040.0354.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2005 թվականի N 354-Ա
i
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ ԵՎ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2005 թվականի օգոստոսին Երևանում անցկացնել Համահայկական խաղերի համաշխարհային վեհաժողով և բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի համահայկական առաջնություն:
2. Հաստատել բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերի համահայկական առաջնությունը նախապատրաստող կազմկոմիտեի կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 24-ի
N 354-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (կազմկոմիտեի
նախագահ)
Ի. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի պետական կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի
նախագահի տեղակալ)
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար, Համահայկական խաղերի
համաշխարհային կոմիտեի նախագահ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Ծառուկյան - ՀԱՕԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ,
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր
քարտուղար
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ռ. Շառոյան - Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի
տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
(կազմը փոփ. 09.06.05 թիվ 757-Ա որոշում)