթակետում, 23-րդ և 25-րդ կետերում, որոշման N 2 հավելվածի վերնագրում ու կառավարման խորհրդի անհատական կազմում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

i

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 4.1-ին կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին».

«4.1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղական և օտարերկրյա փորձագետների համար աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին».

գ) որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի`

i

կանոնադրության 2-րդ կետը «նամակ-համաձայնագրով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին երևանում ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով (վարկ` թիվ 3921 AM) բառերով,

անհատական կազմում Կ. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Ֆ. Բերիկյանին, Զ. Կոստանյանի փոխարեն` Ռ. Բալասանովային:

Այդ կապակցությամբ խորհրդի անհատական կազմում «Կ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ֆ. Բերիկյան» բառերով, «Զ. Կոստանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Բալասանովա - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

անհատական կազմը լրացնել հետևյալ նոր տողերով.

 

    «Ա. Ասատրյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի

                         նախարարության աշխատակազմի սոցիալական

                         ապահովագրության և կենսաթոշակային ապահովության

                         վարչության պետ

 

Ս. Հարությունյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության

զբաղվածության ծառայություն» գործակալության պետ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի

նախագահի տեղակալ»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.04.2005
N 259-Ն
Որոշում