040.0295.280305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2005 թվականի N 295-Ն
i
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Գյումրի քաղաքի գլխավոր հատակագիծը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքային հատակագծման ուրվագիծը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` հաշվի առնելով շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողությունները եռամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ համատեղ ապահովել Գյումրի քաղաքի կենտրոնի գոտիավորման նախագծի լրամշակումը և սահմանված կարգով հաստատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 3-ի
N 295-Ն որոշման
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
______________________________
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 3-ի
N 295-Ն որոշման
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
______________________________
ԻՐՏԵԿ - ուրվագիծը չի բերվում