Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ...

 

 

040.0197.120305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2005 թվականի N 197-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» և 4-րդ հոդվածի «բ» ենթակետերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունվարի 20-ի

N 197-Ն որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է ժամանակակից պահանջները բավարարող տեղեկատվական համակարգ, որն անհրաժեշտ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ` կառավարման մարմիններ) տնտեսության կառավարման բնագավառի խնդիրներն արդյունավետ լուծելու համար:

Անշարժ գույքի կադաստրի վարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով իրականացվել են Հայաստանի Հանրապետության համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման աշխատանքներ: Ընթացքի մեջ են ստացված տվյալների թվայնացման աշխատանքները: Կատարվել են աշխարհագրական օբյեկտների հաշվառման ու գրանցման, Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմանների ճշգրտման, ջրովի հողերի գույքագրման և Հայաստանի Հանրապետության համայնքների սկզբնական հաշվառման նյութերի պատրաստման աշխատանքներ: Ավարտական փուլում են առաջին պետական գրանցման աշխատանքները, որոնց արդյունքում ճշգրտվել են անշարժ գույքի սեփականատերերը` ըստ սեփականության սուբյեկտների, անշարժ գույքի որակական, քանակական տվյալները և գույքային իրավունքները: Ստեղծվել է անշարժ գույքի հարկման բազա, որի արդյունքում ճշգրտվել են անշարժ գույքի, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները և արժեքային գնահատականը: Պարբերաբար իրականացվում են անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի: Ընթացքում են անշարժ գույքի կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները: Ներդրման փուլում են կադաստրային քարտեզների վարման և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները:

Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, սակայն պետական կառավարման մարմիններում գոյություն ունեցող և ստեղծվող տեղեկատվական համակարգերը գործում են միմյանցից անկախ, որը դժվարացնում է կամ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը` կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման համար: Բացի դրանից, ավտոմատացման ցածր մակարդակը, տվյալների կրկնությունը և դրանց իրարամերժությունն էականորեն բարդացնում են կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը:

Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսության ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին:

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի (այսուհետ` երկրատեղեկատվական համակարգ) ներդրումը հնարավորություն է տալիս կառավարման մարմիններին` իրավիճակի համալիր վերլուծության նպատակով ապահովել տարաբնույթ տարածական տեղեկատվությամբ` Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում ժամանակակից երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը կնպաստի`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների (ազգային պարկ, Արարատյան հարթավայր, և այլն) տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը,

բ) կառավարման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտացման աստիճանի բարձրացմանը,

գ) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող տարածական տեղեկատվության անհարկի կրկնօրինակման և տվյալների հակասականության բացառմանը,

դ) տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը,

ե) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը,

զ) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը,

է) տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը:

 

II. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը պետական միասնական երկրատեղեկատվական բանկի ստեղծումն է, որը հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների, դրանց իրավական կարգավիճակի ու արժեքի վերաբերյալ ամբողջական տեքստային և գրաֆիկական տվյալների կենտրոնացումն է և նպատակաուղղված է ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման հիմնական նպատակն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկի (Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման կամ առանձին տարածքների, աշխարհագրական օբյեկտների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, անշարժ գույքի ֆիզիկական, որակական և արժեքային բնութագրերի, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների, պետական գրանցման սուբյեկտների, հիդրոգրաֆիայի, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկ) ստեղծումը և կառավարումը.

բ) կառավարման մարմիններին ու հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը և տեղեկատվության տրամադրման օպերատիվության բարձրացումը.

գ) տեղեկատվական աջակցությունը`

հանրապետության բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման պետական վերահսկմանը,

հանրապետության բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակային ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման արդյունավետության բարձրացմանը,

արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների ընդունմանը,

հանրապետության տնտեսական, բնական, քաղաքաշինական, գյուղատնտեսական և այլ ռեսուրսների օգտագործման ծրագրերի մշակմանն ու այդ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը,

հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորմանը:

 

III. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներն են`

1. Երկրատեղեկատվական համակարգը բաց է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Երկրատեղեկատվական համակարգն ունի 3 մակարդակ`

հանրապետական,

մարզային,

համայնքային:

3. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և վարվում է որպես կենտրոնացված տեղեկատվական համակարգ:

4. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և վարվում է միայն էլեկտրոնային տեսքով:

5. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում է համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգով (WGS-84):

6. Երկրատեղեկատվական համակարգի տարբեր մակարդակների համար սահմանվում են քարտեզների հետևյալ մասշտաբները`

 

հանրապետական մակարդակ`  1:100000, 1:200000, 1:500000,

       մարզային մակարդակ`       1:25000, 1:50000,

       համայնքային մակարդակ`    1:5000, 1:10000, 1:25000,

 

քաղաքային համայնքների և (կամ) առանձին տարածքների (քաղաքներ,

քաղաքատիպ ավաններ և այլն) համար` 1:500, 1:1000, 1:2000:

7. Երկրատեղեկատվական համակարգում յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա եզակի (անկրկնելի) ծածկագիր, որի հիմքն անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն է:

8. Երկրատեղեկատվական համակարգի օբյեկտների ծածկագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Երկրատեղեկատվական համակարգում յուրաքանչյուր փաստաթուղթ (էլեկտրոնային) պետք է ունենա ստանդարտ ձևատեսք:

10. Երկրատեղեկատվական համակարգի փաստաթղթերի (էլեկտրոնային) ձևատեսքերը սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:

11. Երկրատեղեկատվական համակարգը բաղկացած է բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերից:

12. Բազային երկրատեղեկատվական համակարգն ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

13. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ցանկը և վարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերն ստեղծվում են բազային երկրատեղեկատվական համակարգի հիմքի վրա:

15. Բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ու վարման, նրանց միջև տեղեկատվության փոխանակման և տեղեկատվության տրամադրման կարգերն ու տեղեկատվական բանկերի պարունակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերն ըստ ոլորտների ստեղծվում ու վարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների կողմից: Եթե ստեղծվող երկրատեղեկատվական համակարգը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ, ապա այն ենթակա է գաղտնագրման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և ներդրվում է փուլերով: Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման փուլերը սահմանվում են` հիմք ընդունելով բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ու ներդրման փուլերը:

18. Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման փուլերը (ժամանակացույցը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

IV. ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկն ստեղծվում է թվային տեղագրական, կադաստրային հատակագծերի և քարտեզների հիման վրա, որը պարունակում է հետևյալ տվյալները (գրաֆիկական և տեքստային)`

1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմանները (պետական սահման, մարզ, համայնք),

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները,

3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքը, այդ թվում`

հողային ֆոնդ ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների,

շենք, շինություններն ըստ նպատակային և գործառնական նշանակության տեսակների ու սեփականության սուբյեկտների,

գտնվելու վայրը (հասցեն),

անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը,

անշարժ գույքի ֆիզիկական և որակական բնութագրերը,

անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումները:

4. Հայաստանի Հանրապետության հիդրոգրաֆիայի շերտը, այդ թվում`

լճեր,

գետեր,

գետակներ,

ջրամբարներ,

ջրանցքներ:

5. Հայաստանի Հանրապետության ռելիեֆը, այդ թվում`

լեռներ,

լեռնաշղթաներ,

լեռնանցքներ,

կիրճեր, ձորեր:

6. Հայաստանի Հանրապետության գծային ենթակառուցվածքները, այդ թվում`

երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական ու տեղական նշանակության),

գազատարներ, ջրատարներ, նավթամուղներ (վերգետնյա, ստորգետնյա),

հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),

բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),

կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

 

V. ԹԵՄԱՏԻԿ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգը պարունակում է հետևյալ հիմնական թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերը`

ա) անշարժ գույքի գնահատման և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների,

բ) բնական ռեսուրսների և բնապահպանության,

գ) քաղաքաշինական,

դ) գծային ենթակառուցվածքների (էներգետիկա, կապ, տրանսպորտ, ջրատարներ, գազատարներ և այլն),

ե) պատմամշակութային արժեքների,

զ) գյուղատնտեսության կառավարման,

է) արտակարգ իրավիճակների համակարգված դիտարկումների և կանխատեսման,

ը) արդյունաբերության կառավարման,

թ) սոցիալական պաշտպանության,

ժ) մարդկային ռեսուրսների և տարաբնակեցման:

 

VI. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման արտերկրի փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երկարատև գործընթաց է և պահանջում է մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ: Հաշվի առնելով նմանատիպ համակարգերի ստեղծման և ներդրման արտերկրի փորձը, կառավարման մարմինների բյուջեների սահմանափակ լինելը, ինչպես նաև հանրապետության հեռահաղորդակցության կապուղիների ներկա վիճակը` երկրատեղեկատվական համակարգն ստեղծվում և ներդրվում է փուլերով` առաջին հերթին երկրատեղեկատվական համակարգը, իսկ այնուհետև` թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերը` ըստ պատրաստվածության աստիճանի:

Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ժամանակացույցները կազմվում են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ու ներդրման փուլերի վրա:

Համակարգի ստեղծման և ներդրման համար նախատեսված միջոցառումների ցանկը և աշխատանքների իրականացման փուլերը սահմանված են N 1 հավելվածում:

 

VII. ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման համար օգտագործվում են պետական ու տեղական բյուջեների, դրամաշնորհների և նպատակային վարկերի ֆինանսական միջոցները:

Նախնական գնահատականներով բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար կպահանջվի մոտավորապես 792,600.00 հազ. դրամ (N 2 հավելված):

Երկրատեղեկատվական համակարգի վարման, պահպանման և սպասարկման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման ծրագրի կազմման ընթացքում:

N 2 հավելվածի 1-7-րդ կետերում թվարկված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագրի շրջանակում:

N 2 հավելվածի 12-րդ կետում նշված տվյալների փոխանակման ցանցն անհրաժեշտ է բազային և թեմատիկ երկրատեղեկատվական բանկերի միջև տվյալների փոխանակման համար, որն անհրաժեշտ կլինի 2008 թվականին:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

երկրատեղեկատվական համակարգի

ստեղծման և վարման հայեցակարգի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

| Միջոցառումների և  աշխատանքների անվանումները |Կատարման |   Պատասխանատու  |

|                                             |ժամկետը  |     կատարողը    |

|_____________________________________________|_________|_________________|

|                      1                      |    2    |        3        |

|_____________________________________________|_________|_________________|

|      I Փուլ. Նախապատրաստական աշխատանքներ    |2005 թ.  |                 |

|_____________________________________________|_________|                 |

|  |Երկրատեղեկատվական համակարգի հայեցակարգի   |2004 թ.  |                 |

|  |մշակում և  հաստատում                      |4-րդ     |                 |

|  |                                          |եռամսյակ |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Բազային երկրատեղեկատվական համակարգի ծրագրի|2005 թ.  |                 |

|  |մշակում և  հաստատում                      |1-ին     |                 |

|  |                                          |եռամսյակ |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի     |2005 թ.  |                 |

|  |ստեղծման և  վարման լիազոր պետական         |2-րդ     |                 |

|  |մարմինների հաստատում                      |եռամսյակ |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Բազային երկրատեղեկատվական համակարգի       |2005 թ.  |                 |

|  |ստեղծման և  ներդրման համար անհրաժեշտ      |         |ՀՀ կառավարությանն|

|  |նորմատիվ իրավական դաշտի ստեղծում, այդ     |         |առընթեր անշարժ   |

|  |թվում`                                    |         |գույքի կադաստրի  |

|__|__________________________________________|_________|պետական կոմիտե   |

|  |  |երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և |2005 թ.  |                 |

|  |  |ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ      |2-3-րդ   |                 |

|  |  |իրավական ակտերի ցանկի հաստատում        |եռամսյակ-|                 |

|  |  |                                       |ներ      |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |բազային երկրատեղեկատվական համակարգի    |         |                 |

|  |  |տեղեկատվական բանկի ստեղծման, պահպանման,|         |                 |

|  |  |թարմացման և  տեղեկատվության փոխանակման |         |                 |

|  |  |կարգի մշակում                          |         |                 |

|__|__|_______________________________________|         |                 |

|  |  |բազային երկրատեղեկատվական համակարգի    |2005 թ.  |                 |

|  |  |դասակարգիչների ու ստանդարտների մշակում |4-րդ     |                 |

|  |  |և  հաստատում                           |եռամսյակ |                 |

|__|__|_______________________________________|         |                 |

|  |  |բազային երկրատեղեկատվական համակարգի    |         |                 |

|  |  |պայմանական նշանների մշակում և          |         |                 |

|  |  |հաստատում                              |         |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Բազային երկրատեղեկատվական համակարգի       |2005 թ.  |                 |

|  |ստեղծման փորձնական ծրագրի իրականացում     |         |                 |

|_____________________________________________|_________|_________________|

|      II Փուլ. Բազային երկրատեղեկատվական     |2005-    |                 |

| համակարգի ստեղծում, ներդրում և  շահագործում |2011 թթ. |                 |

|_____________________________________________|_________|                 |

|  |Հանրապետական, մարզային և  համայնքային     |2005-    |                 |

|  |մակարդակների համար թվային քարտեզների ու   |2010 թթ. |                 |

|  |տեղեկատվական բանկի ստեղծում               |         |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |  |Առաջին պետական գրանցման աշխատանքների   |2005 թ.  |                 |

