040.0102.210205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2005 թվականի N 102-Ա
i
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՊԵտական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բույսերի կարանտինի ծառայություն» և «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով:
2. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Սահմանել, որ «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը և դրա իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում`
ա) հաստատել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը, միացման պայմանագիրը, փոխանցման ակտն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) ապահովել «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