Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ ...

 

 

040.1919.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1919-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 20656.924 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը և 486.404 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, ինչպես նաև 66091.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` Խաչիկ գյուղի ինքնահոս ջրագծի անավարտ շինարարությունը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) սույն որոշման հավելվածում նշված ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը.

գ) ապահովել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված պետական ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

(որոշումը փոփ. 08.02.07 թիվ 156-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1919-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի և    | Հաշվեկշռային արժեքը|

|ը/կ|գույքի անվանումները                             |        (դրամ)      |

|_________________________________________________________________________|

|             I. Ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր                |

|_________________________________________________________________________|

|1. |Վարչական շենք                                   |             1531250|

|___|________________________________________________|____________________|

|2. |Լաբորատորիայի շենք                              |               24059|

|___|________________________________________________|____________________|

|3. |Արհեստանոց                                      |              178500|

|___|________________________________________________|____________________|

|4. |Նավթամթերքների պահեստ                           |              106875|

|___|________________________________________________|____________________|

|5. |Էլեկտրաենթակայան                                |             2549268|

|___|________________________________________________|____________________|

|6. |Պահակատուն                                      |              192466|

|___|________________________________________________|____________________|

|7. |Գործնական բակ, հողատարածք                       |                   0|

|___|________________________________________________|____________________|

|8. |Սառնաղբյուրի գլխամասային կառույցի ծառայողական   |             2253125|

|   |շենք                                            |                    |

|___|________________________________________________|____________________|

|9. |Կոյուղու ցանց                                   |                   0|

|___|________________________________________________|____________________|

|10.|Ոստան-Գետափի ստորգետնյա ջրատար խողովակ          |             5347852|

|___|________________________________________________|____________________|

|11.|Սառնաղբյուրի ստորգետնյա ջրատար խողովակ          |             5376992|

|___|________________________________________________|____________________|

|12.|40 աղբյուր-Եղեգնաձորի ջրատար                    |             3096537|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը                                        |            20656924|

|_________________________________________________________________________|

|                           II. Գույք                                     |

|_________________________________________________________________________|

|1. |Տրակտոր                                         |                   0|

|___|________________________________________________|____________________|

|2. |Համակարգիչ                                      |              330019|

|___|________________________________________________|____________________|

|3. |Տպիչ                                            |              156385|

|___|________________________________________________|____________________|

|   |ընդամենը                                        |              486404|

|___|________________________________________________|____________________|

|   |Ընդամենը                                        |            21143328|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1919-Ա
Որոշում