Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

040.1895.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«19» հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1895-Ա

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՄԱՐՏՈՒՆԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 159246.508 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 11205.353 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման ու մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 1092619.055 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 4002.840 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մարտունի» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) ապահովել «Մարտունի» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1895-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՄԱՐՏՈՒՆԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

._________________________________________________________________________.

|NN |    Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները   |Հաշվեկշռային արժեքը|

|ը/կ|                                                 |      (դրամ)       |

|___|_________________________________________________|___________________|

| 1 |                        2                        |         3         |

|_________________________________________________________________________|

|                          I. Ոռոգման համակարգեր                          |

| 1.|Վարչական տարածք                                  |             977593|

|___|_________________________________________________|___________________|

| 2.|Զոլաքարի «Ներքին առու» ջրանցք (ՊԿ30+20-ՊԿ60+00)  |            1408746|

|___|_________________________________________________|___________________|

| 3.|Երանոսի ջրանցք (ՊԿ14+20-ՊԿ40+05)                 |           10508193|

|___|_________________________________________________|___________________|

| 4.|Մարտունու «Սարի առու» ջրանցք (ՊԿ6+50-ՊԿ70+00)    |           69607383|

|___|_________________________________________________|___________________|

| 5.|«Ջրվեժի առու» ջրանցք (ՊԿ4+00-ՊԿ24+00)            |           11633731|

|___|_________________________________________________|___________________|

| 6.|Դոտացիոն ջրանցք (ՊԿ1+25-ՊԿ56+00)                 |           14103705|

|___|_________________________________________________|___________________|

| 7.|Ծովինարի «Մեծ առու» ջրանցք (ՊԿ6+00-ՊԿ57+90)      |            6540242|

|___|_________________________________________________|___________________|

| 8.|Խանջյանի ջրանցք (ՊԿ3+20-ՊԿ145+00)                |            3752624|

|___|_________________________________________________|___________________|

| 9.|«Մանասի առու» ջրանցք (ՊԿ64+10-ՊԿ105+00)          |            4175653|

|___|_________________________________________________|___________________|

|10.|Լիճքի «Սարի առու» ջրանցք (ՊԿ8+00-ՊԿ46+30)        |            6257932|

|___|_________________________________________________|___________________|

|11.|Հորդ աղբյուրի ջրանցք (ՊԿ10+00-ՊԿ140+00)          |            1436326|

|___|_________________________________________________|___________________|

|12.|Շողան (Պարզ) աղբյուրի ջրանցք (ՊԿ5+20-ՊԿ140+00)   |            3397362|

|___|_________________________________________________|___________________|

|13.|Գետաշենի ջրանցք (ՊԿ13+50-ՊԿ64+00)                |           18200582|

|___|_________________________________________________|___________________|

|14.|«Դուրանի առու» ջրանցք                            |              94659|

|___|_________________________________________________|___________________|

|15.|Ագրիճի գետի գաբիոն                               |            1328409|

|___|_________________________________________________|___________________|

|16.|Ագրիճի ջրարբիացման համակարգի խողովակաշար         |            5823367|

|___|_________________________________________________|___________________|

|   |  ընդամենը                                       |          159246508|

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

| 1.|Էլեկտրական եռաֆազ հաշվիչ ՍՏԷՄ-3 (7 հատ)          |             895454|

|___|_________________________________________________|___________________|

| 2.|Էլեկտրական շարժիչ                                |              69509|

|___|_________________________________________________|___________________|

| 3.|Ավտոմեքենա «ԵՐԱԶ-762Վ»                           |                  0|

|___|_________________________________________________|___________________|

| 4.|Ավտոմեքենա «ՆԻՎԱ ՎԱԶ-21213»                      |            1854705|

|___|_________________________________________________|___________________|

| 5.|Գրասեղան (12 հատ)                                |              39696|

|___|_________________________________________________|___________________|

| 6.|Պահարան (2 հատ)                                  |               5106|

|___|_________________________________________________|___________________|

| 7.|Պահարան (3 հատ)                                  |               1990|

|___|_________________________________________________|___________________|

| 8.|Մետաղյա պահարան (սեյֆ) (2 հատ)                   |               3309|

|___|_________________________________________________|___________________|

| 9.|Աթոռ (25 հատ)                                    |               9262|

|___|_________________________________________________|___________________|

|10.|Տարա (2 հատ)                                     |               5942|

|___|_________________________________________________|___________________|

|11.|Գիրք                                             |              20088|

|___|_________________________________________________|___________________|

|12.|Համակարգիչ «Պենտիում-III»                        |             375144|

|___|_________________________________________________|___________________|

|13.|Տպիչ սարք                                        |              87671|

|___|_________________________________________________|___________________|

|14.|Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան (8 հատ)             |            1278288|

|___|_________________________________________________|___________________|

|15.|Գերկարճալիք անշարժ ռադիոկայան                    |            2226015|

|___|_________________________________________________|___________________|

|16.|Տնօրենի սեղան` կողային կցորդով                   |             129532|

|___|_________________________________________________|___________________|

|17.|Խորհրդակցության սեղան                            |              70016|

|___|_________________________________________________|___________________|

|18.|Պահարան                                          |              70016|

|___|_________________________________________________|___________________|

|19.|Բազկաթոռ                                         |              40842|

|___|_________________________________________________|___________________|

|20.|Աթոռ (12 հատ)                                    |             116671|

|___|_________________________________________________|___________________|

|21.|Գրասեղան (3 հատ)                                 |             103281|

|___|_________________________________________________|___________________|

|22.|Պահարան (3 հատ)                                  |              90153|

|___|_________________________________________________|___________________|

|23.|Աթոռ (20 հատ)                                    |             231085|

|___|_________________________________________________|___________________|

|24.|Համակարգիչ «Պենտիում-III»                        |             263498|

|___|_________________________________________________|___________________|

|25.|Ֆաքս «Broter Fax 333 MC»                         |             134259|

|___|_________________________________________________|___________________|

|26.|Պատճենահանող սարք                                |             865620|

|___|_________________________________________________|___________________|

|27.|Ջեռուցիչ (5 հատ)                                 |             238200|

|___|_________________________________________________|___________________|

|28.|Հեռուստացույց «LG»                               |            1880000|

|___|_________________________________________________|___________________|

|29.|Հեռուստացույցի տակդիր                            |              40000|

|___|_________________________________________________|___________________|

|30.|Հեռախոսի ապարատ                                  |              10000|

|___|_________________________________________________|___________________|

|31.|Աթոռ (10 հատ)                                    |              50000|

|___|_________________________________________________|___________________|

|   |  ընդամենը                                       |           11205353|

|___|_________________________________________________|___________________|

|   |  Ընդամենը                                       |          170451861|

._________________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1895-Ա որոշման

ՑԱՆԿ

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՄԱՐՏՈՒՆԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ԳՈՒՅՔԻ

._________________________________________________________________________.

|NN |    Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները   |Հաշվեկշռային արժեքը|

|ը/կ|                                                 |      (դրամ)       |

|_________________________________________________________________________|

|                          I. Ոռոգման համակարգեր                          |

|_________________________________________________________________________|

| 1.|Երանոսի պոմպակայան                               |           85939243|

|___|_________________________________________________|___________________|

| 2.|Աստղաձորի պոմպակայան                             |          414957673|

|___|_________________________________________________|___________________|

| 3.|Լիճքի պոմպակայան                                 |           26550539|

|___|_________________________________________________|___________________|

| 4.|Մարտունու պոմպակայան                             |          127934866|

|___|_________________________________________________|___________________|

| 5.|Զոլաքարի պոմպակայան                              |           65328105|

|___|_________________________________________________|___________________|

| 6.|Ծովինարի պոմպակայան                              |          107200382|

|___|_________________________________________________|___________________|

| 7.|Ձորագյուղի պոմպակայան                            |            7963552|

|___|_________________________________________________|___________________|

| 8.|Վերին Գետաշենի նոր պոմպակայան                    |            3553569|

|___|_________________________________________________|___________________|

| 9.|Վերին Գետաշենի հին պոմպակայան                    |            5872500|

|___|_________________________________________________|___________________|

|10.|Գիլի պոմպակայան                                  |           59515467|

|___|_________________________________________________|___________________|

|11.|Վաղաշենի պոմպակայան                              |             501000|

|___|_________________________________________________|___________________|

|12.|Շողան աղբյուրի ջրանցք և  գլխամասային հանգույց    |             145583|

|___|_________________________________________________|___________________|

|13.|Հորդ աղբյուրի ջրանցք և  գլխամասային հանգույց     |            2442272|

|___|_________________________________________________|___________________|

|14.|Լիճքի «Սարի առու» ջրանցք և  գլխամասային հանգույց |            8830104|

|___|_________________________________________________|___________________|

|15.|Ծովինարի «Մեծ առու» ջրանցք և  գլխամասային        |            9774600|

|   |հանգույց                                         |                   |

|___|_________________________________________________|___________________|

|16.|Խանջյանի ջրանցք և  գլխամասային հանգույց          |            5618149|

|___|_________________________________________________|___________________|

|17.|Զոլաքարի «Ներքին առու» ջրանցք և  գլխամասային     |           43867620|

|   |հանգույց                                         |                   |

|___|_________________________________________________|___________________|

|18.|Վաղաշենի «Մանասի առու» ջրանցք և  գլխամասային     |           86055386|

|   |հանգույց                                         |                   |

|___|_________________________________________________|___________________|

|19.|Գետաշենի ջրանցք և  գլխամասային հանգույց          |           15015872|

|___|_________________________________________________|___________________|

|20.|Ջրվեժի առու                                      |           15552573|

|___|_________________________________________________|___________________|

|   |  ընդամենը                                       |         1092619055|

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

|   |Հոսքաչափեր (8 հատ)                               |            4002840|

|___|_________________________________________________|___________________|

|   |  ընդամենը                                       |            4002840|

|___|_________________________________________________|___________________|

|   |  Ընդամենը                                       |         1096621895|

._________________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1895-Ա
Որոշում