040.0187.180697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 1997 թ. թիվ 187
ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի ակտիվների վերարտադրության գործընթացի կանոնակարգման և հստակեցման, տնտեսավարման արդի պահանջներին համապատասխանեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի կողմից կատարվող ամորտիզացիոն հատկացումների նորմաները` համաձայն հավելվածի:
(1-ին կետն ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
2. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա/ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» թիվ 632 որոշումը.
i
բ/ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Արագացված ամորտիզացիայի սահմանման ժամանակավոր կարգի մասին» թիվ 496 որոշումը:
3. Սահմանել, որ սույն որոշման կիրարկման վերաբերյալ պարզաբանումները սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 187 ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
( ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
(տոկոսով հաշվեկշռային արժեքի նկատմամբ)
__________________________________________________________________________
Հիմնական միջոցների խումբը Ամորտիզացիոն
հատկացումների նորման
__________________________________________________________________________
Շենքեր 5
Շինություններ 7
Փոխանցող հարմարանքներ 5
Մեքենաներ և սարքավորումներ 10
այդ թվում`
հաշվողական տեխնիկա 30
հոսքային գծեր 30
Տրանսպորտային միջոցներ 12
Գործիքներ 25
Արտադրական և տնտեսական գույք ու
պարագաներ 12
Բանող անասուններ 12
Բազմամյա տնկիներ 10
Հողերի բարելավմանն ուղղված կապիտալ
ներդրումներ 12
Այլ հիմնական միջոցներ 15