Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՎ ՀԻ ...

 

 

050.0069.150305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         03           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2005 թվականի N 69-Ն

 

i

«ՀԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հատուցող բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և Հիմնադրամին ներկայացվող հաշվետվությունների լրացման և ներկայացման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

ԿԱՐԳ

ՀԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգով սահմանվում է երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկերի (այսուհետև` Հատուցող բանկ) կողմից ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին (այսուհետև` Հիմնադրամ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետև` Կենտրոնական բանկ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված ավանդների հատուցման և դրան առնչվող հաշվետվությունների ներկայացման կարգը և ձևերը:

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:

 

ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Հատուցող բանկերը կազմում և Կենտրոնական բանկին և Հիմնադրամին են ներկայացնում սույն կարգի հավելված 1-ով (կցվում է) սահմանված «Երաշխավորված ավանդների հատուցման ընթացքի վերաբերյալ» և հավելված 2-ով (կցվում է) սահմանված «Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ» հաշվետվությունները: Հաշվետվությունները ներկայացվում են հազար դրամ չափման միավորով` հարյուրերորդականները ներառյալ:

2.2.1. «Երաշխավորված ավանդների հատուցման ընթացքի վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից:

2.2.2. Աղյուսակ 1-ում ամփոփ ներկայացվում են տվյալներ հատուցման ընթացքի վերաբերյալ, այն է` հատուցող բանկին Հիմնադրամի կողմից հատուցման նպատակով փոխանցված գումարի, նախորդ ժամանակահատվածներում հատուցված, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում հատուցման համար փոխանցված գումարի մնացորդի վերաբերյալ: Ընդ որում, «Հատուցող բանկին հատուցման համար փոխանցած գումարը` ժամանակահատվածի վերջում» տողում լրացվող գումարը հաշվարկվում է որպես առաջին, երկրորդ տողերի և Աղյուսակ 2-ի վեցերորդ սյունակի և «Ընդամենը» տողի հատման վանդակում լրացված գումարի տարբերություն:

2.1.2. Աղյուսակ 2-ում նշվում են տվյալներ յուրաքանչյուր հատուցված ավանդի գծով:

2.1.3. «Անուն, Ազգանուն, Հայրանուն» և «Անձնագրի, կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները» սյունակներում նշվում են ավանդատուի նույնականացման տվյալները` հատուցում ստացած ավանդատուի անունը, ազգանունը և հայրանունը, նրա անձնագրի, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները:

2.1.4. «Հաշվարկված երաշխավորված ավանդ, այդ թվում» սյունակի «Պայմանագրային գումարների գծով հաշվարկված» ենթասյունակում լրացվում է երաշխավորված ավանդի գումարը` պակասեցված հատուցմանը ենթակա հավելագրված տոկոսների գումարի չափով, իսկ «Հավելագրված տոկոսների գծով հաշվարկված» ենթատողում` հավելագրված տոկոսների գծով հատուցմանը ենթակա գումարը:

2.1.5. «Հաշվարկված եկամտահարկ» սյունակում լրացվում է հավելագրված տոկոսների գծով հատուցմանը ենթակա գումարի հաշվարկված եկամտահարկի մեծությունը` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2.1.6. «Փաստացի հատուցված գումար» սյունակում լրացվում է տվյալ ավանդատուին փաստացի հատուցված գումարը, որը պետք է հավասար լինի «Պայմանագրային գումարների գծով հաշվարկված» և «Հավելագրված տոկոսների գծով հաշվարկված» ենթասյունակների հանրագումարին, հանած «Հաշվարկված եկամտահարկ» սյունակը:

2.2. «Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ» հաշվետվությունը ներկայացվում է ավանդների հատուցման գործընթացն ավարտելուց հետո: Այս հաշվետվությունը պարունակում է հատուցման ժամանակահատվածի ընթացքում հատուցված ավանդների քանակի, ընդհանուր գումարի, ինչպես նաև չհատուցված ավանդների և չհատուցման պատճառների վերաբերյալ տեղեկություններ:

