Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ ...

040.1914.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«19» հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1914-Ա

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 387593.987 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 6402.994 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 93991.048 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 3902.81 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) ապահովել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

(որոշումը փոփ. 08.02.07 թիվ 156-Ա որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1914-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ԳՈՒՅՔԻ

._________________________________________________________________________.

|NN | Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     | Հաշվեկշռային արժեքը|

|ը/կ|                                                |        (դրամ)      |

|___|________________________________________________|____________________|

| 1 |                        2                       |         3          |

|_________________________________________________________________________|

|                         I. Ոռոգման համակարգեր                           |

|                         «ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ                           |

|1. |Լոռու ջրանցք (ՊԿ 283+00 - ՊԿ 373+00)            |            62005496|

|___|________________________________________________|____________________|

|2. |Մղարթի պոմպակայան                               |             8515700|

|___|________________________________________________|____________________|

|3. |Այրում-Ճոճկանի մայր ջրանցք                      |            42569285|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը                                        |           113090481|

|_________________________________________________________________________|

|                        «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ                          |

|4. |Վարչական տարածք                                 |             1208666|

|___|________________________________________________|____________________|

|5. |Լոռու ջրանցք (ՊԿ 00+00 - ՊԿ 283+00)             |           252940224|

|___|________________________________________________|____________________|

|6. |Կուրթանի ջրանցք                                 |             4590847|

|___|________________________________________________|____________________|

|7. |Յաղդանի դոտացիոն պոմպակայան                     |             3807717|

|___|________________________________________________|____________________|

|8. |Ջրարբիացման համակարգ                            |            11956052|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը                                        |           274503506|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը` համակարգեր                            |           387593987|

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

|                         «ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ                           |

|_________________________________________________________________________|

|1. |Ավտոմեքենա «ՄՄԶ-3507» (ինքնաթափ)                |              232820|

|___|________________________________________________|____________________|

|2. |Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» (ինքնաթափ)               |              348685|

|___|________________________________________________|____________________|

|3. |Տրակտոր «Տ-25-Ա»                                |              296000|

|___|________________________________________________|____________________|

|4. |Տրակտոր «ՄՏԶ-82»                                |              214432|

|___|________________________________________________|____________________|

|5. |Էքսկավատոր «ԷՕ-2621»                            |              487135|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը                                        |             1579072|

|_________________________________________________________________________|

|                        «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ                          |

|_________________________________________________________________________|

|6. |Ավտոկռունկ «ԿՍ-2571-Ա»                          |              505353|

|___|________________________________________________|____________________|

|7. |Ավտոմեքենա «ՍԱԶ-3507»                           |              425979|

|___|________________________________________________|____________________|

|8. |Ավտոմեքենա «Մոսկվիչ-412»                        |              183230|

|___|________________________________________________|____________________|

|9. |Ավտոմեքենա «ԳԱԶ-53/2»                           |              138452|

|___|________________________________________________|____________________|

|10.|Ավտոմեքենա «39011» (հատուկ)                     |                   0|

|___|________________________________________________|____________________|

|11.|Ավտոբուս «ԳԱԶ-66»                               |              321991|

|___|________________________________________________|____________________|

|12.|Էքսկավատոր «ԷՕ-2621»                            |              335728|

|___|________________________________________________|____________________|

|13.|Տրակտոր «Տ-16»                                  |                   0|

|___|________________________________________________|____________________|

|14.|Ռեզերվուար (3 տոննա)                            |                   0|

|___|________________________________________________|____________________|

|15.|Ռեզերվուար (5 տոննա)                            |                   0|

|___|________________________________________________|____________________|

|16.|Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր «ՏԴ-3064»     |                3300|

