(ուժը կորցրել է 26.02.10 թիվ 56-Ն որոշում)
i
600.0015.230305
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 03 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005135
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2005 թվականի N 15-Ն
i
«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա/ սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 64.15 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 76.98 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
բ/ սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 35.97 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 43.16 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սահմանել, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման առաջիկա 3 տարիների սակագները հաշվարկելիս հիմք կընդունվեն:
ա/ հաշվեգրված հասույթի հավաքագրման տոկոսը` 2006 թվականին` 85%, 2007 թվականին` 90%, 2008 թվականին` 95%,
բ/ կորուստները` 2006 թվականին` 70%-ի չափով, 2007 թվականին` 60%-ի, 2008 թվականին` 50%-ի:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
4. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
ա/ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ:
բ/ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ներդրումային ծրագիրը:
5. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը կքննարկի և սահմանված կարգով կհաստատի կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարներին ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: