Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.1898.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1898-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 821945.571 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 10765.994 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 921.322 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) մեկամսյա ժամկետում սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) ապահովել «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

4. Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1898-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՐԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     |Հաշվեկշռային |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|___|_______________________________________________________|_____________|

| 1 |                         2                             |      3      |

|_________________________________________________________________________|

|                         I. Ոռոգման համակարգեր                           |

|_________________________________________________________________________|

|1. |Հին Դալմայի ջրանցք                                     |26668560     |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Նորագավթի ջրանցք                                       |72256938     |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Նոր դալմաի ջրանցք                                      |163024291    |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Նորքի ջրանցք                                           |89019559     |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Քանաքեռի ջրատար ջրանցք                                 |23480451     |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |10-րդ փականի ջրատար                                    |696785       |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Ազատության պողոտայի ջրատար ջրանցք                      |738110       |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Արաբկիրի ջրատար ջրանցք                                 |1401165      |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Մալաթիայի ներտնտեսային ցանց                            |72932550     |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Շենգավիթի ներտնտեսային ցանց                            |5164400      |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Ներքին Չարբախի ներտնտեսային ցանց                       |33144576     |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Նորագավթի ներտնտեսային ցանց                            |125498909    |

|___|_______________________________________________________|_____________|

|13.|Աջափնյակի և  Սիլիկյանի ներտնտեսային ցանց               |82843337     |

|___|_______________________________________________________|_____________|

|14.|Դավթաշենի ներտնտեսային ցանց                            |6471145      |

|___|_______________________________________________________|_____________|

|15.|Հաղթանակի ներտնտեսային ցանց                            |76423412     |

|___|_______________________________________________________|_____________|

|16.|Մալաթիայի պոմպակայան                                   |5045308      |

|___|_______________________________________________________|_____________|

|17.|Հաղթանակի պոմպակայան                                   |2224080      |

|___|_______________________________________________________|_____________|

|18.|Շահումյանի N 1 պոմպակայան                              |2168868      |

|___|_______________________________________________________|_____________|

|19.|Շահումյանի N 2 պոմպակայան                              |2791639      |

|___|_______________________________________________________|_____________|

|20.|Նոր Խարբերդի պոմպակայան                                |15768761     |

|___|_______________________________________________________|_____________|

|21.|«Հարավային մոնտաժ-ավտոմատիկա» պոմպակայան               |49103        |

|___|_______________________________________________________|_____________|

|22.|Կահույքի ֆաբրիկայի պոմպակայան                          |52094        |

|___|_______________________________________________________|_____________|

|23.|«Էլեկտրոն» այգեգործական ընկերության պոմպակայան         |47794        |

|___|_______________________________________________________|_____________|

|24.|«Արագած» այգեգործական ընկերության N 1 պոմպակայան       |82292        |

|___|_______________________________________________________|_____________|

|25.|«Արագած» այգեգործական ընկերության N 2 պոմպակայան       |83096        |

|___|_______________________________________________________|_____________|

|26.|«Արագած» այգեգործական ընկերության N 3 պոմպակայան       |229816       |

|___|_______________________________________________________|_____________|

|27.|«Ծխախոտագործ» այգեգործական ընկերության պոմպակայան      | 254182      |

|___|_______________________________________________________|_____________|

|28.|«Կաբելագործ» այգեգործական ընկերության պոմպակայան       |325123       |

|___|_______________________________________________________|_____________|

|29.|«Նուրբ բրդյա և  մահուդի» այգեգործական ընկերության      |132674       |

|   |պոմպակայան                                             |             |

|___|_______________________________________________________|_____________|

|30.|«Ճարտարապետ» այգեգործական ընկերության N 1 պոմպակայան   |14597        |

|___|_______________________________________________________|_____________|

|31.|«Ճարտարապետ» այգեգործական ընկերության N 2 պոմպակայան   |33557        |

|___|_______________________________________________________|_____________|

|32.|«Խաղողագործ» այգեգործական ընկերության պոմպակայան       |30650        |

|___|_______________________________________________________|_____________|

|33.|«ԵԲԿ գործարանի» այգեգործական ընկերության պոմպակայան    |30616        |

|___|_______________________________________________________|_____________|

|34.|«Բատիկյան-85» պոմպակայան                               |687          |

|___|_______________________________________________________|_____________|

|35.|«40-ամյակի այգի» պոմպակայան                            |185945       |

|___|_______________________________________________________|_____________|

|36.|«Օտյան-74» պոմպակայան                                  |457          |

|___|_______________________________________________________|_____________|

|37.|Արարատյան I զանգվածի պոմպակայան                        |600          |

|___|_______________________________________________________|_____________|

|38.|Մալաթիա-Սեբաստիայի պոմպակայան                          |600          |

|___|_______________________________________________________|_____________|

|39.|«40-ամյակի այգի» խորքային պոմպ                         |171200       |

|___|_______________________________________________________|_____________|

|40.|Նորագավթի N 1 խորքային հոր                             |646994       |

|___|_______________________________________________________|_____________|

|41.|Ներքին Չարբախի N 1 խորքային հոր                        |120249       |

|___|_______________________________________________________|_____________|

|42.|Ներքին Չարբախի N 2 խորքային հոր                        |898303       |

|___|_______________________________________________________|_____________|

|43.|Ներքին Չարբախի N 3 խորքային հոր                        |894021       |

|___|_______________________________________________________|_____________|

|44.|Ներքին Չարբախի N 4 խորքային հոր                        |737972       |

|___|_______________________________________________________|_____________|

|45.|Ներքին Չարբախի N 5 խորքային հոր                        |1602968      |

|___|_______________________________________________________|_____________|

|46.|Ներքին Չարբախի N 7 խորքային հոր                        |7557137      |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |821945571    |