|___|________________________________________________|____________________|

|17.|Տարա` 10 տոննա (2 հատ)                          |               20480|

|___|________________________________________________|____________________|

|18.|Տարա` 5 տոննա (2 հատ)                           |               10240|

|___|________________________________________________|____________________|

|19.|Տարա` 6 տոննա (2 հատ)                           |               12290|

|___|________________________________________________|____________________|

|20.|Ջրաչափական գործիք (4 հատ)                       |                   0|

|___|________________________________________________|____________________|

|21.|Պոմպ «Ի-245»                                    |               22667|

|___|________________________________________________|____________________|

|22.|Կաթսա                                           |                   0|

|___|________________________________________________|____________________|

|23.|Գնացուցակային գիրք                              |                   0|

|___|________________________________________________|____________________|

|24.|Դրամարկղ (2 հատ)                                |                   0|

|___|________________________________________________|____________________|

|25.|Երկաթյա պահարան (7 հատ)                         |                   0|

|___|________________________________________________|____________________|

|26.|Տպագրական մեքենա «Մոսկվա»                       |                   0|

|___|________________________________________________|____________________|

|27.|Երկաթյա պահարան                                 |                   0|

|___|________________________________________________|____________________|

|28.|Սեղան` 2 պահարանիկով                            |                   0|

|___|________________________________________________|____________________|

|29.|Բազմոց                                          |                   0|

|___|________________________________________________|____________________|

|30.|Տրանսֆորմատոր 100/10                            |               90162|

|___|________________________________________________|____________________|

|31.|Էլեկտրաէներգիայի հաշվիչ MTM-100A (2 հատ)        |              145216|

|___|________________________________________________|____________________|

|32.|Գերկարճալիքի ռադիոկայան «RM ստանդարտ» (7 հատ)   |              346845|

|___|________________________________________________|____________________|

|33.|Անտենա «ՍՏԱ» (7 հատ)                            |               61800|

|___|________________________________________________|____________________|

|34.|Մարտկոց (7 հատ)                                 |              139047|

|___|________________________________________________|____________________|

|35.|Լիցքավորող սարք «RWC-272» (7 հատ)               |               52532|

|___|________________________________________________|____________________|

|36.|Ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման սարք (7 հատ)  |               30908|

|___|________________________________________________|____________________|

|37.|Գերկարճալիքի ռադիոկայան «Conic-78»              |             1274175|

|___|________________________________________________|____________________|

|38.|Անտենա` բազային «AN-710»                        |              112565|

|___|________________________________________________|____________________|

|39.|Մալուխ (կաբել) 60 մ                             |               56278|

|___|________________________________________________|____________________|

|40.|Սնուցող և  լիցքավորող սարք «RM-35 Մ-BB»         |              187608|

|___|________________________________________________|____________________|

|41.|Գերկարճալիքի սարք «1608 V»                      |              257963|

|___|________________________________________________|____________________|

|42.|Անտենա` բազային «ARX-2B»                        |               23451|

|___|________________________________________________|____________________|

|43.|Սնուցող և  լիցքավորող սարք «RS-20A»             |               65663|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը                                        |             4823925|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը` գույք                                 |             6402997|

|___|________________________________________________|____________________|

|   |Ընդամենը                                        |           393996984|

._________________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1914-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

._________________________________________________________________________.

|NN |    Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները   |Հաշվեկշռային արժեքը|

|ը/կ|                                                 |      (դրամ)       |

|_________________________________________________________________________|

|                          I. Ոռոգման համակարգեր                          |

|_________________________________________________________________________|

| 1.|Վարչական տարածք                                  |           22015382|

|___|_________________________________________________|___________________|

| 2.|Լոռու ջրանցքի պատվար մինչև  ստորգետնյա անցումը   |            1720567|

|___|_________________________________________________|___________________|

| 3.|Ծառայողական տնակ                                 |                  0|

|___|_________________________________________________|___________________|

| 4.|Դոտացիոն ճյուղ Միսխանկա                          |            2156990|

|___|_________________________________________________|___________________|

| 5.|Դոտացիոն ճյուղ Ագարակ                            |             193810|

|___|_________________________________________________|___________________|

| 6.|Դոտացիոն ճյուղ Հովանդար                          |            7461238|

|___|_________________________________________________|___________________|

| 7.|Տաշիրի դոտացիոն ջրանցք                           |           57188571|

|___|_________________________________________________|___________________|

| 8.|Կուրթանի ջրանցքի գլխամաս                         |                  0|

|___|_________________________________________________|___________________|

| 9.|Ջրաչափական կառուցվածքներ (5 հատ)                 |            3254490|

|___|_________________________________________________|___________________|

|   |  ընդամենը                                       |           93991048|

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

| 1.|Ավտոմեքենա «ԳԱԶ-5312»                            |             359179|

|___|_________________________________________________|___________________|

| 2.|Ավտոմեքենա «Մ-39011 ԳԱԶ-52» (հատուկ)             |             293412|

|___|_________________________________________________|___________________|

| 3.|Ավտոմեքենա «ՍԱԶ-3502»                            |             576907|

|___|_________________________________________________|___________________|

| 4.|Ավտոկռունկ «ՄԱԶ-5334»                            |            1575718|

|___|_________________________________________________|___________________|

| 5.|Տրակտոր «Տ-25Ա»                                  |             312857|

|___|_________________________________________________|___________________|

| 6.|Էլեկտրաեռակցման ագրեգատ                          |              37500|

|___|_________________________________________________|___________________|

| 7.|Շարժական էլեկտրակայան «ԱԴ-60»                    |             747237|

|___|_________________________________________________|___________________|

|   |  ընդամենը                                       |            3902810|

|___|_________________________________________________|___________________|

|   |  Ընդամենը                                       |           97893858|

._________________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1914-Ա
Որոշում