|  |  |ավարտում                               |վերջ     |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |1:7000 մասշտաբի օդալուսանկարներից      |2005-    |                 |

|  |  |1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի    |2007 թթ. |                 |

|  |  |պատրաստում                             |         |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |1:10000 մասշտաբի բազային տեղագրական    |2005-    |                 |

|  |  |քարտեզների ստեղծում                    |2007 թթ. |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |Օդալուսանկարահանման և  տիեզերական      |2005-    |                 |

|  |  |հանութագրման 1:10000 մասշտաբի նյութերի |2007 թթ. |                 |

|  |  |դաշտային վերծանում                     |         |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի     |2005-    |                 |

|  |  |տեղագրական քարտեզների մշակում և        |2007 թթ. |                 |

|  |  |թվայնացում                             |         |                 |

|__|__|_______________________________________|_________|ՀՀ կառավարությանն|

|  |  |Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի |2005-    |առընթեր անշարժ   |

|  |  |տեղագրական քարտեզների մշակում և        |2007 թթ. |գույքի կադաստրի  |

|  |  |թվայնացում                             |         |պետական կոմիտե   |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |1:10000 տեղագրական քարտեզների          |2005-    |                 |

|  |  |թվայնացում                             |2007 թթ. |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |1:25000 մինչև  1:1000000 մասշտաբի      |2005-    |                 |

|  |  |տեղագրական թվային քարտեզների ստացում`  |2007 թթ. |                 |

|  |  |ընդհանրացման եղանակով                  |         |                 |

|__|__|_______________________________________|_________|                 |

|  |  |Հայաստանի Հանրապետության խոշոր         |2005-    |                 |

|  |  |բնակավայրերի կառուցապատված և  զարգացման|2007 թթ. |                 |

|  |  |հեռանկարով նախատեսված տարածքների 1:500 |         |                 |

|  |  |և  1:2000 մասշտաբի կադաստրային         |         |                 |

|  |  |քարտեզագրական նյութերի հիման վրա 1:2000|         |                 |

|  |  |մասշտաբի տեղագրական հանույթների        |         |                 |

|  |  |կազմում, թարմացում և  թվայնացում       |         |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Բազային երկրատեղեկատվական համակարգի       |2008 թ.  |                 |

|  |փորձնական շահագործում` հանրապետական       |         |                 |

|  |գործադիր մարմիններում ու Հայաստանի        |         |                 |

|  |Հանրապետության կառավարությանն առընթեր     |         |                 |

|  |անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում  |         |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Կադրերի պատրաստում և  վերապատրաստում      |2006-    |                 |

|  |                                          |2008 թթ. |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Բազային երկրատեղեկատվական համակարգի       |2009 թ.  |                 |

|  |ստեղծում, կարգաբերում ու շահագործում      |2-րդ     |                 |

|  |հանրապետական գործադիր մարմիններում և      |կիսամյակ |                 |

|  |Հայաստանի Հանրապետության կառավարությանն   |         |                 |

|  |առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական    |         |                 |

|  |կոմիտեում                                 |         |                 |

|_____________________________________________|_________|_________________|

|     III Փուլ. Թեմատիկ երկրատեղեկատվական     |2006-    |                 |

|համակարգերի ստեղծում, ներդրում և  շահագործում|2013 թթ. |                 |

|_____________________________________________|_________|                 |

|  |Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և    |2006 թ.  |                 |

|  |ներդրման համակարգող հանձնաժողովի          |2-րդ     |                 |

|  |(աշխատանքային խմբի) ստեղծում              |եռամսյակ |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի     |2006 թ.  |                 |

|  |ծրագրի մշակում և  հաստատում               |3-4-րդ   |                 |

|  |                                          |եռամսյակ-|                 |

|  |                                          |ներ      |Համապատասխան     |

|__|__________________________________________|_________|լիազոր պետական   |

|  |Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի     |2007 թ.  |մարմիններ        |

|  |ստեղծման ու վարման կարգերի մշակում և      |1-ին     |                 |

|  |հաստատում                                 |եռամսյակ |                 |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Թեմատիկ երկրատեղեկատվական համակարգի       |2007 թ.  |                 |

