040.0205.120305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2005 թվականի N 205-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում 2005 թվականի գարնանային հեղեղումների կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով և համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքների պաշտպանության և կարևոր ենթակառուցվածքների կենսագործունեության ապահովման համար ափապաշտպան միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 63,790.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով կազմված և հաստատված թերությունների ակտերի հիման վրա:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքների ղեկավարներին ըստ իրենց իրավասությունների` համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց ենթակառուցվածքների պահպանման և անխափան շահագործման համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 10-ի
N 205-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Մարզի, համայնքի, օբյեկտի անվանումները |Աշխատանքների|
|ը/կ| |արժեքը (հազ.|
| | |դրամ) |
|___|________________________________________________________|____________|
| 1 | 2 | 3 |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Արարատի մարզ |14368.5 |
|___|________________________________________________________|____________|
|1. |Արաքս գետի թմբապատնեշի նորոգում (NN 9 և 10 ուղեկալների |7000.0 |
| |տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|2. |Նարեկի հեղեղատարի հեղեղակարգավորիչի և հունի մաքրում, |4868.5 |
| |ափերի ամրացում | |
|___|________________________________________________________|____________|
|3. |Փամբակ-Դարայի հեղեղատարի մաքրում (Նշավանի և Բյուրավանի |2500.0 |
| |գյուղական համայնքների տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Արմավիրի մարզ |10000.0 |
|___|________________________________________________________|____________|
|1. |Արաքս գետի թմբապատնեշի նորոգում (Երվանդաշատի գյուղական |4000.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|2. |Քասախ գետի հունի մաքրում և ափերի ամրացում (Մրգաստանի, |6000.0 |
| |Խորոնքի և Գրիբոյեդովի գյուղական համայնքների տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Գեղարքունիքի մարզ |14421.9 |
|___|________________________________________________________|____________|
|1. |Հեղեղատարի հունի մաքրում (Հացառատ-Ծաղկաշեն հատվածում) |2421.9 |
|___|________________________________________________________|____________|
|2. |Հեղեղատարների մաքրում (Արծվաքար բնակավայրի և |6000.0 |
| |Նորատուսի գյուղական համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|3. |Ագրիչ գետի հունի մաքրում և ափերի ամրացում (Ներքին |3500.0 |
| |Գետաշենի գյուղական համայնքի հյուսիսային հատված) | |
|___|________________________________________________________|____________|
|4. |Մարտունի գետի հունի մաքրում (Մարտունի քաղաքի Մյասնիկյան |2500.0 |
| |և Նարեկացու փողոցների կամուրջների միջև) | |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Արագածոտնի մարզ |12500.0 |
|___|________________________________________________________|____________|
|1. |Գեղարոտ գետի հունի մաքրում (Արագածի, Վարդենուտի և Արայի|3000.0 |
| |գյուղական համայնքների տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|2. |Կենտրոնական հեղեղատարի հունի մաքրում (Ապարանի քաղաքային |2000.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|3. |Հեղեղատարների հուների մաքրում (Ծաղկաշենի գյուղական |1500.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|4. |Հեղեղատարների հուների մաքրում (Ալագյազի գյուղական |500.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|5. |Հեղեղատարների հուների մաքրում (Սանգյառի գյուղական |500.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|6. |Հեղեղատարների հուների մաքրում (Ամրե թազայի գյուղական |500.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|7. |Հեղեղատարների հուների մաքրում (Քուչակի գյուղական |500.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|8. |Հեղեղատարների հուների մաքրում (Ծաղկահովտի գյուղական |2000.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
|9. |Հեղեղատարների հուների մաքրում (Վարդենիսի գյուղական |2000.0 |
| |համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Կոտայքի մարզ |4500.0 |
|___|________________________________________________________|____________|
| |Մեղրաձորի հեղեղատարի մաքրում |4500.0 |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Վայոց ձորի մարզ |4000.0 |
|___|________________________________________________________|____________|
| |Եղեգիս գետի հունի մաքրում և ափերի ամրացում (Գետափի |4000.0 |
| |գյուղական համայնքի տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
| | ՀՀ Լոռու մարզ |4000.0 |
|___|________________________________________________________|____________|
| |Փամբակ գետի հունի մաքրում (Խնկոյանի գյուղական համայնքի |4000.0 |
| |տարածք) | |
|___|________________________________________________________|____________|
| |Ընդամենը |63790.4 |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)