Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎՃԱ ...

 

 

040.0214.150305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2005 թվականի N 214-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 3-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` անվանափոխելով «Ագրոնավթաբազա» փակ բաժնետիրական ընկերության` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Սահմանել`

ա) «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 29893 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 7473 հազ. դրամ:

1.3. «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.4. «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2.1. «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել`

ա) «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 8227 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 2057 հազ. դրամ:

2.3. «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2745 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 389 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 864 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքեր` 424 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 741 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 327 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3.2. Սահմանել`

ա) «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 23733 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 5933 հազ. դրամ:

3.3. «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3727 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1361 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1185 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարներ` 25 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 386 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)` 475 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 295 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3.4. «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցնել բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

4.1. «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` անվանափոխելով «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել`

ա) «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1952 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 488 հազ. դրամ:

4.3. «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 4359 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 901 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքեր` 640 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 2550 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 201 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` 59 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4.4. «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

4.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տնօրինության` Մասիս քաղաքի Նոր թաղամասի 3-րդ շենքի 1-ին հարկի վարձակալված 300 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք), Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 1533 հազ. դրամ գնահատված արժեքով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ, անհատ ձեռնարկատեր Լևոն Խեչոյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0508915, տրված` 044-ի կողմից, անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական` 01Ա 065903, տրված` 27.04.2001 թ., Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Հովտաշատ):

5.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը` 1533 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 5 տարվա ընթացքում տարածքն օգտագործել բացառապես գրասենյակային նպատակներով,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 53909 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրի քաղաքի Աբովյան 248 հասցեում գտնվող շենքից 55.3 քառ. մետր մակերեսով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 304 հազ. դրամ գնահատված արժեքով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ, անհատ ձեռնարկատեր Գագիկ Մկոյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0394524, տրված` 016-ի կողմից, անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական` 01Ա 077944, տրված` 06.06.2003 թ., քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 61 շենք, բն. 16):

6.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 304 հազ. դրամ:

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 10944 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

7.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի նախկին «Արագածի կինոցանցի» գույքը և շենքը (այսուհետ` գույք) (Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովտի գյուղական համայնքին` վաճառքի գինը սահմանելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

7.2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ ավարտել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի նախկին «Արագածի կինոցանցի» գույքի և շենքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Ծաղկահովտի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

7.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

8.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Արմավիր քաղաքի Նալբանդյան 3 հասցեում գտնվող շինությունները 755,46 քառ. մետր մակերեսով, գյուղատնտեսական մեքենաների տնակը և 136,5 քառ. մետր մակերեսով մեքենաների ստուգման լաբորատորիան (այսուհետ` գույք):

8.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 8.1-ին կետում նշված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 611.6 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը վաճառել դասական աճուրդով:

8.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգով.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 611.6 հազ. դրամ.

գ) աճուրդով (աճուրդներով) չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

8.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

8.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

9.1. «Արդիմպեքս» ՊԱԱՁ-ի առևտրաարտադրական դուստր ձեռնարկության` Կապան քաղաքի Կավարտ բանավանում գտնվող` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 2821816 դրամ գնահատված, 103.78 քառ. մետր մակերես ունեցող N 7 խանութ «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռաֆայել Ասրյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0270151, տրված` 041-ի կողմից, 22.01.1996 թ., քաղ. Կապան, Շահումյան 20, բն. 1):

9.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 500000 դրամ:

9.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշման 9.2-րդ կետով սահմանված վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

9.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 9.3-րդ կետում նշված վճարումը գնորդի կողմից կատարվելուց հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

10. Երևանի քաղաքապետարանի «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ունեցած 10096026 դրամ պարտքը հաշվանցել որպես ընկերության կողմից մասնավորեցված «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի մասնավորեցման վճար:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.2005
N 214-Ն
Որոշում