|  |ստեղծման փորձնական ծրագրերի իրականացում   |2-4-րդ   |                 |

|  |                                          |եռամսյակ-|                 |

|  |                                          |ներ      |                 |

|_____________________________________________|_________|                 |

|      IV Փուլ. Հայաստանի Հանրապետության      |2008-    |                 |

|   երկրատեղեկատվական համակարգի ներդրում և    |2013 թթ. |                 |

|                  շահագործում                |         |                 |

|_____________________________________________|_________|_________________|

|  |Բազային և  թեմատիկ երկրատեղեկատվական      |2008-    |ՀՀ կառավարությանն|

|  |համակարգերի համատեղ փորձնական շահագործում |2013 թթ. |առընթեր անշարժ   |

|  |                                          |ընթացքում|գույքի կադաստրի  |

|  |                                          |ըստ      |պետական կոմիտե   |

|  |                                          |թեմատիկ  |համապատասխան     |

|  |                                          |երկրատեղե|լիազոր պետական   |

|  |                                          |կատվական |մարմիններ        |

|  |                                          |համակար- |                 |

|  |                                          |գերի     |                 |

|  |                                          |ներդրման |                 |

|  |                                          |ժամանակա-|                 |

|  |                                          |ցույցների|                 |

|__|__________________________________________|_________|_________________|

|  |Կադրերի պատրաստում և  վերապատրաստում      |2008-    |համապատասխան     |

|  |(թեմատիկ երկրատեղեկատվական համակարգերի    |2013 թթ. |լիազոր պետական   |

|  |մասով)                                    |         |մարմիններ        |

|__|__________________________________________|_________|                 |

|  |Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական|2014 թ.  |                 |

|  |համակարգի արտադրական շահագործում          |հունվար  |                 |

|  |                                          |         |                 |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

երկրատեղեկատվական համակարգի

ստեղծման և վարման հայեցակարգի

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |               Աշխատանքի անվանումը                       |Գումարը    |

|ը/կ|                                                         |(հազ. դրամ)|

|___|_________________________________________________________|___________|

|1. |1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի        |           |

|   |օրթոֆոտոհատակագծերի պատրաստում                           |           |

|___|_________________________________________________________|___________|

|2. |Օդալուսանկարահանման և  տիեզերական հանութագրման 1:10000   |           |

|   |մասշտաբի նյութերի դաշտային վերծանում                     |           |

|___|_________________________________________________________|___________|

|3. |Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների |           |

|   |մշակում և  թվայնացում                                    |           |

|___|_________________________________________________________|___________|

|4. |Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական        |           |

|   |քարտեզների մշակում և  թվայնացում                         |           |

|___|_________________________________________________________|___________|

|5. |1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում                 |           |

|___|_________________________________________________________|___________|

|6. |1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների ստեղծում  |           |

|___|_________________________________________________________|___________|

|7. |1:25000 մինչև  1:1000000 մասշտաբի տեղագրական թվային      |           |

|   |քարտեզների ստացում` ընդհանրացման եղանակով                |           |

|___|_________________________________________________________|___________|

|8. |ՀՀ խոշոր բնակավայրերի (քաղաքներ, քաղաքատիպ ավաններ)      |532,600.00 |

|   |կառուցապատված և  զարգացման հեռանկարով նախատեսված         |           |

|   |տարածքների 1:500 և  1:2000 մասշտաբի կադաստրային          |           |

|   |քարտեզագրական նյութերի հիման վրա 1:2000 մասշտաբի         |           |

|   |տեղագրական հանույթների կազմում, թարմացում և  թվայնացում  |           |

|___|_________________________________________________________|___________|

|9. |Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման փորձնական   |50,000.00  |

|   |ծրագրի իրականացում                                       |           |

|___|_________________________________________________________|___________|

|10.|Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար       |50,000.00  |

|   |անհրաժեշտ ծրագրային ապահովման ձեռքբերում                 |           |

|___|_________________________________________________________|___________|

|11.|Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար       |50,000.00  |

|   |անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ձեռքբերում և           |           |

|   |արդիականացում                                            |           |

|___|_________________________________________________________|___________|

|12.|Բազային երկրատեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման |100,000.00 |

|   |ցանցի ստեղծում և  (կամ) արդիականացում                    |           |

|___|_________________________________________________________|___________|

|13.|Կադրերի ուսուցում և  վերապատրաստում                      |10,000.00  |

|___|_________________________________________________________|___________|

|   |Ընդամենը                                                 |792,600.00 |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2005
N 197-Ն
Որոշում