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

|1. |Համակարգիչ «Պենտիում-600»                              |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Տպիչ սարք                                              |19373        |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Համակարգիչ                                             |220013       |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Տպիչ սարք                                              |100923       |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Ֆաքսիմիլային ապարատ                                    |106575       |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |Գերկարճալիք` ձեռքի                                     |373851       |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Անտենա ՍՏԱ-190                                         |114152       |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Մարտկոց 72-V                                           |256835       |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Լիցքավորման սարք                                       |970252       |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Ավտոմեք. լիցքավորման սարք                              |570740       |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Անտենա` բազային                                        |35672        |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Մալուխ 30 մ                                            |42802        |

|___|_______________________________________________________|_____________|

|13.|Սնուցող և  լիցքավորող սարք                             |99880        |

|___|_______________________________________________________|_____________|

|14.|Մարտկոց 12V/60 A                                       |17836        |

|___|_______________________________________________________|_____________|

|15.|Սառնարան «ՕՐՍԿ»                                        |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|16.|Ավտոմատ հեռախոս                                        |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|17.|Զգեստապահարան                                          |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|18.|Կոնդիցիոներ ՎԿ2500                                     |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|19.|Գրապահարան                                             |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|20.|Գնացուցակների գիրք                                     |14216        |

|___|_______________________________________________________|_____________|

|21.|Բազմոց-բազկաթոռ                                        |55556        |

|___|_______________________________________________________|_____________|

|22.|Փոշեծծիչ «ՎԻԽՐ»                                        |3635         |

|___|_______________________________________________________|_____________|

|23.|Գրամեքենա «Ռոբոտրոն»                                   |6417         |

|___|_______________________________________________________|_____________|

|24.|Տպագրական մեքենա «Յատրան»                              |5677         |

|___|_______________________________________________________|_____________|

|25.|Տնօրենի սեղան` կողային կցորդով                         |106190       |

|___|_______________________________________________________|_____________|

|26.|Խորհրդակցության համար սեղան                            |57400        |

|___|_______________________________________________________|_____________|

|27.|Պահարան                                                |114799       |

|___|_______________________________________________________|_____________|

|28.|Բազկաթոռ                                               |33483        |

|___|_______________________________________________________|_____________|

|29.|Աթոռ                                                   |95648        |

|___|_______________________________________________________|_____________|

|30.|Գրասեղան                                               |84670        |

|___|_______________________________________________________|_____________|

|31.|Պահարան                                                |73908        |

|___|_______________________________________________________|_____________|

|32.|Աթոռ                                                   |189445       |

|___|_______________________________________________________|_____________|

|33.|Ռադիոհեռախոս                                           |150000       |

|___|_______________________________________________________|_____________|

|34.|Բջջային հեռախոս                                        |150000       |

|___|_______________________________________________________|_____________|

|35.|Բենզակալոնկա                                           |143842       |

|___|_______________________________________________________|_____________|

|36.|Շարժական տնակ                                          |50000        |

|___|_______________________________________________________|_____________|

|37.|Եռակցման ապարատ «ԱԴԴ-303»                              |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|38.|Ջրի պոմպ                                               |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|39.|Ջրի պոմպ` շարժական                                     |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|40.|ԱԴԴ 300 (եռակցման ագրեգատ)                             |658334       |

|___|_______________________________________________________|_____________|

|41.|Էքսկավատոր «ԷՕ-2621»                                   |3            |

|___|_______________________________________________________|_____________|

|42.|Ավտոմեքենա «ԻԺ-2715»                                   |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|43.|Ավտոմեքենա «ԳԱԶ-ՍԱԶ-3507»                              |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|44.|Ավտոմեքենա «ԳԱԶ-5312»                                  |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|45.|Ավտոմեքենա «Մուլտիկար»                                 |74074        |

|___|_______________________________________________________|_____________|

|46.|Ավտոմեքենա «Վազ-2102»                                  |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|47.|Ավտոմեքենա «Կազ-608»                                   |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|48.|Ավտոմեքենա «Երազ-762»                                  |22776        |

|___|_______________________________________________________|_____________|

|49.|Ավտոմեքենա «ՎԱԶ-2106»                                  |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|50.|Ավտոմեքենա «Վազ-21061»                                 |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|51.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24»                                    |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|52.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»                                 |875897       |

|___|_______________________________________________________|_____________|

|53.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»                                 |1868720      |

|___|_______________________________________________________|_____________|

|54.|Ավտոմեքենա «ՈՒԱԶ-39097»                                |2420560      |

|___|_______________________________________________________|_____________|

|55.|Մոտոցիկլետ «Իժ-պլանետա-5»                              |581840       |

|___|_______________________________________________________|_____________|

|56.|Ավտոկռունկ                                             |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |10765994     |

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |832711565    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1898-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՐԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     |Հաշվեկշռային |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»                                 |921322       |

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |921322       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1898-Ա
Որոշում