040.1901.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1901-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 346851.653 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 8211.379 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վաղարշապատ» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Վաղարշապատ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1901-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային |
|ը/կ| |արժեքը (դրամ)|
|___|_______________________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Շահարխի ջրանցք |132972021 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Մերձավանի պոմպակայան |775914 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Նորակերտի N 1 ջրհան կայան |23919713169 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Նորակերտի N 2 ջրհան կայան |13207419 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Բաղրամյանի ջրհան կայան |16305529 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Այգեկի ջրհան կայան |6943463 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Դաշտի ջրհան կայան |3069498 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Մերձավանի փորձակայանի պոմպակայան |3844274 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Մերձավանի N 1 պոմպակայան |15672896 |
|___|_______________________________________________________|_____________|
|10.|Մերձավանի N 2 պոմպակայան |15703490 |
|___|_______________________________________________________|_____________|
|11.|Մերձավանի N 3 պոմպակայան |15699331 |
|___|_______________________________________________________|_____________|
|12.|Էջմիածնի ԵԲՊԳ կենտրոնի պոմպակայան |95681578 |
|___|_______________________________________________________|_____________|
|13.|Վարչական տարածք |24584270 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |346851653 |
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
|1. |Ռադիոկայան` ձեռքի |988974 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Համակարգիչ (4 հատ) |1056076 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Տպիչ «LJ 1000» |121109 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Պահարան (1 հատ) |24616 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Գրասեղան (2 հատ) |56413 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Աթոռներ (4 հատ) |37860 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Բջջային հեռախոս |105858 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Էլեկտրական հաշվիչ` գրասենյակի |22222 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Ջահ (2 հատ) |10669 |
|___|_______________________________________________________|_____________|
|10.|Ռացիա «Ալիկո Կոլվիդ» |44540 |
|___|_______________________________________________________|_____________|
|11.|Ղեկավարի սեղան` կցորդով |106119 |
|___|_______________________________________________________|_____________|
|12.|Խորհրդակցությունների սեղան |66962 |
|___|_______________________________________________________|_____________|
|13.|Ղեկավարի սեղան |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|14.|Պահարան |57356 |
|___|_______________________________________________________|_____________|
|15.|Պահարան |57356 |
|___|_______________________________________________________|_____________|
|16.|Կաբինետի հավաքածու |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|17.|Աշխատանքային բազկաթոռ |33459 |
|___|_______________________________________________________|_____________|
|18.|Աշխատանքային բազկաթոռ |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|19.|Բազկաթոռ |14455 |
|___|_______________________________________________________|_____________|
|20.|Աթոռներ (20 հատ) |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|21.|Վարագույր |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|22.|Ջահ (4 հատ) |41546 |
|___|_______________________________________________________|_____________|
|23.|Ղեկավարի սեղան |165480 |
|___|_______________________________________________________|_____________|
|24.|Ռադիոկայան «Ալենկո Քենվուդ» (մայր) |37415 |
|___|_______________________________________________________|_____________|
|25.|Գերկարճալիք ռադիոկայան «BM-5T» |25912 |
|___|_______________________________________________________|_____________|
|26.|Գնացուցակային գիրք |6190 |
|___|_______________________________________________________|_____________|
|27.|Հատակի ծածկոց |5867 |
|___|_______________________________________________________|_____________|
|28.|Վարագույր |8723 |
|___|_______________________________________________________|_____________|
|29.|Պատուհանաքիվ |2292 |
|___|_______________________________________________________|_____________|
|30.|Պատուհանաքիվ |2292 |
|___|_______________________________________________________|_____________|
|31.|Աթոռներ |28076 |
|___|_______________________________________________________|_____________|
|32.|Աթոռներ (12 հատ) |95580 |
|___|_______________________________________________________|_____________|
|33.|Աթոռներ (6 հատ) |18058 |
|___|_______________________________________________________|_____________|
|34.|Աթոռներ (12 հատ) |171354 |
|___|_______________________________________________________|_____________|
|35.|Փոշեկուլ |28034 |
|___|_______________________________________________________|_____________|
|36.|Մետաղյա դրամարկղ |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|37.|Տպիչ սարք (2 հատ) |242218 |
|___|_______________________________________________________|_____________|
|38.|Քսերոքս - XEROX |867322 |
|___|_______________________________________________________|_____________|
|39.|Ֆաքսի ապարատ |106579 |
|___|_______________________________________________________|_____________|
|40.|Մագնիտոֆոն |47992 |
|___|_______________________________________________________|_____________|
|41.|Հակաառևանգման համակարգ |28333 |
|___|_______________________________________________________|_____________|
|42.|Ռադիոկայանի մալուխ |3524 |
|___|_______________________________________________________|_____________|
|43.|Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան (3 հատ) |462382 |
|___|_______________________________________________________|_____________|
|44.|Բջջային հեռախոս |43498 |
|___|_______________________________________________________|_____________|
|45.|Բջջային հեռախոս |149178 |
|___|_______________________________________________________|_____________|
|46.|Բջջային հեռախոս |216824 |
|___|_______________________________________________________|_____________|
|47.|Հեռախոս (3 հատ) |21750 |
|___|_______________________________________________________|_____________|
|48.|Հեռուստացույց |96742 |
|___|_______________________________________________________|_____________|
|49.|Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |2484171 |
|___|_______________________________________________________|_____________|
|50.|Ավտոմեքենա «Մոսկվիչ-412» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|51.|Ավտոմեքենա «ՄԱԶ-5549» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|52.|Ավտոմեքենա «ԳԱԶ-5201» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|53.|Ավտոմեքենա «ԿՎԶ-685» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|54.|Ավտոմեքենա «ԳԱԶ-5201» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|55.|Ավտոմեքենա «ԶԻԼ ՄՄԶ» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |8211379 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Ընդամենը |355063032 |