2.2.1. Հաշվետվության Աղյուսակ 1-ում ամփոփ ներկայացվում են տվյալներ հատուցում ստացած ավանդատուների և հատուցված գումարների վերաբերյալ:

2.2.2. «Հատուցում ստացած ավանդատուների քանակը» տողում լրացվում է հատուցող բանկի կողմից հատուցված ավանդատուների ընդհանուր քանակը:

2.2.3. «Հատուցված ավանդների գումարը» տողում լրացվում է հատուցված ավանդների ընդհանուր ծավալը:

2.2.4. «Հատուցում չստացած ավանդատուների քանակը» տողում լրացվում է հատուցման ենթակա, սակայն հատուցում չստացած ավանդների ընդհանուր թիվը:

2.2.5. «Չհատուցված ավանդների գումարը» տողում լրացվում է չհատուցված, սակայն երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը:

2.2.6. Աղյուսակ 2-ում ներկայացվում են տեղեկություններ հատուցումը չստացած ավանդատուների և հատուցման չստացման պատճառների վերաբերյալ`

2.2.7. «Հատուցում չստացած ավանդատուի Անունը, Ազգանունը, Հայրանունը», «Անձնագրի, կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները», «Ավանդի պայմանագրի համարը, կամ ավանդատուի նկատմամբ այլ պարտավորության տվյալները» և «Երաշխավորված ավանդի ընդհանուր գումարը» սյունակները լրացվում են հատուցումը իրականացնելու համար Հիմնադրամի կողմից տրամադրված ցուցակների հիման վրա:

2.2.8. «Չհատուցման պատճառը, այլ նշումներ» սյունակում լրացվում են տվյալ ավանդատուի ավանդի չհատուցման պատճառները, ինչպես նաև բանկի հայեցողությամբ այլ տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Հատուցող բանկերը սույն կարգով սահմանված հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Հաշվետվությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին:

3.2. Հատուցող բանկերը, մինչև Հիմնադրամի Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միանալը, Հիմնադրամին հաշվետվություններ ներկայացնում են փաստաթղթային տեսքով և էլեկտրոնային կրիչով` Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ձևերին և ֆայլերին համապատասխան: Փաստաթղթային տեսքով ներկայացված հաշվետվությունները պետք է կնքված լինեն բանկի կնիքով և ստորագրվեն Հատուցող բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և գլխավոր հաշվապահի կողմից:

3.3. Հաշվետվությունները Կենտրոնական բանկ և/կամ Հիմնադրամ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» և բարձր ծրագրերով): Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված:

3.4. Սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան` Կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից ընդունված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են գրավոր ապացույցներ:

3.5. Հատուցող բանկերը, հաշվետվությունները էլեկտրոնային տեսքով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորում են «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակում» կանոնակարգ 3-ով (այսուհետև` Կանոնակարգ 3) սահմանված կարգով:

3.6. Հատուցող բանկերի կողմից Կենտրոնական բանկին և Հիմնադրամին ուղղված հաշվետվությունները ներկայացվում են սույն Կարգով սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

3.7. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ մեխանիկական թերություն:

3.8. Հիմնադրամի և Հատուցող բանկի միջև կնքված պայմանագրով կարող են նախատեսվել Հատուցող բանկի կողմից Հիմնադրամ ներկայացվող այլ հաշվետվություններ, ինչպես նաև դրանց լրացման և ներկայացման կարգը և ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4.1. Հատուցող բանկը «Երաշխավորված ավանդների հատուցման ընթացքի վերաբերյալ» հաշվետվությունը Կենտրոնական բանկ և Հիմնադրամ է ներկայացնում յուրաքանչյուր աշխատանքային օր, երաշխավորված ավանդների վճարման ամբողջ ընթացքում:

4.2. Հատուցող բանկը «Երաշխավորված ավանդների հատուցման արդյունքների վերաբերյալ» հաշվետվությունը Կենտրոնական բանկ և Հիմնադրամ է ներկայացնում Օրենքով սահմանված երաշխավորված ավանդների հատուցման ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի փետրվարի 16-ի

թիվ 69-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՕՐԱԿԱՆ)

 

