040.0083.140205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2005 թվականի N 83-Ա
i
«ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածին համապատասխան և հաշվի առնելով Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի ժողովի որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Կանանց առողջության պահպանման ասոցիացիային շենք նվիրաբերելու մասին» N 698 որոշմամբ Կանանց առողջության պահպանման ասոցիացիային նվիրաբերված` Երևանի Մխիթար Հերացու փողոցի N 5 հասցեում գտնվող շենքը նվիրատվության պայմանագրի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամին` առողջապահական ծրագրեր իրականացնելու նպատակով:
2. Երևանի քաղաքապետին` 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել կանանց առողջության պահպանման ասոցիացիային անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքի տրամադրումը «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