    Բանկի անվանումը`       _______________

    Ամսաթիվը               թ-ից

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|   |                          1                           |       2      |

|___|______________________________________________________|______________|

| 1 |Հատուցող բանկին հատուցման համար փոխանցած գումարը      |              |

|___|______________________________________________________|______________|

| 2 |Նախորդ ժամանակահատվածներում հատուցված գումարը         |              |

|___|______________________________________________________|______________|

| 3 |Հատուցող բանկին հատուցման համար փոխանցած գումարը`     |              |

|   |ժամանակահատվածի վերջում                               |              |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

._________________________________________________________________________.

|  |Անուն,    |Անձնագրի    | Հաշվարկված երաշխավորված |Հաշվարկված|Փաստացի  |

|  |Ազգանուն, |կամ անձը    |     ավանդ, այդ թվում    |եկամտահարկ|հատուցված|

|  |Հայրանուն |հաստատող այլ|_________________________|          |գումար   |

|  |          |փաստաթղթի   |Պայմանագրային|Հավելագրված|          |         |

|  |          |տվյալները   |գումարների   |տոկոսների  |          |         |

|  |          |            |գծով         |գծով       |          |         |

|  |          |            |հաշվարկված   |հաշվարկված |          |         |

|__|__________|____________|_____________|___________|__________|_________|

|  |     1    |      2     |      3      |     4     |     5    |    6    |

|__|__________|____________|_____________|___________|__________|_________|

| 1|          |            |             |           |          |         |

|__|__________|____________|_____________|___________|__________|_________|

| 2|          |            |             |           |          |         |

|__|__________|____________|_____________|___________|__________|_________|

|. |          |            |             |           |          |         |

|__|__________|____________|_____________|___________|__________|_________|

|. |          |            |             |           |          |         |

|__|__________|____________|_____________|___________|__________|_________|

|  |Ընդամենը  |      X     |             |           |          |         |

._________________________________________________________________________.

 

Բանկի վարչության նախագահ _______________________________

(գործադիր տնօրեն) Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ _______________________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի փետրվարի 16-ի

թիվ 69-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ

 

    Բանկի անվանումը    ___________________

    Ամսաթիվը           ______________ թ-ից

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|   |                          1                           |       2      |

|___|______________________________________________________|______________|

| 1 |Հատուցում ստացած ավանդատուների քանակը                 |              |

|___|______________________________________________________|______________|

| 2 |Հատուցված ավանդների գումարը                           |              |

|___|______________________________________________________|______________|

| 3 |Հատուցումը չստացած ավանդատուների քանակը               |              |

|___|______________________________________________________|______________|

| 4 |Հատուցումը չստացած ավանդների գումարը                  |              |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

._________________________________________________________________________.

|  |Հատուցում չստացած |Անձնագրի    |Ավանդի        |Երաշխավորված|Չհատուցման|

|  |ավանդատուի Անունը,|կամ անձը    |պայմանագրի    |ավանդի      |պատճառը,  |

|  |Ազգանունը,        |հաստատող այլ|համարը, կամ   |ընդհանուր   |այլ       |

|  |Հայրանունը        |փաստաթղթի   |ավանդատուի    |գումարը     |նշումներ  |

|  |                  |տվյալները   |նկատմամբ այլ  |            |          |

|  |                  |            |պարտավորության|            |          |

|  |                  |            |տվյալները     |            |          |

|__|__________________|____________|______________|____________|__________|

|  |         1        |      2     |       3      |      4     |     5    |

|__|__________________|____________|______________|____________|__________|

| 1|                  |            |              |            |          |

|__|__________________|____________|______________|____________|__________|

| 2|                  |            |              |            |          |

|__|__________________|____________|______________|____________|__________|

|. |                  |            |              |            |          |

|__|__________________|____________|______________|____________|__________|

|  |Ընդամենը          |      X     |       X      |            |     X    |

._________________________________________________________________________.

 

Բանկի վարչության նախագահ _______________________________

(գործադիր տնօրեն) Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ _______________________________

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Որոշման կարգի «2.1» կետից հետո համարակալումները խախտված են:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.02.2005
N 69-Ն
Որոշում